Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ դատական վարույթների ընդհանուր պայմաններ սահմանող 268-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսել բացառություն, որի շնորհիվ դատարանը կողմերի համաձայնության դեպքում և կոնկրետ երաշխիքների պահպանմամբ հնարավորություն կունենա հետազոտված համարել իրեղեն ապացույցները, ապացուցողական և վարութային այլ գործողության արձանագրությունները, արտավարութային փաստաթղթերը, փորձագետի եզրակացությունը և կարծիքը՝ առանց տվյալ ապացույցի հետազոտման համար Օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգը կիրառելու։

  • Քննարկվել է

    21.03.2025 - 05.04.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 947

Տպել

Առաջարկներ`

Grigor Minasyan

31.03.2025

Շատ հաճախ դատավորների փոփոխությամբ պայմանավորված, ստիպված են լինում նույն ապացույցները բազմաթիվ անգամներ հետազոտել: Այս իրավակարգավորման պայմաններում հնարավոր կլինի ապահովել դատաքննության անհարկի ձգձգումների բացառումը:

Տեսնել ավելին