Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 643-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

_________ 2025 թվականի N _________-Ն

    

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 643-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն Հավելված N1-ի:
  2. Հաստատել ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն Հավելված N2-ի:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 643-Ն որոշման՝

1) հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Փորձաքննության ենթակա ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունը մշակում է նախաձեռնողը՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվության մշակման գործունեության լիցենզիա (այսուհետ՝ Լիցենզիա) ունենալու դեպքում կամ Լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի միջոցով:».

2) հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1 Փորձաքննության ներկայացվող ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունը պետք է ստորագրված լինի նախաձեռնողի և տվյալ հաշվետվության մշակման գործունեությունում ներգրավված բոլոր մասնագետների կողմից:»:

4․ Շրջակա միջավայրի նախարարին հանձնարարել սույն որոշման Հավելված N1-ի 5-րդ կետով և Հավելված N2-ի 5-րդ կետով նախատեսված լիցենզավորող հանձնաժողովների կազմերն ու կանոնադրությունները հաստատել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

  • Քննարկվել է

    03.04.2025 - 20.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2147

Տպել

Առաջարկներ`

GAYANE SIRADEGHYAN

12.04.2025

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով որոշման մեջ առաջարկում եմ՝ ՌԷԳ կամ ՇՄԱԳ հաշվետվությունը մշակմանը իր համաձայնությունը տա նաև անկախ հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է շրջակա միջավայրի խնդիրներով:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: