Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի N 370-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | <<Բերքաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ 11.04.2025 08:02:20 | Բարև Ձեզ: Շատ կարևոր նախագիծ է: Այսօր դպրոցում պետք է խրախուսել մանկավարժահոգեբանական բոլոր տիպի աշխատանքները: | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 2 | Ջուլիետա Պետրոսյան 11.04.2025 10:21:38 | Շատ կարևոր և գովելի առաջարկ է։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 3 | Լուսինե Հովհաննիսյան 11.04.2025 13:18:19 | Այս նախագիծը միանշանակ ողջունելի է, քանի որ այն միտված է մանկավարժահոգեբանական աջակցության համակարգի արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը։ Հատկապես կարևոր է, որ առաջարկվող փոփոխությունները հիմնված են ոլորտային վերլուծությունների և շահառու կողմերի հետ խորհրդակցությունների վրա, ինչը վկայում է նախագծի հիմնավորվածության ու իրագործելիության մասին։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 4 | Nare Arutshyan 12.04.2025 12:46:21 | Կարծիք․ Ժամանակակից դպրոցի առաջնային խնդիրներից է յուրաքանչյուր երեխայի անձնական զարգացմանը մեծ ուշադրություն դարձնել, մշակված նախագիծը կնպաստի աշակերտներին՝ մանկավարժահոգեբանական աշխատողների կողմից աջակցության ցուցաբերման բարձրացմանը։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 5 | Սիրանուշ Գրիգորյան 12.04.2025 23:15:42 | Հաշվի առնելով, որ առաջարկվող փոփոխությունները միտված են կրթության առանձնահատուկ պայմանների բարելավմանը և մասնագետների կարողությունների զարգացմանը, կցանկանայի առաջարկել հետևյալ կարևոր դիտարկումը՝ որպես բարելավման ուղի։ Առաջարկում եմ մշակել մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող մասնագետների վերապատրաստումների և արհեստավարժության զարգացման գործընթացի հստակ մեխանիզմ՝ ներառելով նաև վերապատրաստումների արդյունքների գնահատման և որակի վերահսկման համակարգ։ Հիմնավորում Տվյալ մոտեցումը հնարավորություն կտա ապահովել մասնագիտական կայուն զարգացում և ներգրավել ոլորտում լավագույն փորձը՝ դարձնելով վերապատրաստումները ոչ միայն պարտադիր գործընթաց, այլ նաև մասնագետների համար ներշնչող ու կիրառական գիտելիքի աղբյուր։ Նման լուծումը կխթանի կրթական համակարգում որակի բարձրացումը և մասնագիտական զարգացման նոր մշակույթի ձևավորումը, որը կառաջնորդվի շարունակական ուսուցմամբ, հմտությունների կատարելագործմամբ և արդյունքներին ուղղված աշխատանքով։ | Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի: | |||
| 6 | Հռիփսիմե Հարությունյան 14.04.2025 23:59:37 | Մանկավարժահոգեբանական աշխատողների գործունեության արդյունավետության բարձրացումը պահանջում է շարունակական մասնագիտական զարգացում, կարողությունների կատարելագործում և ներգրավվածություն կրթական նորություններին։ Ուստի, առաջարկը շատ կարևոր է, քանի որ սովորողների համակողմանի զարգացման և կրթական գործընթացում լիարժեք ներառման ապահովման նպատակով կարևոր է ուժեղացնել մանկավարժահոգեբանական աշխատողների դերակատարությունն ու մասնագիտական կարողությունները։ Առաջարկում եմ պարբերաբար իրականացնել երեխայի հոգեբանական գնահատում՝ սոցիալ-հոգեբանական վիճակի, վարքային առանձնահատկությունների, սովորելու դժվարությունների և միջավայրային գործոնների վերլուծության նպատակով։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 7 | Լուսինե Գասպարյան 15.04.2025 22:15:33 | Նախագիծը կարևոր է մի շարք առումներով։ Նախ՝ ներկայումս բավական դժվար է սովորողին մոտիվացնել, ուշադրությունը բևեռել դասերին։ Այսինքն՝ բախվում ենք հոգեբանական խնդրի։ Հաջորդը՝ ուսուցիչը վաղուց դադարել է տեղեկատվության աղբյուր դառնալուց, քանի որ ցանկացած տեղեկույթ սովորողը կարող է ստանալ րոպեների ընթացքում։ Սա նշանակում է, որ կրկին խնդիրը հոգեբանական է։ Եվ վերջապես՝ հոգեբանական դասեր կարելի է իրականացնել նաև ուսուցիչների հետ, քանի որ լավագույն մասնագետն անգամ տապալվում է, եթե չի տիրապետում հոգեբանությանը, սովորողների հոգեբանական վայրիվերումներին։ Առաջարկ՝ դասընթացներ կազմակերպել ոչ միայն մանկավարժահոգեբանական աշխատակիցների հետ, այլև ուսուցիչների հետ։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 8 | Ռիմա Մանուկյան 16.04.2025 22:36:12 | Ռիմա Մանուկյան Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների արդիականացման գործընթացում շատ կարևոր է մասնագետների վերապատրաստում և կարողությունների զարգացում :Առաջարկում եմ մշակել պարտադիր վերապատրաստման ցիկլ՝ արդի մեթոդաբանությունների,հոգեբանակն աջակցության նոր մոտեցումների,ինչպես նաև ներառական կրթության սկզբունքների վերաբերյալ ստեղծել փորձի փոխանակման հարթակներ ՝տարբեր մարզերի մասնագետների միջև: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսուցման կազմակերպումը արդյունավետ կլինի,երբ այն հագեցած լինի հատուկ վարժություններվ,խաղերով և մշակված նյութերով: | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 9 | Զարուհի Պետրոսյան 17.04.2025 21:43:10 | Ողջունելի առաջարկ է: Նման վերապատրաստումները կօգնեն ուսուցիչներին աշխատել կապկու սովորողների հետ: Ցավոք ունենք ծնողներ, որոնք չեն գնահատում իրենց երեխայի կարիքը( չնայած ուսուցիչների հորդորներին, խնդրի ակնհայտ երևալուն) և ուսուցչի ուսերին է ընկնում աշխատանքի մեծ մասը: Առաջարկում եմ աշխատանքներ տանել նաև ծնողական համայնքի հետ, որպեսզի նրանք, անհրաժեշտության դեպքում չամաչեն, տեղյակ լինեն, վստահեն հատուկ կառույցներին (տմակ), համագործակցեն նրանց հետ: | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 10 | Մարիամ Սարգսյան 20.04.2025 01:06:59 | Այս նախագիծը կարևոր և ժամանակակից քայլ է՝ ի նպաստ ներառական կրթության շարունակական զարգացման Հայաստանում։ Այն վկայում է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետևողականության և մասնագիտական աջակցման համակարգի խորացման մասին։ Նախագծով նախատեսվող փոփոխությունները, ծառայությունների առավել հստակ տարանջատումը՝ ըստ կարիքի աստիճանի, ինչպես նաև մասնագետների և մանկավարժների վերապատրաստման ապահովումը, նպաստում են ավելի ճշգրիտ, հասցեական և արդյունավետ աջակցման համակարգի ձևավորմանը։ Դրանք թույլ կտան ոչ միայն վեր հանել և բավարարել երեխաների բազմազան կարիքները, այլ նաև ապահովել բոլորի՝ հատկապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների լիարժեք ներառումը կրթական միջավայրում։ Սա իսկապես հույս ներշնչող նախաձեռնություն է՝ ուղղված հավասար հնարավորությունների ստեղծմանը, երեխայի անհատական զարգացման խթանմանը և ներառական հասարակության կայացմանը։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 11 | Մարիամ Սարգսյան 20.04.2025 01:11:16 | Հաշվի առնելով, որ որոշ ծնողներ կարող են դժվարություններ ունենալ իրենց երեխաներին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ճանաչելու հարցում, նպատակահարմար կլինի ավելացնել աջակցող մեխանիզմներ՝ ուղղված ծնողների բարեկամական մոտեցմամբ իրազեկմանը։ Այս մեխանիզմները կարող են ներառել. Ծնողական խորհրդատվություն և աջակցություն, որտեղ մասնագետները կօգնեն ծնողներին ավելի ճիշտ հասկանալ, թե ինչպես ճանաչել և գնահատել երեխայի կարիքները՝ առանց այն զգացողության, որ նրանք պետք է ստորագրեն կամ հաստատեն «առանձնահատուկ պայմանների կարիք» ունեցող որակում, ինչը հաճախ ընկալվում է որպես խոչընդոտ կամ սահմանափակում։ Տեղեկատվական վերապատրաստման սեմինարներ ծնողների համար, որոնք բացատրում են, թե ինչ են ենթադրում կրթության առանձնահատուկ պայմանները և ինչպիսի օգուտ կարող են ստանալ երեխաները՝ ստանալով այնպիսի աջակցության ծառայություններ, որոնք հիմնված են երեխաների անհատական կարիքների վրա, այլ ոչ թե ընդհանուր մոտեցմամբ։ Հետադարձ կապի ձևավորում, որտեղ ծնողները կարող են կիսվել իրենց կարծիքներով, մտահոգություններով կամ անգամ հակադրություններով, ուստի իրենց համար ավելի հարմարավետ կլինի համաձայնվել համապատասխան փոփոխություններին՝ այն ակնկալիքով, որ իրենց երեխայի բարեկեցությունը և ուսումնական առաջընթացը կլինեն լավագույնս ապահովված։ | Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի: | |||
| 12 | Մանյակ Ստեփանյան 21.04.2025 13:07:47 | Ներառական կրթության յուրաքանչյուր բարեփոխում,հնարավորություն կծառայի միայն կրթության արդյունավետությանը,իսկ թե նեղ մասնագետների, թե մանկավարժների հաճախակի սեմինարներն ու վերապատրաստումները հնարավորություն կտան մանկավարժներին տիրապետել նոր հնարների,նոր մեթոդների աշխատելու տարբեր տեսակի աջակցություն ունեցող աշակերտների հետ։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 13 | Կարինե Ղամբարյան 21.04.2025 20:01:55 | Փոփոխության ենթակա հրամանը և առաջարկվող փոփոխություներն ընթերցելիս միանգամից չի ընկալվում առաջարկվող նորամուծությունների նշանակությունը։ Իսկ առաջարկվող «Հիմնավորումները» ընդհանրական կարգի են՝ առանց կոնկրետացումների։ Հատկապես խնդրահարույց է Ձև 10 աղյուսակում գրառվածը։ Աղյուսակում առանձնացված են «Ծառայությունների ժամկետային և ծավալային ցուցանիշները»՝ ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի աստիճանի։ Առանձնացված աստիճանները կոչվում են համապատասխանաբար՝ 1-ին աստիճան = նվազագույն աջակցություն, 2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն, 3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն, 4-րդ աստիճան = մշտական աջակցություն։ Սակայն 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի ներքո գրառված ժամկետային ու ծավալային ցուցանիշներն, ըստ էության, նույնն են և ոչ մի տարբերակում այդ առումով չի ընկալվում՝ ո՛չ մատուցված ծառայության քանակի, ժամանակի, ո՛չ ծավալի առումով։ Ընդ որում՝ բացարձակ նույնություն է և՛ Հատուկ մանկավարժական ծառայություն բաժնում, և՛ Հոգեբանական ծառայություն բաժնում, և՛ Սոցիալ-մանկավարժական ծառայություն բաժնում։ Ամենուրեք 2-րդից 4-րդ աստիճանների համար ամրագրված է հետևյալը. «Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցություն շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե սովորողի հետ դասաժամերին կամ դասերից առաջ կամ հետո անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով»։ Եթե այդպես է լինելու, ապա ինչպե՞ս պետք է տարբերակել հաճախակի աջակցությունը մշտական աջակցությունից։ Առաջարկում եմ՝ հստակություն մտցնել ու աստիճանների ռեալ ու բովանդակալից տարբերակում իրականացնել։ | Սովորողին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների նպատակն է աջակցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսումնական գործընթացի արդյունքվետ կազմակերպմանը՝ ապահովելով նրանց լիարժեք ներառումը և ակտիվ մասնակցությունը դասապրոցեսին: Այս ամենը հնարավոր է իրականացնել միայն դասապրոցեսին ներկա գտնվելու և ուսուցիչների հետ համագործակցելու դեպքում, ինչը և հանդիսանում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետի թիրախային գործունեությունը: Այդ իսկ պատճառով աջակցությունը կարող է լինել ինչպես շաբաթական երկու կամ երեք անգամ, այնպես էլ մեկ անգամ, հաշվի առնելով այն փաստը, որը մասնագետը կարող է մեկ օրում աջակցել սովորողին տարբեր առարկաների ընթացքում: Այսպիսով, նպատակահարմար չէ մանկավարժահոգեբանական աջակցության որևէ աստիճանի դեպքում սահմանել տրամադրվող ծառայությունների հաճախականությունը: | |||
| 14 | Գայանե Մկրտչյան 21.04.2025 23:01:15 | Նախագիծը հստակ հիմնավորված է։ Այն արձագանքում է ներառական կրթության պահանջներին՝ ուղղված հատկապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների աջակցության բարելավմանը։ Սա լուրջ քայլ է համապարփակ և հավասար կրթության երաշխավորման ճանապարհին։ Միաժամանակ, կարգով ամրագրված է մասնագետների վերապատրաստման և կարողությունների զարգացման բաղադրիչը, ինչը կնպաստի ծառայությունների որակի բարձրացմանը։ Մասնագետների վերապատրաստման և կարողությունների զագացման բաղադրիչի ընդգրկումը բարձր եմ գնահատում։ Վերապատրաստումը չպետք է լինի միայն տեսական։ Առաջարկում եմ ընդգրկել՝ 1․ դեպքերի ուսումնասիրությաններ 2․ իրավիճակային խաղեր 3․ խմային վերլուծություններ 4․ վարպետության դասեր։ | Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի: | |||
| 15 | Հայկուհի Խաչատրյան 22.04.2025 16:30:37 | Թեև ավելացվել են էրգոթերապևտական ծառայություններ, առաջարկում եմ նախատեսել բաշխվածություն ըստ մարզերի՝ բացառելով մասնագետների անհավասար հասանելիությունը։ Նշվում է մի քանի տեսակի ծառայությունների համատեղում։ Առաջարկում եմ ավելացնել մեթոդական ուղեցույց՝ ապահովելու այդ ծառայությունների արդյունավետ ինտեգրումը (օր.՝ հոգեբանի և էրգոթերապիստի համատեղ աշխատանք, բազմապրոֆիլ թիմեր)։ | Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի: | |||
| 16 | Հայկուհի Խաչատրյան 22.04.2025 16:30:37 | Առաջարկում եմ նախագծում ներառել գործընթացի որակական և քանակական գնահատման գործիքակազմ՝ ինչպես երեխաների արձագանքի, այնպես էլ մասնագետների գործունեության արդյունավետության գնահատման նպատակով։ Ծառայությունների ընդլայնումը ենթադրում է լրացուցիչ ֆինանսական հոսքեր։ Առաջարկում եմ նախագծում հստակեցնել՝ ինչպես է իրականացվելու նոր մասնագետների ներգրավումը ֆինանսական տեսանկյունից։ | Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի: | |||
| 17 | Հայկուհի Խաչատրյան 22.04.2025 16:31:06 | Թեև ավելացվել են էրգոթերապևտական ծառայություններ, առաջարկում եմ նախատեսել բաշխվածություն ըստ մարզերի՝ բացառելով մասնագետների անհավասար հասանելիությունը։ Նշվում է մի քանի տեսակի ծառայությունների համատեղում։ Առաջարկում եմ ավելացնել մեթոդական ուղեցույց՝ ապահովելու այդ ծառայությունների արդյունավետ ինտեգրումը (օր.՝ հոգեբանի և էրգոթերապիստի համատեղ աշխատանք, բազմապրոֆիլ թիմեր)։ | Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի: | |||
| 18 | Արմեն Մելքոնյան 23.04.2025 02:37:56 | Ներառական կրթության յուրաքանչյուր բարեփոխում նպաստելու և ներառական խնդիրներ ունեցող երեխաներին կրթական ոլորտ ներգրավելու կարևոր քայլ է։ Բայց տարածված խնդիր է մանկավարժ-ծնող հարաբերությունների կարգավորումը որպես ադրյունավետ աշխատանքի կազմակերպման առաջնահերթություն։ Պետք է սահմանել ուսումնական հաստատության կողմից իրականացվող ներառական կրթության ու առհասարակ աշակերտների կրթությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով մանկավարժ-ծնող հարաբերությունների կարգավորման էթիկետ, ընթացակարգ։ Շատ ծնողներ տեղյակ չեն խնդրից կամ տարբեր գործոններով պայմանավորված թաքցնում են ներառականության փաստը։ Անհրաժեշտ են օրենսդրական ավելի հանգամանալից քայլեր այս առումով դրական արդյունք ունենալու համար։ Սահմանել ծնողավարման որոշակի կարգ, սեմինարների քննարկումների միջոցով ապահովել ծնողների իրավագիտակից և պատասխանատու լինելու հանգամանքը։ | Շնորհակալություն դիտարկման համար: Ներկայում մշակվում է ծնողավարության վերաբերյալ ուսումնական ձեռնարկ, որով կիրականացվեն համապատասխան վերապատրաստումներ: | |||
| 19 | Մարիամ Սանեյան 23.04.2025 19:57:55 | Նախագիծը ողջունելի է,քանի որ օրեցօր աճում է ԿԱՊԿՈՒ աշակերտների թիվը։Բայց կարծում եմ հատկապես գյուղական բնակավայրերում հասարակության իրազեկվածության բարձրացման խդիր կա։Այսօր շատ ծնողներ, գիտակցելով, որ իրենց երեխան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի, չի համաձայնում նրան ընդգրկելու այդ խմբում՝ վախենալով հասարակության "պիտակավորումից"։ Առաջարկում եմ կազմակերպել թեկուզ սեմինար-քննարկումներ դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների շրջանում՝ պատկերացում տալու ԿԱՊԿՈՒ աշակերտներին աջակցելու անհրաժեշտության և կարևորության մասին։ | Շնորհակալություն դիտարկման համար: Ներկայում մշակվում է ծնողավարության վերաբերյալ ուսումնական ձեռնարկ, որով կիրականացվեն համապատասխան վերապատրաստումներ: | |||
| 20 | Ստելլա Մկրտչյան 23.04.2025 21:31:33 | Շատ կարևոր նախագիծ է հատկապես ներառական կրթության շարունակական զարգացման առումով։ Առաջարկվող փոփոխությունները ուղղված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին առավել համապարփակ և համաչափ աջակցություն ցուցաբերելուն, ինչն էլ իր հերթին կնպաստի երեխայի անհատական զարգացման խթանմանը և ներառական հասարակության կայացմանը։ Իսկ նախատեսվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման գործընթացի առավել արդյունավետ իրականացումն էլ թույլ կտա ոչ միայն վեր հանել և բավարարել երեխաների բազմազան կարիքները, այլ նաև կապահովի բոլորի՝ հատկապես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների լիարժեք ներառումը կրթական միջավայրում։ Շնորհակալություն․ | Շնորհակալություն դիտարկման համար: |