Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2019 թվականից գործում է հարկային արտոնություն /ՀՀ հարկային օրենսգիրք 64-րդ հոդված/, համաձայն որի՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը  ավելացված արժեքի հարկից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին  դասվող  տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը (էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսներ, մարդատար տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլետներ և մոպեդներ):

Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» N130 որոշման 7-րդ կետի 7.1.38-րդ ենթակետով սահմանվել են՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների /ըստ ԵԱՏՄ անդամ երկրների/ երրորդ երկրներից ներմուծման մասով սակագնային արտոնության /քվոտա/ չափաքանակները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունը տրամադրվում է 2024թ․ և 2025թ․ համար տարեկան 8000 հատ քվոտայով։

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին N 267-Ն որոշման համաձայն՝ որպես վառելիք էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2025 թվականի՝ մեկ տարվա համար (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ ազատելով Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիների համար հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից։

Վերոնշյալ իրավական կարգավորումների արդյունքում՝ հանրապետությունում ստեղծվել է առավել բարենպաստ միջավայր նշյալ էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը խթանելու համար:

Ըստ վիճակագրական տվյալների՝

Բարեփոխումների արդյունքում 2017-2024թ․ ընթացքում ՀՀ տարածք ներմուծված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրի ներքո դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների դինամիկան ունի հետևյալ տեսքը:

ՀՀ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը

2017

2018

2019

2020

2021

2022

2023

2024

Ընդամենը

1.

8702 40 000 (10 և ավելի ուղևոր)

X

X

0

40

0

0

15

24

39

2.

8703 80 000 (մինչև 10 ուղևոր), այդ թվում

29

12

145

315

1,893

2,663

6,631

9,527

11,688

3.

8711 60 (մոպեդ, մոտոցիկլ,

հեծանիվ ...)

X

X

523

1,797

4,747

2,823

2,989

2,242

12,879

Ընդամենը

29

12

668

2,112

6,640

5,486

9,635

11,793

24,606

 

2024թ. հունիս ամսվա դրությամբ Ճանապարհային ոստիկանության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, հաշվառված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների մասով ունենք հետևյալ ցուցանիշները․

թեթև մարդատար- 10,801

բեռնատար-94

 ավտոբուս- 1

մոպեդ-13

մոտոցիկլետ-5

2024թ. հունիս ամսվա դրությամբ հաշվառված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 55 %-ը կազմում են մինչև 3 տարեկան տրանսպորտային միջոցները, 4-10 տարեկան - 32%, իսկ 10 տարեկանից մեծ տրանսպորտային միջոցները` 13%-ը:

Հարկ է նշել, որ 2021-2024 թվականների ընթացքում /2024թ․ ապրիլի 1-ի դրությամբ/ տեղադրվել և ներկայումս հանրապետության տարածքում  կիրառվում են 317 լիցքավորման կայաններ, որոնցից 177-ը Երևանում։ Նշենք, որ ՀՀ տարածքում գործող լիցքավորման կայանների տեղակայման վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ plugshare.com  կայքում հասանելի քարտեզի միջոցով։

  Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործման խթանումը համահունչ է կանաչ տնտեսության նպատակների հետ։ Նկատվում է քաղաքներում ածխաթթու գազի արտանետումների զգալի կրճատում և քաղաքային աղտոտվածության մակարդակի նվազում։

Վերոնշյալ դրական արդյունքներն ամրապնդելու և էլեկտրական տրանսպորտային միջոցների օգտագործման հետագա զարգացումն ապահովելու նպատակով նպատակահարմար է փոփոխություն իրականացնել ԱԱՀ մասով արտոնություն սահմանող ազգային օրենսդրական իրավական ակտում, համաձայն որի՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի հունվարի 1-ը ավելացված արժեքի հարկից կազատվեն  ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող՝ այն էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծումը կամ օտարումը, որոնց թողարկման պահից անցել է 2 տարուց ոչ ավելի։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը՝ սահմանելով արտոնություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող՝ այն էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման  կամ օտարման հանդեպ, որոնց թողարկման պահից անցել է 2 տարուց ոչ ավելի:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: Հարկ է նաև նշել, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ վերջիններիս լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին:

 Միաժամանակ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) գյուղատնտեսության ու էկոզբոսաշրջության զարգացմանը՝ լրացուցիչ ներդրումների (միջազգային և մասնավոր հատվածի կողմից) և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ն որոշմամբ հաստատված կառավարության ծրագրի 4.10-րդ կետով, որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններ ամրագրված են մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը, ինչպես նաև կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված «8.3 Էլեկտրամոբիլների և էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցների և հարակից ենթակառուցվածքների ներդրման ծրագրի իրականացում» միջոցառումը, որի կատարման շրջանակում, որպես ոլորտը խթանող գործողություն նախատեսվում է  արտոնությունների ուսումնասիրություն և ըստ անհրաժեշտության՝ համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակում։

Նախագծի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության կողմից 2021թ. ապրիլի 22-ին ընդունված «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030թ. ջերմոցային գազերի արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դերակատարում՝ մասնավորապես արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում:

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021-2025 թթ․ գործող Օրենսգրքի շրջանակներում ԱԱՀ-ի և նշված ապրանքատեսակների ներմուծումից ԱԱՀ չի գանձվել և ՀՀ պետական բյուջե գումար չի մուտքագրվել, ուստի պետական եկամուտներում հնարավոր կորուստներ չեն նախատեսվում։

  • Քննարկվել է

    23.04.2025 - 09.05.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2952

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: