Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 94-րդ հոդվածը լրացնել հետևալ բովանդակությամբ 3-րդ մասով՝

«3. Մեծածավալության, մեծաքանակության կամ այլ օբյեկտիվ պատճառներով զննության անհնարինության դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված առարկաների հատկանիշների, բնութագրող տվյալների վերաբերյալ փաստաթղթերը, որից հետո այդ առարկաները  որոշմամբ իրեղեն ապացույց են ճանաչվում և կցվում վարույթի նյութերին:»:

 

 

Հոդված 2. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում «տեղական ինքնակառավարման» բառից հետո լրացնել «կամ իրավասու այլ» բառերը։

 

 

Հոդված 3.  Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը։

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածում՝

1․ վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Իրեղեն ապացույց ճանաչված առարկայի կամ արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը»․

2․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով՝

«2. Քրեական գործով կամ վարույթով իրեղեն ապացույց ճանաչված առարկայի նկատմամբ ապօրինի արարքը, որը դրսևորվել է`

1) իրեղեն ապացույց ճանաչված առարկան յուրացնելով, օտարելով, վնասելով, փոխելով, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելով, այլ կերպ տնօրինելով կամ ապօրինի օգտագործելով այն անձի կողմից, որին այն պաշտոնապես վստահված է եղել, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված առարկայի սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի կողմից, եթե նրանք տեղյակ են եղել անշարժ գույքն իրեղեն ապացույց ճանաչված լինելու մասին,

2) իրեղեն ապացույց ճանաչված առարկայի պահպանման պարտականությունը չկատարելով այն անձի կողմից, որի վրա դրված է եղել նման պարտականություն՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

3․ Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կամ վարույթով՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:»:

 

Հոդված 2.  Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը։

  • Քննարկվել է

    17.04.2025 - 03.05.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2152

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: