Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024  ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի

 ԹԻՎ  304-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»

                                                              ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ                                                                 


      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու  որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով:

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեում փոփոխություներ կատարելու մասին ներկայացվող նախագծով   համայնքի բյուջեի «Ընդամենը եկամուտներ» տողի «3 996 302 000» դրամ թիվը անհրաժեշտ է փոխարինել «4 085 052 600» դրամ թվով, իսկ «Ընդամենը ծախսեր» տողի        «4 405 227 000» թիվը փոխարինել «4 493 977 600» թվով:

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացումը 88 750 600 (ութսունութ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար վեց հարյուր) դրամով պայմանավորված է․

ա) 57 591 500 (հիսունյոթ միլիոն հինգ հարյուր իննսունմեկ հազար հինգ հարյուր) դրամ  հատկացվել է պետական բյուջեով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար նախատեսված սուբվենցիայի գումար․                                     բ) 720 000 (յոթ հարյուր քսան հազար) դրամ հատկացվել է,  ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատանի Արփի մանկատարտեզի տարակարգ ստացած 2 մանկավարժներին հավելավճար տրամադրելու նպատակով՝  ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 2060-Ն որոշմամբ․

 գ)  30 439 100 (երեսուն միլիոն չորս հարյուր երեսունինը հազար մեկ հարյուր) դրամ՝ ՀՀ կառավարության 2021 թվականի 1169-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով հատկացվել է Ախուրյան համայնքի ենթակայության տակ գտնվոող 17 մանկապարտեզներին՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաների ծախսերի գումար։

Վերը նշվածներից ելենելով անհրաժեշտ է․

2․Մասնակցային բյուջետավորման համար եկամտային հաշվին հատկացված 57 591 500 (հիսունյոթ միլիոն հինգ հարյուր իննսունմեկ հազար հինգ հարյուր) դրամ տեղափոխել ծախսային հաշիվ՝ Բաժին 1 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Մասնակցային բյուջետավորում» տողը համալրելով 57 591 500 դրամով, ինչպես նաև համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 27-ի թիվ 79-Ա որոշմամբ պայմանավորված անհրաժեշտ է համայնքի կողմից նախատեսված  10 000 000 դրամը համալրել 20 408 500 դրամով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է․

ա) Բաժին 9 Խումբ 5 Դաս 1 «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի  «Շենքերի և շինությունների կառուցում» 5112 հոդվածը պակասեցնել 20 408 500 դրամով` «88 000 000» դրամ թիվը փոխարինելով  «67 591 500» դրամ թվով.

բ) Բաժին 1 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Մասնակցային բյուջե» տողը համալրել 20 408 500 և

57 591 500 դրամով՝ «10 000 000» դրամ թիվը փոխարինելով  «88 000 000» դրամ թվով։

3․Մանկապարտեզների համար հատկացված 720 000 (յոթ հարյուր քսան հազար) և 30 439 100 (երեսուն միլիոն չորս հարյուր երեսունինը հազար մեկ հարյուր) դրամներն էլ տեղափոխել․ Բաժին 9 Խումբ 5 Դաս 1 «Նախադպրոցական կրթություն» ծրագիր, ծրագրի «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածը համալրել 720 000  դրամով, «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածը՝ 30 439 100 դրամով։

4․ Մեծ Սարիար և Կրաշեն բնակավայրերից մանկապարտեզ հաճախող երեխաներին Ջաջուռավան բնակավայրի մանկապարտեզ տեղափեխելու համար անհրաժեշտ է վարձակալել տրանսպորտ, վերոգրյալից ելնելով անհրաժեշտ է․  Բաժին 9 Խումբ 5    Դաս 1 «Նախադպրոցական կրթություն» ծրագրի «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» 4637 հոդվածից պակասեցնել 1500 000 դրամ,  «Գույքի և սարքավորումների վարձակալություն»  4216 հոդվածը համալրել 1500 000 դրամով։

  • Քննարկվել է

    07.04.2025 - 28.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Գերատեսչություն

    Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1850

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: