Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն՝ ըստ մասնագիտությունների հաստատելու մասին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով  ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

Իրավական ակտի հիմնավորումը

1.      

Անհրաժեշտություն

 

      ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին » ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից: 

2.      

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

       Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի  լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի  կրթական ծրագրով ընդունելության տեղերը ձևավորվել են 2014 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության հմ. 1191-Ն որոշմամբ հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկին համապատասխան:

      2018-2019 ուստարվա  պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն` ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և մարմինների կողմից ներկայացված հայտերը:

 Նախապատվությունը տրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, բնագիտական և տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող մասնագիտություններին: Մրցույթային կարգով 105 տեղ կհատկացվի ազգային բանակից զորացրված (ԲԶ) դիմորդներին:

3.       

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ պետական  բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի ընդունելությունը:

4.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակն է կանոնակարգել բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի ընդունելութունը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում:

5.     

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունները, Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը:

6.     

Ակնկալվող արդյունքը

 

      Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը՝ ըստ կրթական ծրագրերի: Այն  կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանը:

      ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2018/2019 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 1350 տեղ, որից 105-ը՝ բանակից զորացրված դիմորդների համար: Պահուստային տեղերի բաշխումը և թափուր մնացած տեղերի վերաբաշխումը կիրականացվի մրցույթի ամփոփումից հետո:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.03.2018 - 10.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10006

Տպել