Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

--------- ---------------- 2025  թվականի  N    - Լ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ 2025-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 2083-Լ որոշման 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
  2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված գործողություններն իրականացվում են յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

  • Քննարկվել է

    03.03.2025 - 19.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 595

Տպել