Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N2093-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«      »______________ 2025 թվականի                                       N ___ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N2093-Ն ՈՐՈՇՄԱՄԲ  ՍԱՀՄԱՆՎԱԾ  ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐՈՎ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՔԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ՀՀ կառավարությունը որոշում է․

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N2093-Ն որոշմամբ  սահմանված  ոչ սահմանամերձ բնակավայրերում մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող, առանց քաղաքացիական պաշտպանության սենքերի նախատեսվող դպրոցների ցանկը՝ համաձայն հավելված 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N2093-Ն որոշմամբ  սահմանված  սահմանամերձ բնակավայրերում մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող, քաղաքացիական պաշտպանության սենքերով նախատեսվող դպրոցների ցանկը՝ համաձայն հավելված 2-ի,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N2093-Ն որոշմամբ  սահմանված  ոչ սահմանամերձ բնակավայրերում մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող, քաղաքացիական պաշտպանության սենքերով նախատեսվող դպրոցների ցանկը՝ համաձայն հավելված 3-ի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    23.04.2025 - 08.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1775

Տպել

Առաջարկներ`

Արմինե Մատինյան

29.04.2025

Իմ, որպես ուսուցչի և համայնքի բնակչի կողմից, ցանկանում եմ ներկայացնել իմ կարծիքը ՀՀ կառավարության 2023 թ. նոյեմբերի 30-ի N2093-Ն որոշման նախագծի վերաբերյալ, ըստ որի՝ ոչ սահմանամերձ բնակավայրերում մինչև 2026 թվականը կառուցվող դպրոցներում (մանկապարտեզներում) նախատեսվում է չներառել քաղաքացիական պաշտպանության սենյակներ։ Առաջարկում եմ վերանայել այս մոտեցումը՝ հաշվի առնելով հետևյալ հիմնավորումները․ Անվտանգության ապահովման առաջնահերթություն․ վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ ոչ սահմանամերձ բնակավայրերը չեն զերծ արտաքին կամ բնական սպառնալիքներից։ Ցանկացած դպրոց պետք է ունենա նվազագույն ապահովության միջոցներ՝ այդ թվում ապաստարանային տարածք։ Երկարաժամկետ հետևանքների վտանգ․ շինարարության ժամանակ խնայված միջոցները կարող են հետագայում հանգեցնել ավելի մեծ ծախսերի՝ վերականգնման կամ առանձին ապաստարաններ կառուցելու տեսքով։ Հանրային վստահության հարց․ ծնողները և մանկավարժները առավել վստահ ու ապահով կզգան իրենց երեխաների ու աշակերտների առօրյան, եթե դպրոցներում առկա լինեն քաղաքացիական պաշտպանության տարրեր։ Հետևաբար՝ առաջարկում եմ՝ Մինչև որոշման վերջնական հաստատումը վերանայել այն ոչ սահմանամերձ բնակավայրերի ցանկը, որտեղ, չնայած տեղաբաշխմանը, կան հնարավոր սպառնալիքներ։ Դպրոցաշինության ծրագրերում նույնիսկ նվազագույն մակարդակով ներառել քաղաքացիական պաշտպանության տարածքներ։ Քննարկել հնարավոր փոխզիջումային լուծումներ, օրինակ՝ համակցված (համայնքային և դպրոցական) ապաստարանների կառուցում՝ առանց մեծ շինարարական բյուջեի ծանրաբեռնման։ Հուսով եմ՝ իմ առաջարկը կընդունվի որպես քաղաքացիական, կառուցողական ու երեխաների շահերը պաշտպանող դիրքորոշում։

Նարինե Մարտիրոսյան

24.04.2025

Շատ լավ նախաձեռնություն է ։Արարատի մարզի /Վեդի համայնքի լուսառատի բնակավայի միջնակարգ դպրոցը ունի վթարային մասնաշենքի,որն այժմ չի շահագործվում։Քանի որ 2026 թվականից սովորողների թիվը դասարաններում փոքրանալու է։Ու այդ պատճառով դասարանների թիվը կրկնապատկվելու է։Մեզ մոտ դասարանների խնդիր է առաջանալու,Իսկ երկրորդ հերթով դասերը կազմակերպելը նպատակահարմար չէ մի շարք պատճառներով ։Ես առաջարկում եմ եմ,որպեսզի վերանայեք ցանկը և Լուսառատի դպրոցի վթարային մասնաշենք ևս ներառեք կառուցվող դպրոցների ցանկում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: