<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« »______________ 2025 թվականի N ___ - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի <Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներ ստեղծելու և դրանց աշխատակարգերը հաստատելու մասին> N 978-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.
1) որոշման Հավելված N1-ի <ԿԱԶՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ> պարբերությունը, <Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն> բառերից հետո, լրացնել <Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն> բառերով,
2) որոշման Հավելված N2-ի <ԿԱԶՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ> պարբերությունը, <Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն> բառերից հետո, լրացնել <Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն> բառերով,
3) որոշման Հավելված N4-ի 3-րդ գլխի 23-րդ կետի 1-ին ենթակետի <N9 աղյուսակների> բառերից հետո լրացնել <և 5-րդ կետով նախատեսված ճարտարապետական, կոնստրուկտիվ և ինժեներական լուծումների ապահովման> բառերով,
4) որոշման Հավելված N4-ի 3-րդ գլխի 23-րդ կետի 2-րդ ենթակետի <նորմատիվատեխնիկական փաստաթղթերին,> բառերից հետո լրացնել <այդ թվում՝ երկրաշարժադիմացկունության, էներգաարդյունավետության և էներգախնայողության, հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար մատչելիության, քաղաքացիական պաշտպանության, տարածքների համալիր բարեկագման պարտադիր միջոցառումներին և այլն,>,
5) որոշման Հավելված N4-ի 3-րդ գլխի 23-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. <Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի ճարտարապետահատակագծային առաջադրանքի օրինակելի ձևով նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի համար մատչելիության միջոցառումների ապահովման վերաբերյալ նախագծի պարտադիր միջանկյալ համաձայնեցումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների միջանկյալ համաձայնեցումները կամ դրանց կողմից տրված եզրակացությունները՝ եթե այդպիսիք առկա են.>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
22.04.2025 - 07.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1703
Տպել