Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի լրամշակված տարբերակ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը մշակված է՝ ի կատարումն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի նիստում հավանության արժանացած «Հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» № 38 արձանագրային որոշման 33-րդ կետի 2-րդ ենթակետի: Ծրագիրը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար կծառայի որպես ուղղորդիչ միջոց՝ հաշմանդամային սպորտի զարգացմանը վերաբերող խնդիրների և հարցերի լուծման համար:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       Վերջին տասնամյակում փոխվել է հաշմանդամության գաղափարախոսությունը, փոխվել են մոտեցումները. բժշկական մոդելը փոխարինվել է սոցիալական մոդելով, ինչը ենթադրում է ոչ միայն հավասար իրավունքներ, այլև հավասար հնարավորություններ և պարտականություններ: Այս գաղափարախոսությունն ամրագրված է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցի­այում» և ընկած է Հայաստանում հաշմանդամու­թյուն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմքում:

        Խնդիրներն են՝ ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ոչ բավարար թվով հաստատությունների առկայությունը կամ դրանց բացակայությունը, մասնագիտացված մարզական կառույցների, սարքավորումների և գույքի սակավությունը կամ  բացակայությունը, համապատասխան մասնագետների ոչ բավարար որակավորումը, տեղեկատվու­թյան ու քարոզչության պակասը, անկախ uեփականության ձևից` պետական և մաuնավոր հատվածում հաշման­դա­մային uպորտի զարգացմանը նպաuտող ոչ բավարար պայմանների uտեղծումը, հաշմանդամություն ունեցող մարզիկների հետ աշխատող կադրերի պատրաuտ­ման և վերապատրաuտման համակարգի բացակայությունը։

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական ակտիվության զարգացմանն ուղղված միջոցառումները հիմնված են հետևյալ կարևոր սկզբունքների վրա՝
  • հաշմանդամության նկատմամբ բնակչության դրական վերաբերմունքի ձևավորումը.
  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց առողջության ամրապնդումը, աշխատունակության բարձրացումը, ակտիվ հանգստի կազմակերպման և վերականգնման ապահովումը, առողջ ապրելակերպի արմատավորումը.

       3) որակյալ մարզիկների և մարզիչների պատրաuտումը, միջազգային մրցաuպարեզներում Հայաuտանի Հանրապետության հավաքական թիմերի և անհատ մարզիկների մաuնակցության ապահովումը, պարալիմպիկ, սուրդլիմպիկ ու հատուկ օլիմպիադաների խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների հաuնելը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

        Ծրագրի մշակման հիմնական նպատակը uոցիալ-տնտեuական նոր պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարա­կա­կան կյանքի մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորու­թյունների ապահովումն է՝ համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և uպորտի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի, «Մանկապատանեկան uպորտի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի դրույթների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիայի։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Հաշմանդամության նկատմամբ բնակչության դրական վերաբերմունքի ձևավորումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց առողջության ամրապնդումը, աշխատունակության բարձրացումը, ակտիվ հանգստի կազմակերպման և վերականգնման ապահովումը, առողջ ապրելակերպի արմատավորումը, որակյալ մարզիկների և մարզիչների պատրաuտումը, միջազգային մրցաuպարեզ­ներում Հայաuտանի Հանրապետության հավաքական թիմերի և անհատ մարզիկների մաuնակցության ապահովումը, պարալիմպիկ, սուրդլիմպիկ ու հատուկ օլիմպիադաների խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների հաuնելը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների էական փոփոխություններ չեն առաջանում:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունման կապակցությամբ նոր իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

 

 

  • Քննարկվել է

    30.03.2018 - 20.04.2018

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7431

Տպել