ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«_____» _______________ 2025թ. N _____-Ն
ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 965-Ն, N 966-Ն, N 1005-Ն ԵՎ N 1006-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 2-րդ մասի և 49-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Օդանավ շահագործողներ) կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Oտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 965-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 966-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1005-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1006-Ն որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
____________-ի N _____-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ ՀՀ ավիափոխադրող) և օտարերկրյա օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Օտարերկրյա ավիափոխադրող) կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս թռիչքների իրականացման թույլտվությունների (այսուհետ՝ Թույլտվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
- Թռիչքների իրականացման թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը՝ սկսած թույտվություն ստանալու համար դիմումները լիազոր մարմին ներկայացնելուց մինչև լիազոր մարմնի կողմից թույլտվությունը տրամադրելը, իրականացվում է Ավիացիայի ոլորտի թվային ծառայությունների aviation.e-gov.am հարթակի (այսուհետ՝ Հարթակ) միջոցով՝ էլեկտրոնային տարբերակով: Հարթակ մուտքը ապահովվում է «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի 572-Ն որոշման համաձայն։
- Օդանավ շահագործողները Հարթակում առաջին անգամ թռիչքի թույտվության հայտ ներկայացնելու համար, անկախ թռիչքի տեսակից, նախ ներկայացնում են ավիաընկերության վերաբերյալ հիմնական տվյալները։ Լիազոր մարմինը հաստատում է տվյալները և հետագայում օդանավ շահագործողի կողմից թռիչքի թույլտվության նոր հայտեր ներկայացնելու ժամանակ կրկնվող տվյալների համախումբը ամեն անգամ չի պահանջվում։
- Օդանավ շահագործողը կարող է լիազորել ներկայացուցչի՝ կազմակերպության անունից հայտ ներկայացնելու, և անհրաժեշտության դեպքում կազմակերպության կողմից ներկայացված տվյալները խմբագրելու համար։ Լիազորումն իրականացվում է Հարթակի միջոցով՝ նշելով լիազորվող անձի էլեկտրոնային փոստի հասցեն և լիազորման ժամանակահատվածը։
- Օդանավ շահագործողն ապահովում է սույն կարգի 3-րդ կետում ներկայացված հիմնական տվյալների հավաստիությունը տրամադրված թույլտվությունների գործողության ժամկետում:
- Հայտը չի կարող թողնվել անհետևանք և չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
- Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`
- մեկանգամյա թռիչքներ՝ առևտրային կամ ոչ առևտրային նպատակով դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս իրականացվող մեկանգամյա օդային փոխադրումներ:
- երկու և ավելի ոչ կանոնավոր թռիչքներ՝ առևտրային կամ ոչ առևտրային նպատակով դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս իրականացվող երկու և ավելի օդային փոխադրումներ:
- կանոնավոր թռիչքների՝ առևտրային կամ ոչ առևտրային նպատակով դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս իրականացվող կանոնավոր օդային փոխադրումներ:
2․ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՄ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
- Օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ օդային հաղորդակցություն իրականացնելու համար «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից տրված թույլտվության հիման վրա:
- Օդանավ շահագործողը կամ օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձը (այսուհետ՝ Հայտատու)՝ մեկանգամյա ոչ առևտրային ոչ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար թռիչքի իրականացման նպատակով Հարթակի (https://aviation.e-gov.am/) միջոցով Նախարարություն է ներկայացնում հայտ ․
- ՀՀ ավիափոխադրողները՝ թռիչքի իրականացման ժամից առնվազն 48 ժամ առաջ,
- Օտարերկրյա ավիափոխադրողները՝ թռիչքի իրականացման ժամից առնվազն 72 ժամ առաջ։
- Եթե մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունը հրատապ է, և Հայտատուն չի կարող պահպանել սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետները, ապա Հայտատուն Հարթակի միջոցով պետք է տեղեկացնի Հայտը սահմանված ժամկետում չներկայացնելու հիմնավոր պատճառաբանություն։ Հայտն անհրաժեշտության դեպքում անհապաղ համաձայնեցվում է պատասխանատու ստորաբաժանումների հետ եզրակացություն ներկայացնելու նպատակով։
- Մեկանգամյա օդային փոխադրումների իրականացման թույլտվություն ստանալու համար հայտատուն Նախարարություն է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը՝
- նախատեսվող թռիչքի ուղղությունը, չվերթի համարը, մեկնման և ժամանման օդանավակայանները, օրերը և ժամերը,
- օդանավ(եր)ը, որով իրականացվելու է թռիչքը,
- նախատեսվող փոխադրման տեսակը` ուղևորափոխադրում, բեռնափոխադրում, համակցված (ուղևարփոխադրում և բեռնափոխադրում), բժշկական նպատակով չվերթ, դատարկ տեղափոխական թռիչք, տեխնիկական չվերթ (վառելիքի լիցքավորում, շրջաթռիչք, անձնակազմի հանգիստ), այլ,
- ուղևորների ցանկը և թվաքանակը,
- բեռի (առկայության դեպքում) բնույթը, քաշը, ավիաբեռնագիրը,
- վտանգավոր բեռի առկայության դեպքում՝ վտանգավոր բեռի ցանկը Միացյալ ազգերի կազմակերպության կողմից տրամադրված ծածկագրով (UN code) և ավիաբեռնագիրը,
- Հայաստանում դիմավորող կողմի տվյալները՝ անվանում, անուն ազգանուն, հեռախոսահամար և կապի նախընտրելի տարբերակ
- այլ փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկատվություն, որը հայտատուն կարևոր է համարում հայտնել լիազոր մարմնին, այդ թվում հայտը սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում չներկայացնելու հիմնավոր պատճառաբանությունը։
- Հարթակի միջոցով առաջին անգամ թռիչքի թույլտվության համար դիմելու դեպքում ներկայացվում է նաև կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը՝ սույն կարգի 3-րդ կետին համաձայն՝
- ավիաընկերության անվանումը,
- գրանցման երկիրը,
- ՀՎՀՀ (միայն ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների դեպքում), հասցե (միայն օտարերկրյա կազմակերպությունների դեպքում),
- Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից ստացած ծածկագիրը (ICAO code),
- Օդային տրանսպորտի միջազգային ասոցացիայի կողմից ստացած ծածկագիրը (IATA code)
- կոնտակտային տվյալները՝ էլ․փոստի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոցներ,
- օդանավերի տիպը, ազգային և գրանցման նիշերը, առավելագույն թռիչքային քաշը (MTOW kg), շահագործման հիմքերը, վարձակալական պայմանագրերը՝ առկայության դեպքում,
- Եթե օդանավը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում՝ Հայտատուն հայտին կից Հարթակի միջոցով Նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերի գործող պատճեները՝
- օդանավ շահագործողի վկայականի բացակայության դեպքում՝ օդանավի հրամանատարի օդաչուական վկայական (Pilot Lisence) և բժշկական վկայական (Medical Sertificate),
- ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականներ (Insurance Certificate)։
- Օտարերկրյա ավիափոխադրողը հայտին կից Հարթակի միջոցով Նախարարություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերի գործող պատճեները՝
- օդանավ շահագործողի վկայական (AOC) և կից շահգագործման հատուկ դրույթները (Operations Specifications), իսկ դրա բացակայության դեպքում՝ օդանավի հրամանատարի օդաչուական վկայական (Pilot Lisence) և բժշկական վկայական (Medical Sertificate),
- օդանավի պետական գրանցման վկայական (Registration Certificate),
- պիտանիության վկայական և առկայության դեպքում՝ վերանայման դրույթները (Airworthiness Certificate and if available Airworthiness Review Certificate),
- աղմուկի վկայական (Noise Certificate),
- ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականներ (Insurance Certificate)։
- Հայտի՝ կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Նախարարությունը Հայտատուին տրամադրում է դիտողությունների ցանկ՝ հայտը Նախարարություն մուտքագրվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Հայտատուն իր թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն 24 ժամ առաջ պետք է շտկի այդ թերությունները՝ դրա մասին գրավոր տեղեկացնելով Նախարարությանը: Համապատասխանության դեպքում Հայտատուին Հարթակի միջոցով տրվում է մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության թույլտվություն (հեռագրի, էլեկտրոնային փոստի, հատուկ ավիացիոն կապի կամ հեռապատճենի միջոցով)՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան:
- Հայտը մերժվում է, եթե՝
- չեն պահպանվել սույն կարգի պահանջները.
- ներկայացված փաստաթղթերն ակնհայտ կեղծ են կամ ներկայացված տեղեկությունները թերի են, եթե հայտի և կից տեղեկությունների թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվել կամ չեն շտկվել,
- ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին:
- Հայտի մերժման դեպքում դրա մասին Հայտատուն նույն օրը տեղեկացվում է Հարթակի միջոցով՝ անձնական էջում և էլեկտրոնային փոստին ուղարկված ծանուցման միջոցով, որտեղ նշվում են մերժման պատճառները:
- Անհրաժեշտության դեպքում նախարարությունը կարող է դիմել Հայտատուի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
- Սույն բաժնում նշված հայտերի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի են առնվում դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին:
- Նախարարության կողմից տրված չվերթերի իրականացման թույլտվությունները գործում են 48 ժամ՝ հայտերով նախատեսված չվերթերի իրականացման պահից սկսած:
- Տրամադրված թույլտվությունը պարունակում է արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ) և 16 նիշանոց հսկիչ համար (tracking number): Թույլտվության վավերականությունը հնարավոր է ստուգել հսկիչ համարը պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման կայք (https://verify.e-gov.am/am/) մուտքագրելու կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
- Մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման ընթացակարգերի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները նախարարության կողմից պարբերաբար (յուրաքանչյուր փոփոխության դեպքում) հրապարակվում են նախարարության http://www.mtad.am պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետության «Աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածու» (ԱՏԺ) փաստաթղթում:
3․ Հայաստանի հանրապետությունում գրանցաված օդանավ շահագործողների կողմից ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՄ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ, ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
- Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր թռիչքները իրականացվում են տվյալ ուղղությամբ նշանակված ավիափոխադրող հանդիսանալու դեպքում, որի վերաբերյալ առնվազն 15 օր առաջ Նախարարությանը տեղեկացնում է նախատեսվող ուղղությունը շահագործելու մասին։
- Երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ օդային հաղորդակցություն իրականացնելու համար Նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա:
- ՀՀ ավիափոխադրողները, երկու և ավելի ոչ կանոնավոր թռիչքների իրականացնելու համար առնվազն 15 օր առաջ Հարթակի միջոցով ներկայացնում է Հայտ՝ նշելով չվերթերի իրականացման ժամանակահատվածը և հաճախականությունը։ Նախարարությունը՝ տվյալ թռիչքների իրականացման առարկության դեպքում, 5-օրյա ժամկետում Հարթակի միջոցով տեղեկացնում է օդանավ շահագործողներին դրա մասին՝ նշելով առարկության հիմքերը և առաջարկում է թռիչքների իրականացման մեկնարկից առնվազն երկու օր առաջ շտկել առկա անհամապատասխանությունը և անմիջապես տեղեկացնել Նախարարությանը։
- ՀՀ ավիափոխադրողը թույլտվություն ստանալու համար ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝
- Փոխադրման տեսակ՝ ուղևորային, բեռնային,
- Ուղղության շահագործման սկիզբ և ավարտի ամսաթվեր,
- Երթուղին/հատվածներ (մեկնման և ժամանման օդանավակայաններ),
- Շահագործման օրեր․
- Ժամանման և մեկնման ժամեր (բոլոր օդանավակայաններում),
- Չվերթերի համարներ,
- Դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից երթուղիներում շահագործման ենթակա օդանավեր,
- Սլոտների համաձայնեցումներ,
- Պատվիրատուի անվանումը (առկայության դեպքում), կոնտակտային տվյալներ՝ էլ․փոստի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոցներ,
- Օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը,
- Այլ փաստաթղթեր, որոնք կարող են նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:
- Հարթակի միջոցով առաջին անգամ թռիչքի թույլտվության համար դիմելու դեպքում ներկայացվում են նաև կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը՝ սույն կարգի 3-րդ կետին համաձայն։
- Անհրաժեշտության դեպքում՝ Նախարարությունը կարող է դիմել ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
- Եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, կամ թերի են, ապա Նախարարությունը 3 օրվա ընթացքում այդ մասին Հարթակի կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է հայտատուին՝ առաջարկելով 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
- Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն տեղեկացվում է Հարթակի կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ սահմանված 3 օրվա ավարտից հետո 1 օրվա ընթացքում։
- Եթե ներկայացված հայտն ամբողջական է, ապա Նախարարության կողմից մուտքագրված Հայտը 1 օրվա ընթացքում ուսումնասիրման նպատակով ներկայացվում է համապատասխան ստորաբաժանումներին:
- Հայտի ուսումնասիրության և համաձայնեցման ընթացքում հաշվի է առնվում ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին, ինչպես նաև սույն կարգի պահանջներին:
- Թույլտվություն տրամադրելու կամ հայտը մերժելու մասին տեղեկատվությունը Հարթակի կամ էլեկտրոնային փոստին ծանուցմամբ միջոցով փոխանցվում է հայտատուին և այլ շահագրգիռ կողմերին։ Մերժման մասին տեղեկատվությունում նշվում են մերժման իրավական հիմքերը: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
- Տրամադրված թույլտվությունը պարունակում է արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ) և 16 նիշանոց հսկիչ համար (tracking number): Թույլտվության վավերականությունը հնարավոր է ստուգել հսկիչ համարը պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման կայք (https://verify.e-gov.am/am/) մուտքագրելու կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
4․ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ կողմից ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՄ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
- Օտարերկրյա Օդանավ շահագործողը (օտարերկրյա հայտատու)՝ կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր օդային հաղորդակցություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար Հարթակի միջոցով Նախարարություն է ներկայացնում հայտ՝ նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 15 օր առաջ։ Օտարերկրյա օդանավ շահագործողներին կանոնավոր փոխադրումների թույլտվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն՝ համապատասխան պետության ավիացիոն իշխանությունների կողմից տվյալ օտարերկրյա օդանավ շահագործողին կանոնավոր փոխադրող նշանակելու մասին գրության առկայության դեպքում:
- Օտարերկրյա ավիափոխադրողը թույլտվություն ստանալու համար ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝
- Փոխադրման տեսակ՝ ուղևորային, բեռնային,
- Ուղղության շահագործման սկիզբ և ավարտի ամսաթվեր,
- Երթուղին/հատվածներ (մեկնման և ժամանման օդանավակայաններ),
- Շահագործման օրեր․
- Ժամանման և մեկնման ժամեր (բոլոր օդանավակայաններում),
- Չվերթերի համարներ,
- Դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից երթուղիներում շահագործման ենթակա օդանավեր,
- Սլոտների համաձայնեցումներ,
- Պատվիրատուի անվանումը (առկայության դեպքում), կոնտակտային տվյալներ՝ էլ․փոստի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոցներ,
- Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչի կամ լիազորված անձի անվանումը և կոնտակտային տվյալները՝ էլ․փոստի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոցներ,
- Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում տեխնիկական սպասարկման (ապահովման) մասին պայմանագիր կամ նմանատիպ փաստաթուղթ,
- Վերգետնյա սպասարկում իրականացնող գործակալի անվանումը, կոնտակտային տվյալներ՝ էլ․փոստի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոցներ,
- Օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը,
- Այլ փաստաթղթեր, որոնք, ըստ օտարերկրյա օդանավ շահագործողի, վերաբերելի են և կարող են նպաստել օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:
- Հարթակի միջոցով առաջին անգամ թռիչքի թույլտվության համար դիմելու դեպքում ներկայացվում են նաև կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը՝ սույն կարգի 3-րդ կետին համաձայն՝
- ավիաընկերության անվանումը,
- գրանցման երկիրը,
- հասցե,
- Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից ստացած ծածկագիրը (ICAO code),
- Օդային տրանսպորտի միջազգային ասոցացիայի կողմից ստացած ծածկագիրը (IATA code)
- կոնտակտային տվյալները՝ էլ․փոստի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոցներ,
- օդանավ շահագործողի ընկերությունում օտարերկրյա կապիտալի առկայության և բաժնեմասի մասին տեղեկություն, կոնտակտային տվյալներ՝ էլ․ փոստի հասցե, հեռախոսահամար կամ կապի այլ միջոցներ
- օդանավերի տիպը, ազգային և գրանցման նիշերը, առավելագույն թռիչքային քաշը (MTOW kg), շահագործման հիմքերը, վարձակալական պայմանագրերը՝ առկայության դեպքում,
- օդանավ շահագործողի վկայական (AOC) և կից շահգագործման հատուկ դրույթները (Operations Specifications),
- օդանավի պետական գրանցման վկայական (Registration Certificate),
- պիտանիության վկայական և առկայության դեպքում՝ վերանայման դրույթները (Airworthiness Certificate and if available Airworthiness Review Certificate),
- աղմուկի վկայական (Noise Certificate),
- ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականների (Insurance Certificate)։
- Առավելագույն թռիչքային քաշը (MTOW kg)
- Անհրաժեշտության դեպքում՝ Նախարարությունը կարող է դիմել օտարերկրյա օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին՝ ներկայացված փաստաթղթերի վավերականությունը պարզելու և այլ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
- Եթե հայտի ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ հայտը կամ դրան կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, կամ թերի են, ապա Նախարարությունը 3 օրվա ընթացքում այդ մասին Հարթակի կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է հայտատուին՝ առաջարկելով 3 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
- Թերությունները չվերացնելու դեպքում հայտի ընդունումը մերժվում է, որի մասին հայտատուն տեղեկացվում է Հարթակի կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ սահմանված 3 օրվա ավարտից հետո 1 օրվա ընթացքում։
- Եթե ներկայացված հայտն ամբողջական է, ապա Նախարարության կողմից մուտքագրված Հայտը 1 օրվա ընթացքում ուսումնասիրման նպատակով ներկայացվում է համապատասխան ստորաբաժանումներին:
- Հայտի ուսումնասիրության և համաձայնեցման ընթացքում հաշվի է առնվում ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային պայմանագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային օդային հաղորդակցությունները կարգավորող նորմատիվ ակտերի դրույթներին, ինչպես նաև սույն կարգի պահանջներին:
- Թույլտվություն տրամադրելու կամ հայտը մերժելու մասին տեղեկատվությունը Հարթակի կամ էլեկտրոնային փոստին ծանուցմամբ միջոցով փոխանցվում է հայտատուին և այլ շահագրգիռ կողմերին։ Մերժման մասին տեղեկատվությունում նշվում են մերժման իրավական հիմքերը: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
- Տրամադրված թույլտվությունը պարունակում է արագ արձագանքման ծածկագիր (QR կոդ) և 16 նիշանոց հսկիչ համար (tracking number): Թույլտվության վավերականությունը հնարավոր է ստուգել հսկիչ համարը պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման կայք (https://verify.e-gov.am/am/) մուտքագրելու կամ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
5․ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Հայտատուն Հարթակի միջոցով հայտը ներկայացնելուց պարտավոր է վճարել թույլտվություն տրամադրելու համար օրենքով նախատեսված տուրքերը։
- Հայտը համարվում է ընդունված՝ Նախարարության համակարգին փոխանցվելու պահից, իսկ ոչ աշխատանքային օրերին կամ աշխատանքային օրերի՝ ոչ աշխատանքային ժամերին, այն ներկայացված է համարվում հայտը Հարթակում մուտքագրվելուն հաջորդող աշխատանքային օրվա ժամը 09:00-ին: Դիմումի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ: Հայտատուն դիմումի ընթացքին կարող է հետևել Հարթակի իր անձնական էջում, ինչպես նաև հայտի կարգավիճակի փոփոխությունների մասին էլ․փոստին առաքված ծանուցումների միջոցով։
- Թույլտվությունների տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող նախարարության պաշտոնատար անձանց ցուցակը հաստատվում է Նախարարի հրամանով:
- Դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս օդային հաղորդակցությունների մեկանգամյա թռիչքներ իրականացման թույլտվությունները տրամադրվում են սույն կարգի Ձև N 1-ի նմուշով։
- Դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս օդային հաղորդակցությունների կանոնավոր և երկու և ավելի թռիչքներ իրականացման թույլտվությունները տրամադրվում են սույն կարգի Ձև N 2-ի նմուշով։
- Հայտով սխալ տեղեկատվության կամ կեղծ փաստաթղթերի ներկայացման դեպքերում Հայտատուն կրում է պատասխանատվություն՝ ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով։
- Սույն կարգով սահմանված ժամերի և օրերի հաշվարկները կատարվում են աշխատանքային օրերով:
Ձև 1
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
MINISTRY OF TERRITORIAL ADMINISTRATION AND INFRASTRUCTURE OF RA
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ (ՕՏԱՐԵՐԿՐՅԱ) ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
PERMISSION
FOR OPERATION OF SINGLE NON-SCHEDULED AIR TRANSPORTATION
BY ARMENIAN (FOREIGN) AIR OPERATORS
ARM-000000-00
|
Օդանավ շահագործող
Air Operator
|
|
|
N
|
Չվերթ
Flight
|
Մեկնում
Departure
|
Ժամանում
Arrival
|
Փոխադրման տեսակ
|
|
Airport
|
Date and time (UTC)
|
Airport
|
Date and time (UTC)
|
|
1
|
|
|
|
|
|
|
|
2
|
|
|
|
|
|
|
|
n
|
|
|
|
|
|
|
Օդանավերի ցանկ / List of aircrafts
|
Հ/հ
|
Ազգային և գրանցման նիշեր
Nationality and registration marks
|
Տիպ
Type
|
Առավելագույն թռիչքային քաշ
Maximum takeoff weight (MTOW)
|
|
1
|
|
|
|
|
2
|
|
|
|
|
|
|
|
|
|
n
|
|
|
|
*Թույլտության համարը պետք է ներառված լինի թռիչքի պլանի 18-րդ կետում։
Permission number shall be inserted in item 18 of FPL
| |
Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Փաստաթղթի
վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է
իրականացնել https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական
փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում
մուտքագրելով հետևյալ հսկիչ համարը՝ ****-****-****-**** կամ սքանավորելով արագ
արձագանքման ծածկագիրը (QR Code)։
|
Ձև 2
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
MINISTRY OF TERRITORIAL ADMINISTRATION AND INFRASTRUCTURE OF RA
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ (ՕՏԱՐԵՐԿՐՅԱ) ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ (ԿԱՆՈՆԱՎՈՐ) ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
PERMISSION
FOR OPERATION OF TWO AND MORE CHARTER (SCHEDULED) SERVICES
BY ARMENIAN (FOREIGN) AIR OPERATORS
ARM-000000-00
|
Օդանավ շահագործող
Air Operator
|
|
|
Պատվիրատու
Charterer
|
|
|
Շահագործման ժամանակահատված
Operating period
|
|
|
N
|
Չվերթ
Flight
|
Օրեր
Days
|
Մեկնում
Departure
|
Ժամանում
Arrival
|
Փոխադրման տեսակ
|
|
Airport
|
ETD (UTC)
|
Airport
|
ETA (UTC)
|
|
1
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
n
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Օդանավերի ցանկ / List of aircrafts
|
Հ/հ
|
Ազգային և գրանցման նիշեր
Nationality and registration marks
|
Տիպ
Type
|
Առավելագույն թռիչքային քաշ
Maximum takeoff weight (MTOW)
|
|
1
|
|
|
|
|
2
|
|
|
|
|
|
|
|
|
|
n
|
|
|
|
*Թույլտության համարը պետք է ներառված լինի թռիչքի պլանի 18-րդ կետում։
Permission number shall be inserted in item 18 of FPL
| |
Սույն փաստաթուղթը տրված է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Փաստաթղթի
վավերականության ստուգումն ու էլեկտրոնային բնօրինակի ներբեռնումը հնարավոր է
իրականացնել https://verify.e-gov.am Հայաստանի Հանրապետության պաշտոնական
փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի կայքում
մուտքագրելով հետևյալ հսկիչ համարը՝ ****-****-****-**** կամ սքանավորելով արագ
արձագանքման ծածկագիրը (QR Code)։
|
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան