Հիշել նախագիծը
«Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արզումանյան Մարիաննա 22.04.2025 16:37:38 | Այս նախագիծը շատ տեղին է, առաջարկում եմ բարձր կատարողականը համարել ուսումնական ծրագրերի միջոցով կրթական բարձր շեմի ապահովումը և ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքները։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 2 | Հայկուհի Խաչատրյան 22.04.2025 16:43:43 | Չի սահմանվում՝ ինչպես են բարձր կատարողական ունեցող հաստատությունները աջակցում ցածր կատարողական ունեցողներին։ Առաջարկում եմ մշակել մենթորական աշխատանքի կոնկրետ ձևաչափ՝ օրինակ՝ համատեղ աշխատաժողովներ, փորձի փոխանակման այցեր, համատեղ նախագիծ և այլն։ Կարելի է իրականացնել տարեկան կամ կիսամյակային ամփոփիչ համաժողովներ, որտեղ կներկայացվեն նորարարական հաջողված փորձերը, կխրախուսվեն լավագույն մենթոր դպրոցները, կտրվեն պատվոգրեր կամ հուշանվերներ՝ ոչ ֆինանսական խրախուսման շրջանակում։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 3 | Հայկուհի Խաչատրյան 22.04.2025 16:43:43 | Նախագիծն առաջարկում է ֆինանսավորում տրամադրել ամեն տարի, սակայն չկա մեխանիզմ գնահատելու՝ արդյոք խրախուսանքն իսկապես բերում է շարունակական զարգացում։ Առաջարկում եմ ներդնել երկարաժամկետ ազդեցության մոնիթորինգի համակարգ, որը կհետևի հաստատությունների զարգացման տեմպին՝ նույնիսկ ֆինանսավորումից տարիներ անց։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 4 | Արմեն Մելքոնյան 23.04.2025 02:17:33 | 2. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ գլխի 15. Մրցույթին դիմելու համար հաստատությունը պետք է բավարարի մի շարք նվազագույն պահանջների. կետի 1-ին պահանջի հետ համամիտ եմ բայց վերապահում ունեմ 2) ուսուցիչների առնվազն 20%-ին շնորհվել է տարակարգ. պահանջի հետ կապված։ Առաջարկում եմ այս կետի շեմի հետ կապված փոփոխություն կատարել։ Ուսուցիչներին տարակարգի շնորհման գործընթացում ԿԳՍՄՆ նոր հաստատված կարգով պայմանավորված և դիմելիության դժվարությունները հաշվի առնելով պետք է այժմ որոշակի հաղթահարելի շեմ և հստակություն սահմանել։ Օրինակ ուսուցիչների 10 կամ 15 տոկոսին տրվել է 2-րդ աստիճանի տարակարգ, 5 տոկոս ուսուցիչների շնորհվել է 3-րդ կամ 4-րդ աստիճանի տարակարգ։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 5 | Վալյա Գալոյան 23.04.2025 21:00:22 | Նախագիծը ողջունելի է։ Խրախուսումը կմոտիվացնի դպրոցներին ցուցաբերելու բարձր կատարողական։ Սակայն առաջարկում եմ ցածր կատարողական ունեցող դպրոցներում վերհանել ցածր կատարողականի պատճառները, ֆինանսական օժանդակությունից զատ ցուցաբերել մասնագիտական ու մեթոդական աջակցություն և իրականացնել մշտադիտարկում տվյալ դպրոցներում։ Նաև, առաջարկում եմ հաճախակի կազմակերպել խորհրդատվական , փորձի փոխանակման միջոցառումներ, որտեղ բարձր կատարողական ունեցող դպրոցները կկիսվեն իրենց փորձով և կհամագործակցեն միմյանց հետ։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 6 | Նարինե Մարտիրոսյան 24.04.2025 02:14:39 | Բարև Ձեզ։Շնորհակալ եմ կարևոր նախաձեռնության համար։ Շատ կարևոր է խրախուսումը։Առաջարկում եմ խրախուսել նաև ֆինանսական խրախուսանք ձևով (օրինակ սահմանել պարգևավճար)այն աշխատակիցների համար,ովքեր հավուր պատշաճի և բարձր մակարդակով կատարում են իրենց աշխատանքը։ Ինչպես նաև աջակցել այն հաստատություններին,ովքեր ունեն սակավ տեխնիկական միջոցներ արդյունավետությունը բարձրացնելու համար։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 7 | Սիրանուշ Գրիգորյան 24.04.2025 18:43:37 | Ներկայացված նախագիծը կարևոր քայլ է հանրակրթության ոլորտում արդյունավետ կառավարման և զարգացման խթանման ուղղությամբ։ Այդուհանդերձ, առաջարկում եմ ուժեղացնել ուսումնական հաստատությունների ներքին կարողությունների զարգացման բաղադրիչը՝ ներառելով հետևյալ առաջարկը։ Առաջարկություն՝ Մշակել և նախագծում ներառել ուսուցիչների և կրթական հաստատությունների ղեկավար կազմի շարունակական մասնագիտական զարգացման համակարգված ծրագիր, որը կլինի փոխկապակցված ինչպես բարձր, այնպես էլ ցածր կատարողականի արդյունքներ գրանցած հաստատությունների նորարարական կամ բարելավման ծրագրերի հետ։ Ծրագիրը պետք է ներառի․ մասնագիտական վերապատրաստումների պարտադիր բովանդակային ուղղություններ՝ ելնելով իրական կարիքներից, մենթորության և փոխուսուցման մեխանիզմներ՝ բարձր կատարողականով հաստատությունների ներգրավմամբ, ձեռք բերված հմտությունների գործնական կիրառման և ազդեցության գնահատման ձևաչափեր։ Հիմնավորում՝ Կրթության որակի բարձրացման առանցքային պայմաններից է մարդկային կապիտալի զարգացումը։ Ուսուցիչների և կրթական կառավարման մասնագետների շարունակական ուսուցման ապահովումը հնարավորություն կտա վերափոխել ոչ միայն մեթոդաբանությունը, այլև կրթական միջավայրը՝ խթանելով արդյունավետություն, ներգրավվածություն և հաշվետվողականություն։ Արդյունքում կհաստատվի այնպիսի մշակույթ, որտեղ զարգացումն ընկալվում է որպես բնական և նպատակային գործընթաց՝ ուղղված կրթության իրական որակի բարելավմանը։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 8 | Սիրանուշ Ղազարյան 25.04.2025 01:05:40 | Շատ ողջունելի նախագիծ է, սակայն առաջարկում եմ բարձր կատարողականի համար սահմանել հստակ պահանջներ և լինել հետևողական, անցկացնել մշտադիտարկումներ, որոնց արդյունքում կորոշվի կատարողականի մակարդակը։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 9 | Մելինե Աթոյան 25.04.2025 19:29:05 | Առաջարկ 1․ Վիրտուալ համագործակցության հարթակի ստեղծում։ Հաշվի առնելով բարձր և ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների համագործակցության կարևորությունը՝ առաջարկում եմ ստեղծել վիրտուալ համագործակցության հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի իրականացնել փորձի փոխանակում, մասնագիտական զարգացում և փոխօգնություն հետևյալ ձևաչափերով՝ վերբինարներ, սեմինարներ, մեթոդական քննարկումների կազմակերպում, լավագույն փորձի առցանց արխիվի ստեղծում, բարելավման և նորարական ծրագրերի առաջընթացի մշտադիտարկում իրական ժամանակում՝ էլեկտրոնային հաթակի միջոցով։ Առաջարկ 2- Բարձր կատարողական ունեցող դպրոցներին ներկայացվող պահանջի մեջ ավելացնել -Աշակերտների ներգրավում զարգացման և բարելավման ծրագրերում ։ Ներառել աշակերտներին որպես ակտիվ մասնակիցներ և համահեղինակներ նորարական և բարելավման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում՝ համայնքային փոքր նախագծային նախաձեռնությունների, աշակերտական խորհրդի վերահսկողության, քննարկումների մասնակցության և առաջարկների ներկայացման տեսքով։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 10 | Արևիկ Հայրապետյան 25.04.2025 19:31:08 | Առաջարկ 1 Կազմակերպել վերապատրաստման ծրագիր ցածր կատարողական ունեցող հաստատությունների համար: Նախարարության և ԿԶՆԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ ամեն տարի կազմակերպել առնվազն մեկ վերապատրաստման ծրագիր մենթոր դպրոցների կողմից՝ ուղղված ցածր կատարողական ունեցող հաստատությունների մանկավարժական անձնակազմի մասնագիտական զարգացմանը։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 11 | Արևիկ Հայրապետյան 25.04.2025 19:34:51 | Առաջարկ 2 Մրցույթի գնահատման ժամանակ սահմանել արտաքին դիտորդների ներգրավման կարգ: Մրցութային գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսել անկախ դիտորդների ներգրավման հնարավորություն՝ մասնավորապես քաղաքացիական հասարակության և մանկավարժական կազմակերպությունների ներկայացուցիչների թվում։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 12 | Անահիտ Մալխասյան 25.04.2025 19:52:35 | «Խրախուսել այն ուսումնական հաստատությունները, որոնցում բարձր որակավորում ունեցող (տարակարգ ունեցող) ուսուցիչների մասնաբաժինը բարձր է՝ տրամադրելով տեխնիկական միջոցներ, ժամանակակից ուսուցման սարքավորումներ և թվային կրթական ռեսուրսներ՝ կրթության որակի շարունակական բարձրացման նպատակով» | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 13 | Անահիտ Մալխասյան 25.04.2025 19:52:35 | Կարելի է իրականացնել տարեկան կամ կիսամյակային ամփոփիչ համաժողովներ, որտեղ կներկայացվեն նորարարական հաջողված փորձերը, կխրախուսվեն լավագույն դպրոցները, կտրվեն պատվոգրեր կամ հուշանվերներ՝ ոչ ֆինանսական խրախուսման շրջանակում։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 14 | Անահիտ Մալխասյան 25.04.2025 19:53:56 | «Խրախուսել այն ուսումնական հաստատությունները, որոնցում բարձր որակավորում ունեցող (տարակարգ ունեցող) ուսուցիչների մասնաբաժինը բարձր է՝ տրամադրելով տեխնիկական միջոցներ, ժամանակակից ուսուցման սարքավորումներ և թվային կրթական ռեսուրսներ՝ կրթության որակի շարունակական բարձրացման նպատակով» | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 15 | Վերժինե Սամսոնյան 25.04.2025 23:55:13 | Այսպիսի համակարգի ներդրումը կուժեղացնի արդյունքահեն կառավարման մշակույթը հանրակրթության ոլորտում, կնպաստի կրթական հաստատությունների ինքնավերլուծության և զարգացման կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև կհանգեցնի ֆինանսական միջոցների նպատակային բաշխմանը՝ հիմնված արդար և թափանցիկ ցուցանիշների վրա։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 16 | Բելլա Պետրոսյան 26.04.2025 15:27:32 | Շնորհակալ ենք արդյունավետ արդյունքների ակնկալիքներով նախագծի համար։ Հաշվի առնելով կրթության ոլորտում տեխնոլոգիական զարգացման դինամիկան և ժամանակակից աշխատաշուկայի պահանջները՝ առաջարկում եմ օրենքի նախագծում ավելացնել՝ Դպրոցների և կրթական հաստատությունների համար պարտադիր դարձնել քոլեջների, բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների հետ համագործակցությունը, Աջակցել նորարարական կրթական ծրագրերի մշակմանը և ներդրմանը, Ապահովել ֆիզիկական կրթության դասընթացների առավել ժամանակակից և կիրառական ձևերի ներդրում։ Կազմակերպել ուսուցիչների շարունակական վերապատրաստումներ, հատկապես նորագույն կրթական տեխնոլոգիաների և առողջապահական ծրագրերի ոլորտում։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 17 | Սյունե Ուլիխանյան 26.04.2025 23:27:10 | Նախագիծը մեծ կարևորություն ունի . այն բացի մոտիվացնելուց կխթանի դպրոցների ներքին կարգապահական կանոնների մշտական և ճիշտ գործելուն , այնուհանդերձ առաջարկում եմ ցածր կատարողական ունեցող դպրոցների համար սահմանել մշտադիտարկում, որը կվերաբերի թե՛ ֆինանսական , թե՛ կրթական բնագավառներին ՝ ներքին անկախ հանձնաժողովի ստեղծմամբ ։ Ինչպես նաև նպաստել բարձր կատարողական ունեցող դպրոցների փորձի շարունակական փոխանցմանը ցածր կատարողական ունեցող դպրոցների հետ։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 18 | Սյունե Ուլիխանյան 26.04.2025 23:42:29 | Առաջարկում եմ սահմանել պարզ և արդյունավետ ընթացակարգեր սովորողների և մանկավարժական աշխատակազմի ֆիզիկական, հոգեբանական ինչպես նաև սոցիալական պաշտպանության ուղղությամբ ։ Կազմակերպել իրավական կրթական միջոցառումներ , բանավեճեր , որը կամրապնդի սովորողների և մանկավարժների իրավագիտակցության ամրապնդմանը ։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 19 | Նաիրա Խաչատրյան 27.04.2025 14:44:51 | Նախագիծը դրոցների համար ֆինանսական առումով դրական է թ՜ե բարձր կատարողականի դեպքում, թ՜ե ցածր կատարողականի դեպքում։Իմ կարծիքով չի կարելի հավասարություն դնել վարժարանների և հանրակրթական դպրոցների միջև, քանի որ վարժարանների և հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնակցութըունը կամավոր ատեստացիային տոկոսային հարաբերությամբ տարբեր է։Այն ազդում է նաև 3-րդ և 4-րդ աստիճանի տարակարգ ստանալու հարցում։Ուստի առաջարկում եմ վերանայել այդ դրույթները։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 20 | Նարինե Սերոբյան 27.04.2025 19:15:58 | Մշակել և հաստատել դպրոցների արդյունավետության գնահատման չափանիշների և մեթոդաբանության մանրամասն փաթեթ, որը կներառի ակադեմիական արդյունքները, կառավարման արդյունավետությունը, ուսումնական միջավայրի որակը, սոցիալական ներգրավվածությունը և կրթական հավասարության ապահովման ցուցանիշները։ Ցածր կատարողականի հաստատությունների համար ներդնել աջակցման ծրագրեր: | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 21 | Աշխեն Մանուկյան 27.04.2025 22:24:37 | Ողջունելի նախագիծ է։ Ցանկացած խրախուսանք ապահովում է մրցակցության միջավայր,ինչը նպաստում է կատարելագործմանը։Դպրոցները կձգտեն ցուցաբերել բարձր կատարողական։ Սակայն առաջարկում եմ ցածր կատարողական ունեցող դպրոցներում հետամուտ լինել պատճառներին և նպաստել դրանց շտկմանը։Ցուցաբերել ֆինանսական աջակցություն և իրականացնել մշտադիտարկում տվյալ ուսումնական հաստատություններում։ Նաև, առաջարկում եմ հաճախակի կազմակերպել խորհրդատվական , փորձի փոխանակման միջոցառումներ, որտեղ բարձր կատարողական ունեցող դպրոցները կկիսվեն իրենց փորձով և կհամագործակցեն միմյանց հետ։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 22 | Քրիստինե Մուշեղյան 27.04.2025 23:20:56 | Ունեմ մի քանի առաջարկ 1․Ներքին և արտաքին գնահատումների անկախացում Սա բովանդակային ամենակարևոր առաջարկն է, որովհետև, եթե ներքին գնահատումը շարունակի լինել արտաքինի հիմքը, հաստատությունները երբեք անկեղծ չեն լինի։ Իսկ առանց անկեղծ ինքնագնահատման բարելավում չի լինում։Սա ուղղակի համակարգային որակ է փոխում։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 23 | Քրիստինե Մուշեղյան 27.04.2025 23:20:56 | 2․Լրացուցիչ չափորոշիչների մշակման առաջարկ Բազմազան կոնտեքստներում աշխատող դպրոցների համար ավելի արդարացի գնահատում տալը շատ կարևոր է, որպեսզի ոչ ոք չզգա անարդար վերաբերմունք։ Սա կնպաստի ծրագրի նկատմամբ ընդհանուր վստահության աճին։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 24 | Քրիստինե Մուշեղյան 27.04.2025 23:20:56 | 3․ Մենթոր դպրոցների ընտրության չափանիշների հստակեցում Եթե ճիշտ մենթոր դպրոցներ չընտրվեն կամ եթե նրանք չկարողանան արդյունավետ աջակցել, ամբողջ բարելավման ծրագիրը կտուժի։ Բարձր արդյունքներ ունեցող դպրոցը դեռ չի նշանակում ,որ կարող է լավ մենթոր լինել։ Պետք է նաև աջակցելու կարողություն ունենա։ Սա նույնպես ռազմավարական կարևորություն ունի։ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |||
| 25 | Ռուբեն Այվազյան 28.04.2025 17:16:47 | Աշակերտների ակադեմիական առաջադիմության միջին ցուցանիշները եւս ներառել բարձր կատարողականի ապահովման մեջ | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: |