«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___ _______ 2025 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ պարբերությունն ու 2.1-ին հոդվածը, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- 1. Հաստատել՝
1) առանձին տեսակի ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) առանձին տեսակի ապրանքների ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) առանձին տեսակի ապրանքների ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի։
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի ______ __-ի N ___ -Ն որոշման |
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Առանձին տեսակի ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգով (այսուհետ՝ ընթացակարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հետ կապված հարաբերությունները։
- ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ընթացակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝
1) ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է՝ ելնելով վերջին երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից.
2) ապրանք` այն ապրանքներ, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով սահմանված են ներմուծման թույլատրելի ծավալներ․
3) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան նախորդող երեք օրացույցային տարին.
4) Որոշում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներ, որոնցով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների թույլատրելի ծավալներ կամ ներմուծման առանձնահատկություններ․
5) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման մասով լիազոր նշանակված պետական կառավարման մարմին․
6) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.
7) պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.
8) ոչ պատմական գնորդներ` ընթացակարգի սույն կետի 7)-րդ ենթակետում չներառված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ։
- ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
- Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հետևյալ կերպ՝
1) պատմական գնորդների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսը.
2) ոչ պատմական գնորդների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 25 տոկոսը:
- ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
- Պատմական և ոչ պատմական գնորդների (այսուհետ հայտատու) միջև Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների բաշխումն իրականացվում է մինչև Որոշմամբ հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառումը:
- Ներմուծման մասին հայտ ներկայացրած պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով՝
Vi = Vid x D,, որտեղ`
Vi -ն i-րդ պատմական գնորդին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալն է,
Vid-ն բոլոր պատմական գնորդներին համապատասխան տարվա համար ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալն է,
D-ն գործակից է, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում պատմական գնորդի մասը:
D գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, ընդ որում՝ գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորը՝
D = Vipt / Vt,
որտեղ`
Vipt-ն պատմական գնորդի կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է,
Vt-ն բոլոր պատմական գնորդների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է:
- 6. Պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է ընթացակարգի 5-րդ կետով սահմանված հաշվարկին համապատասխան, բայց ոչ ավելի, քան իր կողմից խնդրարկված ծավալը:
- 7. Ոչ պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան իր կողմից խնդրարկված ծավալը:
8․ Մեկ տարի ներմուծման թույլատրելի ժամկետ ունեցող ապրանքների դեպքում՝
ա) հայտատուները մինչև հաշվետու տարվա հուլիսի 15-ը իրավունք ունեն հրաժարվելու իրենց հատկացված ծավալից՝ ամբողջությամբ կամ մասնակի։ Հայտատուին հատկացված ծավալից հրաժարվելու մասին դիմումը ներկայացվում է լիազոր մարմին էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), փոստային առաքմամբ կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
բ) ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար հայտատուները հաշվետու տարվա օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 10-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ ընթացակարգի 16-րդ կետի պահանջներին համապատասխան:
9․ Մեկ տարուց պակաս ներմուծման ժամկետ ունեցող ապրանքների դեպքում ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման կարգը կարող է սահմանվել Որոշումներով։
- Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է`
1) պատմական գնորդների համար` ընթացակարգի 6-րդ կետի պահանջներին համապատասխան.
2) ոչ պատմական գնորդների միջև` ընթացակարգի 7-րդ կետի պահանջներին համապատասխան։
11․ Լիազոր մարմինը Որոշումը ուժի մեջ մտնելուց 2 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ դիմում է Մաքսային ոլորտի լիազոր մարմին՝ հաշվարկված ժամանակահատվածում ապրանքի Հայաստանի Հանրապետության ներմուծման վերաբերյալ տեղեկություն ստանալու մասին:
- Մաքսային ոլորտի լիազոր մարմինը՝ լիազոր մարմնի գրությունը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում տեղեկություն հաշվարկված ժամանակահատվածում (ըստ տարիների) ապրանքի Հայաստանի Հանրապետության «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված բնաիրային ծավալների վերաբերյալ՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։
- Մաքսային ոլորտի լիազոր մարմինը մինչև հաջորդող ամսվա 15-ը ներկայացնում է հաշվետու տարվա ընթացքում ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար լիցենզիա ստացած հայտատուների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված առանձին տեսակի ապրանքների բնաիրային ծավալների մասին տեղեկություն՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։
- Լիազոր մարմինը հաշվետու տարվա հուլիսի առաջին տասնօրյակում ծանուցում է սույն որոշմամբ սահմանված քվոտայի շրջանակներում առանձին տեսակի ապրանքներ ներկրող հայտատուներին՝ հաշվետու տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրենց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված առանձին տեսակի ապրանքների փաստացի ծավալների, ինչպես նաև քվոտայի շրջանակներում վերջիններիս հասանելիք, սակայն դեռևս չներմուծված ծավալի մասով լիազոր մարմնին հիմնավորված տեղեկություն ներկայացնելու վերաբերյալ։
- ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- Առանձին տեսակի ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման համար հայտատուների կողմից լիազոր մարմին հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվում է Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը: Հայտատուն իրավունք ունի իր կողմից ներկայացված հայտը ենթարկելու փոփոխության՝ մինչև Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը:
- Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն ձևի.
2) գլխավոր լիցենզիայի դեպքում` պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը.
3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկություն․
4) ոչ պատմական գնորդների դեպքում՝ նաև Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանքը՝ նշված ոլորտում ոչ պակաս, քան 1 տարի գործունեություն իրականացնելու մասին․
4) արտոնության տրամադրման պայմանների պահպանումը հավաստող փաստաթուղթ, եթե այն նախատեսված է Որոշմամբ։
- Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), փոստային առաքմամբ կամ առձեռն։
- Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար փոստային առաքմամբ կամ առձեռն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:
- Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
- Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո՝ թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
- Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալուց հետո պետք է վերացնի առկա թերությունները 2 աշխատանքային օրվա ընթացքում և ընթացակարգով սահմանված եղանակով ներկայացնի լիազոր մարմին։
23․ Լիազոր մարմինը՝ ներկայացված փաստաթղթերում թերություններ առկա չլինելու դեպքում կամ այդպիսիք առկա լինելու դեպքում դրանք ընթացակարգի 20-րդ կետով սահմանված կարգով վերացնելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկություն ստանալու նպատակով գրությամբ հարցում է ներկայացնում՝
1) Պետական եկամուտների կոմիտեի՝ պատմական և ոչ պատմական գնորդների ցանկում փոխկապակցված ճանաչված ընկերությունների առկայության մասին՝ 2012 թվականի դեկտեմբերի 20-Ի ԵՏՀ կոլեգիայի №283 որոշման իմաստով ․
2) Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ պատմական և ոչ պատմական գնորդների ցանկում գերիշխող դիրքի չարաշահում ունեցող կամ հակամրցակցային համաձայնությունների մեջ արձանագրված ընկերությունների մասին․
3) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ գյուղատնտեսական և պարենային ապրանքների անվտանգության մասով վարչական վարույթի արդյունքներով պատմական և ոչ պատմական գնորդների ցանկում ընդգրկված ընկերությունների գործունեության կասեցման մասին։
- Ընթացակարգի 21-րդ կետում նշված մարմինները 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում պահանջվող տեղեկությունը։
- Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե՝
1) ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները.
2) ընկերությունները ճանաչվել են փոխկապակցված անձինք․
3) ընկերությունը ճանաչվել է գերիշխող դիրքի չարաշահում ունեցող կամ հակամրցակցային համաձայնությունների մեջ արձանագրված ընկերություն․․
4) գյուղատնտեսական և պարենային ապրանքների անվտանգության մասով վարչական վարույթի արդյունքներով գործունեությունը կասեցված է։
- Հայտատուների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է` ընթացակարգի 21-րդ կետում նշված մարմինների կողմից պահանջվող տեղեկությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
- Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում Որոշումներով նախատեսված ժամանակահատվածի ավարտը:
- Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ կատարել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
29․ Իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում փոփոխություններ կատարվելու (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն) կամ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալների փոփոխության դեպքում, հայտատուն պարտավոր է 5 աշխատանքային օրվա ժամկետում, տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և նոր լիցենզիա ձևակերպելու դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ կցելով հայտը և նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
- ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
- Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում է կայացնում հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու.
2) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում փոփոխությունների մասին ընթացակարգով սահմանված ժամկետում չհայտնելը.
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար․
4) լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման համար․
5) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու.
6) լիցենզիա ստացած անձի դիմումի համաձայն:
- Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշում է կայացնում հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություն հայտնաբերելու.
2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման։
3) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու.
4) լիցենզավորված անձի դիմումի համաձայն։
- Լիցենզիայի գործողությունը դադարեցվում կամ կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից որոշում կայացվելու օրվանից 1 օր հետո։ Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ օրը։
- Լիցենզիան ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված պաշտոնատար անձը։
- Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ու չափով պետական տուրքի (լիցենզավորման վճար) վճարումից հետո տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը ձևակերպվում է այնպես, ինչպես բնօրինակը, և պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
- Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
Ձև
Հ Ա Յ Տ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԿԱՄ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
1. Հայտ N |
2. Գործողության ժամկետը |
|
|
3. Լիցենզիայի տեսակը ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ N առ |
|
|
5. Հայտատուն |
6. Վաճառողը |
|
|
7. Արտահանող երկիրը |
8. Վաճառողի երկիրը |
|
|
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
|
12. Ծագման երկիրը |
13. Քանակը |
14. Չափի միավորը |
|
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
||
|
16. Լրացուցիչ տեղեկություն |
||
|
17. Լիցենզիա տալու հիմքը |
18. Հայտատուի լիազորած անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Հեռախոսահամարը Ստորագրությունը և կնիքը ___ _____________ 202 թ. |
|
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի ______ __-ի N ____-Ն որոշման |
ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
|
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին |
||
|
1.Մեկանգամյա լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը |
|
|
3. Մեկանգամյա |
4. Պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ N առ |
|
|
5. Հայտատուն |
6. Վաճառողը |
|
|
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը |
|
|
9. Պայմանագրով տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
|
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
|
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
||
|
16. Լրացուցիչ տեղեկություն |
||
|
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Ստորագրությունը և կնիքը ___ _____________ 202 թ. |
|
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականի ______ __-ի N ____-Ն որոշման |
ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
|
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի պետական կառավարման լիազոր մարմին |
||
|
1. Գլխավոր լիցենզիա N |
2. Գործողության ժամկետը |
|
|
3. Գլխավոր լիցենզիայի |
4. Պայմանագիր և (կամ) կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթուղթ N առ |
|
|
5. Հայտատուն |
6. Վաճառողը |
|
|
7. Ուղարկող երկիրը |
8. Վաճառողի երկիրը |
|
|
9. Պայմանագրով նախատեսված տարադրամը |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
|
12. Ծագման երկիրը |
13. Ծավալը |
14. Չափի միավորը |
|
15. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի |
||
|
16. Լրացուցիչ տեղեկություն |
||
|
17. Լիցենզիան տալու հիմքը |
18. Լիազորված անձ
Անունը, հայրանունը, ազգանունը Պաշտոնը Ստորագրությունը և կնիքը ___ _____________ 202 թ. |
|
-
Քննարկվել է
15.04.2025 - 30.04.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1684
Տպել