Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Պետության գույքային շահերի պաշտպանության կամ պետության գույքային շահերին առնչվող հայցի հայցագնի չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏ­ՊԱ­­ՆՈՒ­­ԹՅԱՆ ԿԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՅՑԻ ՀԱՅՑԱԳՆԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ 198-Ն օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, նշված օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված է, որ պետության գույքային շահերի պաշտ­պա­­նու­­թյան կամ պետության գույքային շահերին առնչվող հայցի հայցագնի չափը սահմանում է ՀՀ կառավարու­թյունը:   

 

Ընթացիկ իրավիճակը, խնդիրները, կարգավորման նպատակը և բնույթը.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՆՀ 189-Ն հրամանագրով սահմանված է, որ պետական մարմինները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն են ներկայացնում դատարաններում պետության գույքային շահերի պաշտպանության՝ 10 մլն դրամ հայցագինը գերազանցող, բարդ գործերով, մի քանի պետական մարմինների կողմից կամ պետության կենսական շահերին առնչվող հայց ներկայացվելու, ինչպես նաև պետության գույքային շահերին առնչվող՝ ընդդեմ պետական մարմինների ներկայացված նույնաբնույթ հայցի (հակընդդեմ հայցի) և դրանց քննության արդյունքների մասին հաղորդում: Հրամանագրով կարգավորվող հարաբերությունները «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ 198-Ն օրենքի ուժի մեջ մտնելու պահից կարգավորվելու են այդ օրենքով, իսկ հայցագնի չափը սահմանելու իրավասությունը վերապահվելու է ՀՀ կառավարությանը: Հետևաբար, նախագծով հայցագնի չափ 10 մլն դրամ սահմանելու հիմքը բխում է ՀՀ Նախագահի գործող հրամանագրից:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունմամբ կապահովվի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ 198-Ն օրենքով սահմանված պահանջի կատարումը:

 

  • Քննարկվել է

    06.04.2018 - 22.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական, Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6890

Տպել