Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Marina Yeganyan 04.04.2018 13:54:08 harc?? Chshtum naxagitsn miayn spanerin e verabervum??? kan nayev entaspaner,, paymanagrayiinner che vor nranqelem zintsarayoxner hamarvum ???
2 Սամվել Պարզյան 04.04.2018 21:16:09 ինչպես Պաշտպանության նախարարներ ի սկզբանե հայտարարել, պիտի լինի անտոկոս, և հաշվի պետքե առնել այն փաստը, որ սպայական կազմը բացի այդ հիպոտեկից նաև ընտանիք պետքե կերակրի
3 Սամվել Պարզյան 07.04.2018 22:00:50 Նախագծի հարգելի հեղինակներ,իսկ երկարատև զինվորական կենսաթոշակի անցաց և ծառայության ժամանակ բնակարանաին ապահովվման հերթում գտնվողների հարցը ինչպես է կարգաորվելու
4 Սերժ Կարապետյան 04.04.2018 23:04:00 Տարեկան տոկոսադրույքը շատ բարձր է (9%)։ Համապատսխանեցրեք այն Եվրոպական ստանդարտներին` առավելագույնը 5%
5 Hayk Soghomonyan 06.04.2018 23:02:17 Hnaravorutyun tveq naev Erevanum erkrordakan shukayic dzerq berel bnakaran.
6 Վարդան Հակոբյան 10.04.2018 20:30:05 1/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 5-րդ կետում նշված <<Յուրաքանչյուր տարվա համար դիմում-հայտերի ներկայացման ժամկետ է սահմանվում 30 օրը>> բառերը որ՞ 30 օրին են վերաբերվում, կամ ո՞ր ժամկետից սկսած 30-րդ օրին է վերաբերվում, անհասկանալի է: 2/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 8-րդ կետում նշված է, որ <<զինծառայողին տրվում է տեղեկանք, որտեղ նաև նշվում է զինծառայողի դրամական ապահովության չափը....: Եթե զինծառայողը, բախտի բերմամբ, մասնակցում է ծրագրին, սակայն մի քանի ամսից զորացրման ենթակա է երկարամյա ծառայության կամ սահմանային տարիքի հասնելու պատճառով, ապա այդ դեպքում ի՞նչ է լինելու նրա հետագա ճակատագիրը /մինչև առաջին թոշակի ստանալը 4 ամիս կտևի, թոշակը չի բավարարի, բանկն էլ վարկավորումը կդադարեցնի/...
7 Վարդան Հակոբյան 10.04.2018 21:34:14 1/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 5-րդ ենթակետով սահմանվում են հրամանատարական կազմի զինծառայողների բալերը, բա մյուս կարգի զինծառայողները՞ //ծառայությունների պետեր, տարբեր կարգի տեղակալներ, ավագ սպաներ, սպաներ//: Առաջարկում եմ լրացնել կամ <<... և հավասարազոր պաշտոններ զբաղեցնեղ սպաներ>> բառերով, կամ այլ ձևով նշել մնացած սպայակազմին /բանակը միայն հրամանատարներով չէ բանակ/:
8 Վարդան Հակոբյան 10.04.2018 21:34:14 2/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 6-րդ ենթակետում <<հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները>> բառերը վերաձևակերպել <<...... հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն տանող զորամասում ծառայած զինծառայողները>> կամ <<....առաջին և երկրորդ կարգի զորամասերում ծառայած զինծառայողները>> բառերով, կամ ավելացնել ևս մեկ կետ` <<մնացած սպաները>> բառերով:
9 Վարդան Հակոբյան 10.04.2018 21:34:14 3/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 6-րդ ենթակետով նշված 5 տարուց ավելի ծառայության յուրաքանչյուր լրիվ օրացուցային տարվա համար` <<1 միավոր>> բառերը փոխարինել <<2 //կամ 3// միավոր>> բառերով /5 տարուց ավելի ծառայելը հերոսություն է, պետք է խրախուսել/:
10 Վարդան Հակոբյան 10.04.2018 21:34:14 4/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 12-րդ ենթակետով ինչու՞ եք նշում մինչև 18 տարեկան և մինչև 23 տարեկան երեխաների սահմանափակումը: Ի վերջո զինծառայողը բնակարանը գնում է մեծամասամբ իր գումարներով //մայր գումարը փակում է ինքը//, էլ ինչու՞ սահմանափակել: Թողեք գոնե իր ժառանգներին մի բան թողնի, էդ երեխաները մեղք չե՞ն, ոչ մանկություն են տեսնում, ոչ էլ զինծառայող հորից //ծնողներից// են մի բան հասկանում: Առաջարկում եմ վերաձևակերպել <<բնակարանի կարիքավորների հերթում ընդգրկվելու օրվա դրությամբ ունեցած ընտանիքի կազմով, յուրաքանչյուր երեխան 1 միավոր, 3-րդ երեխայից սկսած` 2 միավոր>> բառերով:
11 Վարդան Հակոբյան 10.04.2018 21:34:14 5/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 11-րդ ենթակետը վերաձևակերպել այնպես, որ տարբերություն դրվի մինչև 5 տարի, 5-ից 10 տարի և 10 և ավելի տարի ՀՀ տարածքում սեփականության իրավունքով բնակելի մակերես չունեցողների միջև և միավորների քանակը սահմանել 5, 10, 15 միավոր, համապատասխանաբար:
12 Վարդան Հակոբյան 10.04.2018 21:34:14 6/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 14-րդ ենթակետը վերաձևակերպել և միավորների քանակը սահմանել յուրաքանչյուր տարվա համար 1 միավոր:
13 Վարդան Հակոբյան 10.04.2018 21:34:14 7/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 14-րդ ենթակետի 2-րդ մասը վերաձևակերպել և լրացնել <<աղետի //երկրաշարժի// գոտու կարգավիճակ ունեցող բնակավայրերում...>> բառերով: