Լրամշակման փուլում է
«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
«1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին» օրենքով վավերացվել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (այսուհետ նաև՝ Կանոնադրություն), Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Հայաստանի Հանրապետությունը հետադարձորեն ճանաչել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների նկատմամբ՝ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր:
Կանոնադրության վավերացումից հետո անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում այնպիսի իրավակարգավորումներ նախատեսելը, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հիմունքներին, համագործակցության համար պատասխանատու մարմիններին և դրանց գործառույթներին, ինչպես նաև համագործակցության ընթացքում իրավական օժանդակության ձևերին:
-
Քննարկվել է
24.03.2025 - 09.04.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Իրավական փոխօգնություն, Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 463
Տպել