Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման արդյունքում սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ իրականացնող տնտեսավարողներին հնարավորություն կտրվի օգտվելու բյուջետային երաշխիքի գործիքից։

Նախագիծը կնպաստի սպանդանոցային գործունեության ծառայություններ մատուցող շահառուների կողմից մթերումների կազմակերպմանը, հետագա գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Այն նաև հնարավորություն կտա սպանդանոցներին եկամուտ ձևավորել ոչ միայն մորթ իրականացման ծառայությունից, այլև խոշոր եղջերավոր կենդանիների գնման, բտման և սպանդանոցային մորթի ու մատակարարման միջոցով։ Վերջինս կձևավորի նոր մշակույթ սպանդանոցային գործունեության ոլորտում։ Հատկանշական է, որ տվյալ ենթաուղղությունը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը։

  • Քննարկվել է

    24.03.2025 - 10.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1240

Տպել