Հիշել նախագիծը

«Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների և հարակից այլ իրավական ակտերի նախագծեր

ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 2-ի N650-Ն որոշման 9-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն  Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնելու է քրեագիտական հաշվառումներ և ներկայումս հանրապետական գնդակապարկուճադարանի բաժինը հանդիսանում է ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանում: Վերոգրյալով պայմանավորված՝ առաջարկվում է փոփոխություն կատարել Զենքի շրջանառության կարգավորման մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետում՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի լիազոր մարմնի» բառերը  փոխարինելով ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 2-ի N650-Ն որոշման համաձայն ՊՈԱԿ-ին հանձնված գործառույթների վերաբերյալ դրույթները հանել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքից՝ ապահովելով փոփոխությունների գործարկումը:

  • Տևողություն

    13.03.2025 29.03.2025
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 520

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: