Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 335-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 335-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024թ. դեկտեմբերի 4-ի  ՀՕ-475-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) ընդունմամբ։ Հիշյալ Օրենքով, ի թիվս այլ փոփոխությունների, վերանայվել են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետները։ Մասնավորապես՝ սահմանվել է, որ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը նույն կամ այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա փոխարեն կարող է փոխադրել թափուր պաշտոնին մինչև մրցույթ հայտարարելը, եթե նա բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները կամ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սահմանված հիմքի վերացումը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա փոխարեն կարող է փոխադրել այդ պաշտոնին մեկ ամսվա ընթացքում, եթե նա բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները:

 

  1. Կարգավորման նպատակը

Նախագծի նպատակն է հանրային ծառայության համակարգում բարելավել տեղափոխման, փոխադրման և գործուղման կարգով անձնակազմի համալրման ընթացակարգերը՝ նաև թվայնացնելով գործնթացը։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքից բխող փոփոխությունների իմպլենտացումը և մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգում գործընթացների կառավարման պարզության, թափանցիկության և տվյալների հասանելիության շրջանակներում պետական մարմինների կողմից տեղափոխման, փոխադրման և գործուղման կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերություններն ամբողջությամբ թվայնացնելու գործընթացը։

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 335-Ն որոշման մեջ  փոփոխություն կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՀայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածով նախատեսված «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում»  միջոցառումից, որի  ակնկալվող արդյունքներից է հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերի բարելավվումը՝ մասնավոր հատվածի լավագույն և միջազգային կիրառելի փորձի ներդրմամբ, ինչպես նաև հանրային ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման և հորիզոնական շարժունությունը խթանելու նպատակով մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» N 691-Լ որոշմամբ հաստատված  N 2 հավելվածով նախատեսված «Հանրային ծառայության մրցունակության բարձրացում»  ռազմավարական նպատակի  «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» 4․3-րդ ենթակետով սահմանված միջոցառումներից։

  • Քննարկվել է

    09.04.2025 - 24.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքացիական ծառայություն

  • Գերատեսչություն

    Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2101

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: