Հիշել նախագիծը

<<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

1.            Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

<<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>>

Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

  1.  

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչապետի 20.03.2018թ. N02/14.1/4325-18 հանձնարարականով ներկայացրած ՀՀ կրթության և գիտության  նախարարի առաջարկությունը` «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ՝ Քոլեջ/ բաժնետոմսերը մասնավորեցման ծրագրում ընդգրկելու հետ կապված:

       Առաջարկությունը բխում է  Քոլեջում կրթության որակի բարձրացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման,  ինչպես նաև կրթական համակարգի  նոր մարտահրավերներին արձագանքելու,  լրացուցիչ ֆինանսական ներդրումների ներգրավման  անհրաժեշտությունից: Այն համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած  պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքներին:

 

 

  1.  

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Քոլեջը ՀՀ-ում ամենահին կրթական օջախներից է (ստեղծվել է 1921թ.):  Քոլեջի կողմից տրված դիպլոմները ճանաչվում են արտասահմանյան երկրներում ՝ ԱՄՆ բոլոր նահանգներում, ՌԴ-ում, Եվրոպական մի շարք երկրներում:

Քոլեջը տարիներ շարունակ իր գործունեությունը իրականացրել է վարձակալած տարածքում, որը հանդիսանում է  «Հայկ և  Արա» սահմանափակ պատասխանատվության  ընկերության սեփականությունը/այսուհետ՝ Ընկերություն/:

Քոլեջում տարեց տարի ուսանողների թիվը աստիճանաբար նվազում է, որի արդյունքում պակասում է ՀՀ պետական բյուջեի կողմից ֆինանսավորումը, որը չի բավարարում կազմակերպության անհրաժեշտ ծախսերին (այդ թվում՝ տարածքի վարձակալության վճարի վճարմանը, նյութատեխնիկական բազայի զարգացմանը):

 

Քոլեջը մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու հետ կապված  առաջարվում է  նաև «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացում՝ ներառելով դրույթ այն մասին, որ կրթական ծրագրեր իրականացնող   ընկերությունների մասնավորեցումը  չի կարող հանգեցնել  այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության` կրթական ծրագրերի իրականացման կամ  հանրային նշանակության փոփոխությանը կամ որևէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող կրթական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով):

 

  1.  

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Նախագծում ընդգրկված Ընկերության մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, ֆինանսական հոսքերի ավելացմանը:

  1.  

Կարգավորման նպատակը և բնույթը

 

«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման նպատակը մասնավոր հատվածի հնարավորությունների միջոցով  կրթության բովանդակության և կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ  կրթական հաստատության ստեղծումն է՝ պահպանելով քոլեջի գործունեության հիմնական ուղղությունը  (միջին մասնագիտական կրթական ծրագրերի (բժշկական) իրականացում) :

 

  1.  

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձին

 

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

  1.  

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող կրթական որակյալ ծառայությունների մատուցում՝   արդյունքում թեթևացնելով պետության ֆինանսական բեռը:

 

 

  • Քննարկվել է

    28.03.2018 - 16.04.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9870

Տպել