Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ  ԵՎ  ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ  ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 __ __________ 2025 թվականի N _____-Ն

 

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան

 

2025 թ. ___________ _____

Երևան

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

________________ _____-ի N ______-Ն որոշման 

 

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ  ԵՎ  ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ  ԿԱՏԱՐՄԱՆ



  1. Սույն կարգով սահմանվում է գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ՝ ԳՀՓԿԱ) կատարման գործընթացը, ինչպես նաև կարգավորում են այդ գործընթացին առնչվող սուբյեկտների  հարաբերությունները:
  2. ԳՀՓԿԱ ձևավորման համար հիմք են հանդիսանում. 
  • Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի (այսուհետ՝ ՍՌՏ) զարգացման պետական ծրագիրը,
  • Պետական պատվիրատուների՝ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության (այսուհետ՝ ՊՆ), Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ԱԱԾ), Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարություն (այսուհետ՝ ՆԳՆ) և պետական կառավարման համակարգի մյուս մարմինների կողմից ներկայացված տեխնիկական առաջարկությունները (ՏԱ) և (կամ) մարտավարատեխնիկական (տակտիկատեխնիկական) առաջադրանքները (ՄՏԱ(ՏՏԱ)),
  • Անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ Հայտատու) կողմից ներկայացված ԳՀՓԿԱ հայտերը:

3․       Պետական պատվիրատուները Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) են ներկայացնում ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների համաձայն կազմված ՏԱ և (կամ) ԳՀՓԿԱ ՄՏԱ(ՏՏԱ):

  1. Կոմիտեն ներկայացված ՏԱ, ՄՏԱ(ՏՏԱ)-ները 5 օրվա ընթացքում ուսումնասիրում և կից գրությամբ ուղարկում է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 8 սեպտեմբերի 2016 թվականի N 920-Ն որոշմամբ (այսուհետ՝ Ռեեստր) սահմանված կարգով գրանցված մասնագիտացված սուբյեկտներին, որոնք այդ փաստաթղթերը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում են հայտեր ներկայացնելու և դրանց ներկայացման  ժամանակահատվածի մասին։
  2. ՏԱ, ՄՏԱ(ՏՏԱ) հիման վրա, կամ Սեփական նախաձեռնությամբ ԳՀՓԿԱ հայտերը ներկայացվում են Կոմիտեին սույն կարգի Ձև 1-ին համապատասխան:
  3. Այն դեպքում, երբ Հայտատուն հայտի հետ ներկայացրել է նաև լավարկման առաջարկություն, Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է ՏԱ, ՄՏԱ ներկայացրած պետական կառավարման համակարգի մարմնի համաձայնեցմանը։
  4. Պետական կառավարման համակարգի մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում կամ մերժում է առաջարկությունը՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Կոմիտեին։
  5. Կոմիտեն, ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Հայտատուին։
  6. Սույն կարգով սահմանված ԳՀՓԿԱ իրականացնելու համար Հայտատուն հայտի հետ Կոմիտեին ներկայացնում է նաև արդյունքի տեխնոլոգիական պատրաստվածության ընթացիկ և վերջնարդյունքում ակնկալվող մակարդակը նկարագրող տեղեկանք՝ սույն կարգի Ձև 2-ին համապատասխան, կամ հիմնավորում` նախագծի տեխնոլոգիական պատրաստվածության մակարդակի (այսուհետ՝ ՏՊՄ) սանդղակներով դասակարգելու անհնարինության մասին։
  7. Հայտատուն ԳՀՓԿԱ հայտին կից Կոմիտեին ներկայացնումէ՝
  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանից քաղվածք և իրենց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ (առկայության դեպքում) տեղեկատվություն,
  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրամադրված տեղեկատվություն պարտավորությունների վերաբերյալ,
  • «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվություն վարկային պարտավորությունների վերաբերյալ,
  • Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվություն հարկային պարտավորությունների վերաբերյալ:
  1. Կոմիտեն 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտերը  և անհրաժեշտության դեպքում առաջարկություններով հետ է ուղարկում Հայտատուին լրամշակման և կրկին ներկայացնելու համար, կամ
    • հայտերը թերի լինելու դեպքում վերադարձնում է Հայտատուին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար:
    • հայտերը ուղարկում է ՀՀ ԱԱԾ` Հայտատուի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու և ԳՀՓԿԱ արդյունքի մասով հնարավոր պետական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ կարծիք ստանալու համար,
    • հայտերն ուղարկում է հավանական պետական պատվիրատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմիններին՝ ԳՀՓԿԱ արդյունքի մասով հնարավոր պետական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ կարծիք ստանալու համար:
  2. Պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց դիրքորոշումը ուղարկում են Կոմիտեին 15 աշխատանքային օրվա ընթացքում կամ գրավոր տեղեկացնում են լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին:
  3. Պետական պատվիրատուներից առնվազն մեկի և ԱԱԾ դրական դիրքորոշման պարագայում ԳՀՓԿԱ հայտերը օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ներկայացվում են ՌԱՀ-ին կից Ռազմատեխնիկական գիտատեխնիկական խորհուրդ (այսուհետ՝ ՌՏԳՏԽ):
  4. Եթե նախկինում նույնաբովանդակ աշխատանք ֆինանսավորվել կամ մերժվել է հաստատման կամ ձևավորման որևէ փուլում, Կոմիտեն այդ մասին տեղեկանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ՌՏԳՏԽ-ին՝ եզրակացության մեջ դրան անդրադառնալու և ՌԱՀ-ի անդամների կողմից նիստում հետագա քննարկման համար։
  5. Հայտերը ստանալուց հետո ՌՏԳՏԽ-ն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով հրավիրում է նիստ:
  6. ՌՏԳՏԽ-ն, օրենքով սահմանված կարգով որոշումները ստորագրելուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկվում է նաև Կոմիտեին:
  7. Պետական պատվիրատուների կողմից ներկայացված տեխնիկական առաջարկությունների և մարտավարատեխնիկական առաջադրանքների հիման վրա Հայտատուի կողմից ներկայացված և դրական կարծիք ստացած ԳՀՓԿԱ հայտերը նույն թեմայի վերաբերյալ մեկից ավելի Հայտատուների կողմից հայտեր ներկայացված լինելու դեպքում, ՌՏԳՏԽ-ն ներկայացված հայտերն ուղարկում է ՌԱՀ-ի քարտուղարություն՝ ՌԱՀ-ի անդամներին և պետական պատվիրատուներին փոխանցելու և կատարողին կամ կատարողներին ընտրելու նպատակով:
  8. Կոմիտեն տեղեկացնում է հայտատուին՝ «Ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 22 դեկտեմբերի 2016 թվականի N 1355-Ն որոշման համաձայն նախնական գնահաշվարկ ներկայացնելու վերաբերյալ:
  9. ՌԱՀ-ի նիստը հրավիրվում է օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով։
  10. ՌԱՀ-ում հավանության արժանացած ԳՀՓԿԱ հայտերի վերաբերյալ արձանագրությունը ՌԱՀ-ի քարտուղարությունը 3 օրվա ընթացքում ուղարկում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (այսուհետ՝ ԲՏԱՆ):
  11. ԲՏԱՆ-ը 5 օրվա ընթացքում կազմում է «ԳՀՓԿԱ պետական պատվերը հաստատելու մասին» որոշման նախագիծ և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատման:
  12. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գնումների մասին Հայասատանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնման հայտը  ուղարկում է ԲՏԱՆ-ին՝ գնման գործընթացը կազակերպելու և որոշման մեջ ընդգրկված թեմաների մասով Հայտատուների (այսուհետ՝ Կատարող) հետ պետության կարիքների համար գիտահետազոտական (ԳՀ) և (կամ) փորձակոնստրուկտորական (ՓԿ) աշխատանքների իրականացման համար գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գնման պայմանագիր կնքելու համար: 
  13. ԳՀՓԿԱ աշխատանքների կատարման պայմանները և փուլերի պահանջները սահմանվում են համաձայն ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների, իսկ մնացած աշխատանքների ձևակերպումները հստակեցվում են տեխնիկական առաջադրանքներում։
  14. Փուլը հանձնելուն պատրաստ լինելու վերաբերյալ կատարողը պետական պատվիրատուին ներկայացնում է ծանուցագիր համաձայն ռազմական արդյունաբերության արտադրանքի ազգային ստանդարտների սահմանված ձևի: Պետական պատվիրատուի կողմից փուլի ընդունման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ծանուցագիրը կարող է ներկայացվել նաև նախօրոք՝ նշելով աշխատանքին պատրաստ լինելու վերջնաժամկետը։
  15. ԳՀՓԿ աշխատանքների դեպքում՝ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, 15 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է հանձնաժողով, որն իրականացնում է աշխատանքների, դրանց փորձարկումների և (կամ) փուլի ընդունում՝ համաձայն կիրառելի ազգային ռազմական ստանդարտների:
  16. Փուլի ընդունման աշխատանքներն ամփոփվում են ակտով: Հանձնաժողովի որոշմամբ փուլի ընդունման ժամանակ ի հայտ եկած թերությունները և բացթողումները շտկելու նպատակով կազմակերպությանը տրվում են առաջարկություններ և ողջամիտ ժամանակ, որոնք սահմանվում է արձանագրության մեջ:
  17. Ակտը 7 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվում է հանձնաժողովը ձևավորած պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների կողմից և ուղարկվում Կոմիտեին:
  18. Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատված ակտը ուղարկում է Կատարողին՝ ընդունված փուլի մասով փաստացի գնահաշվարկ ներկայացնելու համար:
  19. Կատարողը հաստատված ակտը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի համաձայնեցմանն է ներկայացնում փաստացի գնահաշվարկ:
  20. Գնահաշվարկի համաձայնեցումից հետո կազմակերպությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեին է ներկայացնում ընդունված փուլի մասով վճարման և այլ անհրաժեշտ փաստաթղթերը՝ համաձայն գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենդրության:
  21. ԳՀՓԿԱ աշխատանքների ավարտից հետո իրականացվում է ԳՀՓԿԱ պայմանագրերի արդյունքում ստացված գույքի ընդունում-հանձնում, որից հետո մեկ ամսյա ժամկետում գույքը օրենքով սահմանված կարգով հանձնվում է շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմնին:
  22. ԳՀՓԿԱ պայմանագրի ավարտից կամ լուծումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է աշխատանքային խումբ, որը 20 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ակտով ընդունում է կոնստրուկտորական փաստաթղթերի ամբողջական փաթեթը, ուսումնասիրում ավարտված կամ լուծված պայմանագրի կատարման ընթացքում ձեռք բերված գույքը (սարք-սարքավորումներ, հաստոցներ, լաբորատոր և չափիչ սարքեր և այլն) և ներկայացնում առաջարկություն ԲՏԱՆ-ին՝ գույքի հետագա տնօրինման կամ Պետական գույքի կառավարման կոմիտեին Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ փոխանցելու վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 1

ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԻ

 Հայտը հանձնված է

_____ ______________ 202_ թ.

 

  1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

Նախագծի անվանումը

 

Նախագծի հեղինակը

 

Նախագծում ընդգրկված հիմնական Հայտատուների քանակը

 

Կատարման ժամկետը (ամիսներով)

 

Նախագծի իրականացման հիմնական փուլերը և դրանց կատարման ժամկետները

(ամիսներով)

 

Պահանջվող ֆինանսավորման ծավալը

(նախագծի ընդհանուր արժեքը հազ.դրամ)

 

Հայտատուի տեսակը

(իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր)

 

 

Նախագծի ղեկավարի տվյալները

 

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Հանրային ծառայության համարանիշը

 

Ծննդյան ամսաթիվը և ծննդավայրը

 

Կրթությունը (բարձրագույն ուսումնական հաստատությունը,

մասնագիտությունը)

 

Պաշտոնը

 

Նախկինում ղեկավարած/մասնակցած նախագծերի/ծրագրերի անվանումները

և իրականացման ժամկետները

 

Հեռախոսահամարը

 

Էլեկտրոնային փոստի հասցեն

 

 

Հայտատուի ընդհանուր տվյալները (իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր)

 

Անվանումը

Իրավաբանական /գրանցման հասցեն

Գործունեության հասցեն

Հարկ վճարողի հաշվառման համարը/ հանրային ծառայությունների

համարանիշը (ֆիզ.անձի դեպքում)

Պետական ռեգիստրի գրանցման համարը/անձնագիրը (ֆիզ.անձի դեպքում)

Հեռախոսահամարը

Էլեկտրոնային փոստի հասցեն

Կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը

 

Նախագծի ֆինանսական գծով պատասխանատուի տվյալները

 

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Հանրային ծառայությունների

համարանիշը

 

Պաշտոնը

 

Հեռախոսահամարը

 

Էլեկտրոնային փոստի հասցեն

 

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Նախագծի համառոտ բնութագիրը

 

 

 

2.2. Նախագծի բովանդակությունը*

 

 

 

2.3. Ակնկալվող արդյունքների բնութագիրը

 

 

 

2.3.1. Տեխնիկական ցուցանիշները

 

 

 

2.3.2. Կիրառության բնագավառները

 

 

 

2.3.3. Համեմատությունը նմանօրինակների հետ

 

 

 

* Հիմնավորել նախագծի նպատակը, ներկայացնել նախագծի հիմնական խնդիրը, գիտատեխնիկական կարևորությունն ու արդիականությունը, նկարագրել նախագծի իրականացման ուղիները, առկա և անհրաժեշտ նյութական ռեսուրսները, Հայտատուների՝ տվյալ ուղղությամբ ձեռքբերումները, և ավարտական ձևերը:

 

  1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԳԾԻ, ՆԱԽԱԳԾԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ) ՄԱՍԻՆ**

 

NN

ը/կ

Հաստիքի

(պաշտոնի,

գործառույթի)

անվանում

Քանակ

Նախագծի շրջանակներում

Հայտատուի կողմից

իրականացվող

աշխատանքների բնույթ

1 հաստիքային

միավորի համար

ամսական

աշխատավարձ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

**Անհրաժեշտ է ներկայացնել նախագծի բոլոր մասնակիցների (Հայտատուների) ինքնակենսագրականները (CV)

 

  1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎ***

 

NN

ը/կ

Հոդվածների անվանումները

Կազմակերպության ծախսերը

(հազ. դրամ)

1.

Ուղղակի արտադրական ծախսումները

 

2.

Անուղղակի արտադրական ծախսումները

 

3.

Ինքնարժեքը

 

4.

Ոչ արտադրական ծախսերը

 

5.

Ընդամենը

 

6.

Շահույթը

 

7.

Գինը՝ առանց ավելացված արժեքի հարկի

 

8.

Ավելացված արժեքի հարկը

 

9.

Գինը

 

 

*** Լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշման համաձայն՝ ծախսերը ներկայացնելով ըստ առանձին հոդվածների (բացվածքով)

 

4.1 Տեղեկություններ նախորդ 3 տարիներին հայտատուի կողմից վճարված հարկերի վերաբերյալ. 

 

     

 

Կազմակերպության ղեկավար

__________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

Նախագծի ղեկավար

__________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն

Ֆինանսական գծով պատասխանատու

(հաշվապահ)

 _________________________________

անուն, ազգանուն, ստորագրություն








Ձև 2

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ (ՏՊՄ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ

  1. Եթե նախագիծը հնարավոր է դիտարկել ՏՊՄ տրամաբանության մեջ (լրացնել աղյուսակը)

Մակարդակ

Նշել 

Ավարտվել է/

իրականացվելու է 

Որքա՞ն գումար է ծախսվել (ծախսվելու) այս մակարդակին հասնելու համար

Որքա՞ն է տևել ( տևելու) այս մակարդակի մշակումները

Ի՞նչ միջոցներով է տեղի ունեցել (ունենալու) մշակումները. (եթե նախկին ԳՀՓԿ է, ապա նշել ԳՀՓԿ պայմանագրի համարը)

Մեկնաբանություն

ՏՊՄ 1

 

         

 

 

 

ՏՊՄ 2

 

 

 

 

 

ՏՊՄ 3

 

 

 

 

 

ՏՊՄ 4

 

 

 

 

 

ՏՊՄ 5

 

 

 

 

 

ՏՊՄ 6

 

 

 

 

 

ՏՊՄ 7

 

 

 

 

 

ՏՊՄ 8

 

 

 

 

 

  1.   Եթե նախագիծը իմաստալից չի դիտարկել TRL-ներով,  տալ դրա մանրամասն հիմնավորումը.

 

 

 

 Ձև 2-ի օրինակ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ (ՏՊՄ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ

  1. Եթե նախագիծը հնարավոր է դիտարկել ՏՊՄ տրամաբանության մեջ (լրացնել աղյուսակը)

Մակարդակ

Նշել 

Ավարտվել է/

իրականացվելու է 

Որքա՞ն գումար է ծախսվել (ծախսվելու) այս մակարդակին հասնելու համար

Որքա՞ն է տևել ( տևելու) այս մակարդակի մշակումները

Ի՞նչ միջոցներով է տեղի ունեցել (ունենալու) մշակումները. (եթե նախկին ԳՀՓԿ է, ապա նշել ԳՀՓԿ պայմանագրի համարը)

Մեկնաբանություն

ՏՊՄ 1

Ավարտվել է

1 մլն ՀՀ դրամ

6 ամիս

Սեփական միջոցներ

 

ՏՊՄ 2

Ավարտվել է

2 մլն ՀՀ դրամ

8 ամիս

ԳՀՓԿԱ պետ ֆինանսավորում պայմ ԱԱ-00

 

ՏՊՄ 3

Ավարտվել է

3 մլն ՀՀ դրամ

10 ամիս

ԳՀՓԿԱ պետ ֆինանսավորում պայմ ԱԱ-00

 

ՏՊՄ 4

Իրականացվելու է

1 մլն ՀՀ դրամ

2 ամիս

Նոր ՓԿ հայտ

Ֆինանսավորման բաշխումը մակարդակների միջև մոտավոր է

ՏՊՄ 5

Իրականացվելու է

1.5 մլն ՀՀ դրամ

2 ամիս

Նոր ՓԿ հայտ

ՏՊՄ 6

Իրականացվելու է

1 մլն ՀՀ դրամ

2 ամիս

Նոր ՓԿ հայտ

ՏՊՄ 7

Իրականացվելու է

2 մլն ՀՀ դրամ

2 ամիս

Նոր ՓԿ հայտ

ՏՊՄ 8

 

 

 

 

 

 

 

                   ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

  1. ՏՊՄ 1 - Հիմնական սկզբունքների դիտարկում: Այս մակարդակում իրականացվում են գիտական սկզբունքների դիտարկում և ուսումնասիրություններ, որոնք կարող են դառնալ նոր գաղափարների և նոր տեխնոլոգիայի հիմք:
  2. ՏՊՄ 2 - Տեխնոլոգիական գաղափարի, հայեցակարգի ձևավորում: Այս մակարդակում իրականացվում է գաղափարի նախնական ձևակերպում և գնահատում, մշակվում են գաղափարը տեխնոլոգիայի վերածելու կոնցեպտուալ լուծումներ, տեխնոլոգիայի կիրառական ուղղություններ:
  3. ՏՊՄ 3 - Նմուշի մշակման գործընթաց և տեխնոլոգիայի նախնական ստուգում (փորձարարական նախանմուշ): Այս մակարդակում իրականացվում է գաղափարի փաստարկված մշակում, մոդելավորում, նախնական նախագծում, որոշ աշխատանքների դեպքում առաջին նախատիպային մոդելի ստեղծում, կատարվում է առաջնային ստուգում ՝ պարզելու գաղափարի գիտական ճշգրտությունն ու հնարավորությունները և հասկանալու, թե որքանով է հնարավոր գաղափարը կիրառել տեխնոլոգիայի մակարդակում և հետագայում ըստ անհրաժեշտության իրականացնել ՓԿ աշխատանքներ:
  4. ՏՊՄ 4 - Տեխնոլոգիայի ստուգում (նախնական փորձարկում) վերահսկելի (լաբորատոր) միջավայրում: Այս մակարդակում տեխնոլոգիան մշակվում և ստուգվում է նախապես պատրաստված լաբորատոր պայմաններում, կատարվում են նախնական փաստարկված փորձարկումներ՝ հաստատելու նմուշի համապատասխանությունը ՏԱ-ին:
  5. ՏՊՄ 5 - Տեխնոլոգիայի ստուգում (փորձարկում) համապատասխան միջավայրում: Այս մակարդակում նմուշը ստուգվում է իրական միջավայրին մոտ պայմաններում, որպեսզի գնահատվի դրա հնարավոր կիրառումը, գնահատվում է տեխնոլոգիայի աշխատանքը ավելի լայն պայմաններում՝ համոզվելու, որ այն կարող է աշխատել իրական միջավայրում։
  6. ՏՊՄ 6 - Նախատիպի ցուցադրում իրական (նախատեսված) պայմաններում, որտեղ հանձնաժողովի ներկայությամբ ամբողջական նախատիպը ցուցադրվում է իրական պայմաններում կամ իրականին մոտ միջավայրում, որտեղ նախատեսվում է այն կիրառել՝ փաստարկելու ԳՀՓԿԱ-ի իրականացման արդյունքը:
  7. ՏՊՄ 7 - Ամբողջական համակարգի ցուցադրում օպերացիոն (աշխատանքային) միջավայրում: Այս մակարդակում ամբողջական և ինտեգրված համակարգը ցուցադրվում է համապատասխան օպերացիոն պայմաններում, իրականացվում են ցուցադրական փորձարկումներ՝ հավաստելու, որ տեխնոլոգիան համապատասխանում է օպերացիոն միջավայրի պահանջներին, և կարող է կիրառվել լայնամասշտաբ նպատակներով։
  8. ՏՊՄ 8 - Համակարգի ավարտական փորձարկում և հավաստագրում: Այս մակարդակում տեխնոլոգիան կամ համակարգը անցնում են պետական փորձարկումներ և ստանում են պաշտոնական հավաստում բարեհաջող փորձարկումների վերաբերյալ: Այս մակարդակում պատրաստ է կիրառման և մասշտաբային արտադրության գործունակ տեխնոլոգիա, որն անցել է ստանդարտներին համապատասխանության մանրամասն գնահատում, կազմվել է օգտագործման և տեխնիկական սպասարկման փաստաթղթերի փաթեթ։

 

Տեխնոլոգիաների մշակումը հնարավոր չէ դիտարկել ՏՊՄ սանդղակով հետևյալ դեպքերում

  1. Ոչ գծային զարգացման գործընթաց

Երբ տեխնոլոգիայի զարգացումը չի ընթանում փուլային տրամաբանությամբ, այլ զուգահեռ տարբեր ուղղություններով՝ առանց հստակ սահմանված հաջորդականության: Օրինակ՝ եթե արհեստական բանականության նոր մոդելը զարգացվում է տարբեր ալգորիթմներով, որոնք կարող են միաժամանակ լինել ՏՊՄ 2, ՏՊՄ 5 և ՏՊՄ 7 մակարդակներում։

  1. Հետազոտական ուղղվածություն առանց կիրառելի զարգացման

Եթե տեխնոլոգիան գտնվում է մաքուր գիտական հետազոտության փուլում, առանց կոնկրետ կիրառական զարգացման պլանի։ Օրինակ՝ քվանտային հաշվարկների կամ ֆունդամենտալ ֆիզիկայի ոլորտում որոշ նոր հայտնագործություններ կարող են չունենալ հստակ ընթացք ՏՊՄ սանդղակով։

  1. Խիստ գաղտնի կամ պաշտպանված տեխնոլոգիաներ

Երբ անվտանգության նկատառումներով հետազոտության և զարգացման գործընթացները չեն հրապարակվում և չեն անցնում հանրահայտ փուլեր։ Օրինակ՝ ռազմական հատուկ ծրագրերը, որոնց զարգացման մասին տեղեկատվությունը փակ է, և ՏՊՄ մակարդակները չեն կարող ստանդարտ կերպով գնահատվել։

  1. Շատ արագ զարգացող կամ փոփոխվող տեխնոլոգիաներ

Երբ տեխնոլոգիան այնքան արագ է զարգանում, որ առանձին ՏՊՄ մակարդակները չեն հասցնում կիրառվել։ Օրինակ՝ ծրագրային ապահովման որոշ լուծումներ կամ արհեստական բանականության մոդելները, որոնք մշակվում են արագ կրկնությունների (iterations) միջոցով։

  1. Համակցված տեխնոլոգիաներ՝ տարբեր պատրաստվածության մակարդակներով

Երբ մեկ համակարգում օգտագործվում են մի քանի տարբեր տեխնոլոգիաներ, որոնցից յուրաքանչյուրը գտնվում է տարբեր ՏՊՄ մակարդակներում։ Օրինակ՝ նոր զինվորական դրոն, որի կառավարման համակարգը ՏՊՄ 9-ում է, բայց էներգիայի աղբյուրը՝ ՏՊՄ 4-ում։

  1. Փորձարարական տեխնոլոգիաներ՝ առանց արդյունաբերական կիրառման հեռանկարի

Եթե տեխնոլոգիան ստեղծվում է միայն տեսական կամ լաբորատոր ուսումնասիրության համար, և դրա նպատակն չի ներառում վերջնական արտադրանքի ստեղծում։ Օրինակ՝ նյութաբանության մեջ նոր տարրերի ուսումնասիրություն, որոնք դեռևս չեն ուսումնասիրվել արտադրական մասշտաբով։

 

  • Քննարկվել է

    21.04.2025 - 06.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Գերատեսչություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1880

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: