Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 913-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 913-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

         

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում և գործող պրակտիկայում առկա են որոշակի խնդիրներ՝ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու համար լիազորող նորմերի բացակայությամբ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

 «Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»:

Հաշվի առնելով Սահմանադրության վերոհիշյալ դրույթը՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանել լիազորող նորմեր, որոնցով Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրավունք կվերապահվի ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Ազգային համակարգող մարմնի և առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին» N 913-Ն որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 567-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը:

2024 թվականին ընդունվել է «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով կանոնակարգվում են հանրության (մարդու) առողջության պահպանման և ապահովման, առողջության պաշտպանության և խթանման, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների (այսուհետ՝ հիվանդություններ) կանխարգելման, հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի սոցիալ-տնտեսական, վարքագծային և հնարավոր այլ վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելման, ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ստեղծման, հանրության (մարդու) առողջության ապահովման մատչելի ու հավաստի տեղեկատվության, առողջության խթանման, հանրային առողջապահական գիտելիքների տարածման և ուսուցման, հանրության (մարդու) առողջությանն ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառելը կանխարգելելու նպատակով հարաբերությունները:

2009 թվականից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են Միջազգային առողջապահական կանոնների (այսուհետ՝ ՄԱ կանոններ) պահանջները, որի ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվել Առողջապահության նախարարության և մյուս համագործակցող պետական կառավարման մարմինների կողմից:

«Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջների համաձայն՝ լիազոր մարմնի ղեկավարը սահմանում է Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը:

2. Առաջարկվող կարգավորումների նպատակը և բնույթը

 Ներկայացվող նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջները՝ ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի N 913-Ն որոշումը:

Միաժամանակ հիմք ընդունելով վերոնշյալ օրենսդրական իրավակարգավորումը՝ Առողջապահության նախարարության կողմից մշակվել է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրաման, որով սահմանվում են Ազգային համակարգող մարմնի՝ Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը, որի միջոցով իրականացվում են տարբեր արտակարգ իրադարձությունների ժամանակ կապի ապահովումն ինչպես ողղահայաց, այնպես էլ հորիզոնական եղանակով:

Ազգային համակարգող մարմնի և առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման նպատակով՝ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի N 913-Ն որոշման ուժը կորցրած ճանաչելու և Առողջապահության նախարարի համապատասխան հրամանի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2025 թվականի սեպտեմբերի 1:

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունմամբ կապահովվի հանրային առողջապահության ոլորտում կայուն կապի և տեղեկատվության փոխանակման մակարդակ, անհրաժեշտության դեպքում նաև ՄԱ կանոնների շրջանակում անհրաժեշտ տեղեկատվության օպերատիվ փոխանակում, միջազգային օգնության դիմելու հստակեցված մեխանիզմներ։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է «Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, ««Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի թիվ 574-Ա որոշումից, ինչպես նաև ՄԱ կանոնների ներդրման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից:

  • Քննարկվել է

    14.04.2025 - 29.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Նոր հրապարակման հղում

    https://www.arlis.am/hy/acts/208836

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1637

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: