Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Իրավական ակտի ընդունման արդյունքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանեկան միջավայրին մոտ կազմակերպություններում, կբարելավվի նրանց կյանքի որակը, կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակության մեջ։

 

  • Քննարկվել է

    26.02.2025 - 14.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2186

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.03.2025

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն կարևորում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքին նպաստող նախաձեռնությունները։ Միևնույն ժամանակ գտնում ենք, որ տվյալ նախագծում առկա են մի շարք հիմնարար խնդիրներ, որոնք կարող են չբերել իրական ապաինստիտուցիոնալացան և վտանգել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների լավագույն շահը։ Մասնավորապես՝

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.03.2025

Երեխայի լավագույն շահի հայեցակարգը ենթադրում է մոտեցումների անհատականացում, այդ թվում՝ երաշխավորելու, որ յուրաքանչյուր երեխայի դեպքում կիրառվող լավագույն լուծումը համապատասխանում է իր անհատական գործոններին։ Սակայն այս նախագծով բոլոր երեխաների համար ընդունվել է մեկ որոշում՝ «Գավառի մանկատան» փակումը և նրանց ՍՕՍ-Մանկական գյուղեր տեղափոխումը։ Այս մոտեցումն անտեսում է երեխաների տարբեր կարիքները, այդ թվում՝ նոր միջավայրին (բնակավայր, դպրոց և այլն) չհարմարվելու ռիսկը և չվնասելու կանոնը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.03.2025

Հիմնադրամում խնամքն իրականացվում է առանձին տներում, որտեղ կարող են խնամվել 6-8 երեխա։ Չկա որևէ հիմնավորում, թե ինչով է այս լուծումը համարվում ընդունելի և Երեխայի իրավունքների մասին և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիաներին համապատասխանող։ Վերջինս իր ընդհանուր մեկնաբանություն 5-ում (CRPD/C/GC/5) թվարկում է այն տարրերը, որոնք բնակելի տարածքները դարձնում են հաստատություններ՝ անկախ մեծ կամ փոքր լինելուց։ Կոմիտեն ընդգծում է, որ «ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը պահանջում է կառուցվածքային բարեփոխումների իրականացում՝ ինստիտուցիոնալ միջավայրերի փակումից անդին: Մեծ կամ փոքր խմբային տները հատկապես վտանգավոր են երեխաների համար, որոնց համար ընտանիքի հետ մեծանալու կարիքը չի կարող փոխարինվել: «Ընտանիքին մոտ» հաստատությունները հաստատություններ են և չեն կարող փոխարինել ընտանիքի խնամքին»։ Ուստի, այս նախագիծը ոչ թե ապաինստիտուցիոնալացման, այլ տրանսինստիտուցիոնալացման մասին է։ Ավելին՝ Երեխայի իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն՝ Հայաստանի մասին իր 2024 թ. եզրափակիչ դիտարկումներում (CRC/C/ARM/5-6) կոչ է անում. «(գ) ապահովել ընտանիքի և համայնքի վրա հիմնված խնամքի բավարար այլընտրանքային տարբերակներ երեխաների համար, ովքեր չեն կարող մնալ իրենց ընտանիքներում, այդ թվում՝ հատկացնելով բավարար ֆինանսական միջոցներ խնամատարության և որդեգրման համար, կանոնավոր կերպով վերանայելով երեխաներին տեղավորման հնարավոր միջոցառումները և հեշտացնել նրանց ընտանիքների հետ վերամիավորումը, «դ) Ապահովել համապատասխան երաշխիքներ և հստակ չափանիշներ՝ հիմնված երեխայի կարիքների, ինչպես նաև լավագույն շահերի վրա, որոշելու համար, թե արդյոք երեխան պետք է տեղափոխվի այլընտրանքային խնամքի տակ»։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: