Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ, ԴՐԱ ԼՐԱՄԱՍԵՐԻ, ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ, ԴՐԱ ԼՐԱՄԱՍԵՐԻ, ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական եվ փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգերը հաստատելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժէ» ենթակետում սահմանված՝ «ժէ. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման կարգը» հաստատելու դրույթից, ռազմական նշանակության ապրանքի պետական փորձարկման հետ կապված իրավահարաբերությունները սահմանելու և դրանք կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի, պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների և ռազմական կամ երկակի նշանակության ապրանք արտադրողների կողմից այդ ապրանքների (այսուհետ՝ հատուկ գույք) փորձարկումների գործընթացի ձևավորման և այդ իրավահարաբերությունների կանոնակարգման համար:

Հարկ է նկատել, որ ներկայումս ռազմական կամ երկակի նշանակության ապրանքի փորձարկումը նորմատիվ իրավական մակարդակում սահմանված չէ, օգտագործվում են պայմանագրային և ազգային ստանդարտի կարգավորումներ, չկան հստակ ձևաչափեր, սահմանված չեն գործընթացների ժամկետները, կոնկրետ պատասխանատու պետական մարմինները։

Ներկայացվող նախագծով ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին հնարավորություն կընձեռնվի հստակ պատկերացում ունենալ գործընթացների և դրանց համար սահմանված վերջնաժամկետների վերաբերյալ, միաժամանակ կսահմանվեն իրավահարաբերությունների ձևավորման, կանոնակարգման հիմքերը, շահագիրիռ պետական մարմնի կողմից պատասխանելու և գործընթացներ իրականացնելու համար հստակ ժամանակահատվածներ։

  1. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող նախագծով իրական հնարավորություն կստեղծվի տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել  է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

5 Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է  ՀՀ կառավարության  2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի, «Ռազմարդյունաբերություն» բաժնի դրույթներից, այն է՝ Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով Կառավարությունը նախատեսում է իրականացնել ռազմավարական նշանակության ապրանքների արտադրության ներքին կարողությունների զարգացում և արտադրողականության բարձրացում, արտադրական շղթայի ամբողջականության ու արդյունավետության ապահովում:

 

  • Քննարկվել է

    21.03.2025 - 05.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Գերատեսչություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1935

Տպել

Առաջարկներ`

Ստեփան Պետրոսյան

31.03.2025

Դրական է, որ փորձարկումների գործընթացը կանոնակարգվում է, հատկապես որ սահմանվում է յուրաքանչյուր քայլի տևողությունը։ Կառաջարկեի լրացումներ։ 1․ Կարգի 2-րդ կետում պետք է ավելացվի, որ ծանուցագիրը պետք է ուղարկվի ըստ կցված Ձևաչափի։ Հավելավածով այն պետք է կցվի Կարգին։ Ոչ բոլորը գիտեն դրա ճշգրիտ ձևը։ 2․ 7-րդ կետի, 2 պարբերությամբ, որով սահմանվում է հանձնաժողողվի ձևավորման կարգը, պետք է գրել, որ ստեղծվող հանձանաժողովում ընդկրկվում է նաև դիմումատուի ներկայացուցիչը։ 3․ Այդ նույն կետում պետք է հստակ գրվի, թե ում հրամանով է ստեղծվում նախնական և պետական փորձարկումների հանձնաժողովները։ Երկու գերատեսչություններ համատեղ հրամանը ավելորդ բյուրոկրատական քաշքշոց է և ժամանակի կորուստ։ Ճիշտ կլինի, որ այդ հանձնաժողողվը ստեղծվի միայն ԲՏԱՆ նախարարի հրամանով, ինչպես նաև ակտերը հաստատվի նրա կողմից։ 3․ Պետք է նաև հստակեցնել, թե երբ է ստեղծվում հանձանաժողովը։ Ծանուցումի օրվանից 15 օրվա ընթացքում, թե ծանուցումի ստացման օրից 15 օրվա ընթացքում է կոմիտեն ձեռմամուխ լինում հանձանաժողովի ստեղծմանը, դրանից հետո այն երբ կստեղծվի հայտնի չէ։

Մհեր Մեհրաբյան

30.03.2025

Անընդունելի է

Նարեկ Ներսիսյան

25.03.2025

Որպեսզի սա հերթական պատուհասը չդառնա տնտեսվարողների համար խորհդակցենք իրենց հետ։ Սոսկ մի հարց տամ, ի՞նչ կապ ունի ԱԱԾ-ն հատուկ գույքի հետ, ոնց եք հիմնավորու՞մ, ի՞նչ չափորոշիչերով է մերժելու։ Հա հոմ մատից հոտ քաշելով իրավական ակտ չի կարելի գրել, մարդիկ դեռ մնացել են ոլորտում, բիզնեսը մի կերպ պահում են երկրում։ Կանչեք խորհրդակցեք կարող է փորձով կիսվեն նորմալ պրոդուկտ ստանաք։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: