Հիշել նախագիծը
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 126 | Inna Sahakyan 04.03.2025 23:02:16 | Դեբյուտային նախագծերը չեն կարող ունենալ տարիքային սահմանափակում, ինչպես նաև դեբյուտ են համարվում ռեժիսորի առաջին երկու լիամետրաժ ֆիլմերը։ | ||||
| 127 | Inna Sahakyan 04.03.2025 23:07:16 | Ինչպես գրեթե բոլոր համաշխարհային ֆոնդերում, առաջարկում եմ հայտերի ընդունումից հետո, դրանցում առկա տեխնիկական վրիպումների կամ թերի փաստաթղթերի առկայության դեպքում կինոֆոնդը զգուշացնի Հայտատույին խնդրի մասին և հնարավորություն տա սեղմ ժամկետներում շտկել խնդիրը։ | ||||
| 128 | Inna Sahakyan 04.03.2025 23:10:40 | Կանոնակարգում բացակայում է նախագծերի նախնական և վերջնական ֆինանսավորման մեխանիզմները։ Անհասկանալի է, ինչպես են ընտրվում նախագծերը, որն է անցողիկ բալային շեմը, արդյոք ընտրությունը կատարվելու է ֆոնդում առկա գումարին համապատասխան լավագույն նախագծերի օգտին անվանակարգում նշված գումարի չափով, թե գումարը բաժանվելու է ինչ որ հստակ շեմ անցած բոլոր նախագծերի մեջ։ Այս կետը հստակեցման կարիք ունի։ | ||||
| 129 | Inna Sahakyan 04.03.2025 23:15:23 | "Յուրաքանչյուր տարի, մեկ մրցութային փուլի շրջանակում, նույն Հայտատուին պետական բյուջեից կարող է տրամադրվել ֆինանսական աջակցություն մեկ լիամետրաժ և մեկ կարճամետրաժ Նախագծի կամ երեք կարճամետրաժ Նախագծերի համար:" Քանի որ նույն հայտատուն կարող է ունենալ մի քանի նախագիծ արտադրության տարբեր փուլերում (զարգացում, արտադրություն, հետարտադրություն), առաջարկում եմ հնարավորություն տալ Հայտատուին աջակցություն ստանալ յուրաքանչյուր փուլի մեկական լիամետրաժ նախագծի, ինչպես նաև մեկ կարճամետրաժ նախագծի, կամ՝ միայն երեք կարճամետրաժ նախագծերի համար։ | ||||
| 130 | Inna Sahakyan 04.03.2025 23:21:40 | "Հիմնադրամի խորհուրդը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում դիտարկում և առարկությունների բացակայության դեպքում հաստատում է ֆինանսավորման ենթակա Նախագծերի ցանկը: Խորհուրդը իրավասու է կինոոլորտում իրականացվող քաղաքականության առաջնահերթությամբ պայմանավորված Նախագծերին տրամադրել սահմանաչափից ավելի ֆինանսավորում՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում:" Այս կետը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր և չի ապահովում անկախ փորձագիտական հանձնաժողովի թափանցիկ աշխատանքը և որոշում կայացնելու իրավունքը։ Հիմնադրամի խորհուրդը միայն ֆորս մաժոռային դեպքերում (օր․՝ Հայտատու ընկերության լուծարում) կարող է առարկություններ հայտնել, որի դեպքում էլ փոփոխությունները պետք է հաստատվեն անկախ փորձագետների կողմից։ Հավելյալ գումարի առկայության դեպքում այն պետք է ուղղվի կինոֆոնդի ընդհանուր բյուջե և գումարվի հաջորդ փուլի ընդհանուր գումարին։ | ||||
| 131 | Inna Sahakyan 04.03.2025 23:32:47 | "ՀԱՎԵԼՎԱԾ 6, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ" հավելվածը բաշխում է յուրաքանչյուր ոլորտի մեկ նախագծին տրվող գումարի չափը։ Հաշվի առնելով կինոֆոնդի բյուջեի սղությունը և ոլորտների հավասարաչափ զարգանալու հնարավորություն տալու կարևորությունը, առաջարկում եմ՝ 1․Առավելագույն աջակցության շեմը խաղարկային և անիմացիոն նախագծերի դեպքում լինի հավասար՝ առավելագույնը 80մլն գումարի չափով։ 2․ Չլինի տարբերություն ոլորտների աջակցության տարեկան բաշխման , ինչպես նաև նախագծի բյուջեի և պետական ֆինանսավորման տոկոսային հարաբերակցության միջև։ 3․ Ուսանողական ֆիլմերը չեն համարվում անկախ կինոարտադրություն, ուստի նրանց առանձնացումը և աջակցությունը կինոֆոնդի կողմից անընդունելի է։ Բնականաբար, ուսանողական ֆիլմերը պետք է ունենան կինոֆոնդից անկախ աջակցության հնարավորություն, որը պիտի կանոնակարգվի ԿԳՍՄ նախարարության և համապատասխան ԲՈՒՀ-ի համագործակցության արդյունքում։ | ||||
| 132 | Inna Sahakyan 04.03.2025 23:36:00 | Ժամկետը Քանի որ հայտերի ընթացքը բավականին աշխատատար է, առաջարկում եմ Մրցույթի մասին հայտարարություն տալու օրվանից հաշված սահմանել 30 օրացուցային, կամ 22 աշխատանքային օր։ | ||||
| 133 | Inna Sahakyan 04.03.2025 23:44:16 | Ընդհանուր կանոնակարգում պետք է հստակություն մտցվի "Հիմնական արտադրող" և "մեծամասնական արտադրող" տերմինների միջև։ Ըստ Համատեղ արտադրության Եվրոպական կոնվենցիայի, թույլատրելի է նաև զուտ ֆինանսական համատեղ արտադրություն, որի դեպքում արտադրողը կարող է լինել "մեծամասնական՛, այսինքն ունենա առաելագույն ֆինանսական ներդրումը, բայց չհանդիսամա "հիմնական" արտադրող, այսինքն չլինի ֆիլմի առավելագույն տոկոսաչափով իրավատերը և վերջնական ստեղծագործական որոշումներ կայացնողը։ | ||||
| 134 | Inna Sahakyan 04.03.2025 23:50:16 | Անձամբ ես կարծում եմ որ Փորձագիտական Հանձնաժողովի կողմից լավագույն նախագծի ֆինանսավորումը ՀՀ Կինոֆոնդի սահմանափակ բյուջեի դեպքում ընտրության լավագույն սկզբունքն է՝ անկախ նախագծի անվանակարգից։ Սակայն, հաշվի առնելով, որ ՀՀ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքը պահանջում է Կինոֆոնդի բյուջեի տոկոսային բաշխում կինոոլորտների միջև, օրենքի հետ հակասություն չունենալու համար առաջարկում եմ ընդհանուր տարեկան բյուջեի անվանակարգերի միջև ֆինանսական բաշխվածության հետևյալ սկզբունքը՝ Խաղարկային անվանակարգը՝ 40%-ը, Վավերագրականը՝ 30%-ը, Անիմացիան՝ 30%-ը»: | ||||
| 135 | Inna Sahakyan 04.03.2025 23:55:25 | "Նախագիծը պարունակում է թմրամիջոցների, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի կամ դրանց պրեկուրսորների ստեղծման և պատրաստման մեթոդների, պոռնկագրության, բռնության և դաժանության պաշտամունքը քարոզող նյութեր" և "Նախագծում օգտագործվում են թաքնված տեխնիկական մեթոդներ այնպիսի տեղեկատվության տարածման համար, որոնք ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա կամ վնասակար ազդեցություն ունեն նրանց առողջության վրա" կետերը կարող են հանգեցնել տարընթեցման և գրաքննության։ Անհասկանալի է, թե ինչպես է գնահատվում այս կետերի առկայությունը նախագծերում։ Բնականաբար, քարոզչությանը դեպ լինելով, չենք կարող չընդունել, որ նախագծերը կարող են ունենալ նախագծում կարող են լինել նման տեսարաններ, եթե հայտատուն պարտավորվում է ֆիլմի սկզբում համապատասխան զգուշացում տեղադրել։ Այս ձևակերպումը պաշտպանիչ մեխանիզմ է և նաև հնարավորություն է տալիս ստեղծագործողներին պահպանել իրենց արտահայտման ազատությունը։ | ||||
| 136 | Inna Sahakyan 04.03.2025 23:57:56 | "Հայտում նշված տեղեկությունների հավաստիությունն ստուգելու նպատակով Հիմնադրամն իրավունք ունի երրորդ անձանցից ստանալու տեղեկատվություն Հայտատուի վերաբերյալ:" Կարծում եմ այս կետը հակասում է կինոգործիչների իրավունքներին և խախտում գաղտնիության սկզբունքը։ Առաջարկում եմ այն հանել։ | ||||
| 137 | Րաֆֆի Մովսիսյան 04.03.2025 23:04:40 | Կանոնակարգում բացակայում է նախագծերի նախնական և վերջնական ֆինանսավորման մեխանիզմները։ Առաջարկում ենք հստակեցնել ֆինանսավորման տրամադրման սկզբունքը՝ արդյո՞ք այն բաշխվում է բալային շեմով, թե՞ եղած գումարի չափով՝ հաշվի առնելով, որ բյուջեի սահմանափակ լինելու դեպքում կարող են առաջանալ անհասկանալի և խնդրահարույց իրավիճակներ։ Այս հարցի հստակեցումը կարևոր է, քանի որ ներկայիս մոտեցմամբ հնարավոր է երկու ծայրահեղ տարբերակ՝ Եթե սահմանվի x-բալային շեմ, ապա բոլոր շեմը հաղթահարած նախագծերը կարող են հավակնել ֆինանսավորման, բայց բյուջեն չի հերիքելու։ Եթե ֆինանսավորվեն միայն ամենաբարձր բալեր ունեցող նախագծերը, ապա հնարավոր է ամեն փուլում ֆինանսավորում ստանա ընդամենը 1 կամ 1.5 նախագիծ։ Միևնույն ժամանակ հստակ չէ արդյո՞ք հաշվի են առնվելու միայն այն նախագծերը, որոնք արժանացել են փորձագիտական հանձնաժողովի բոլոր անդամների դրական գնահատականը, թե ընդհանուր գնահատականների համագումարի արդյունքը։ Ուստի առաջարկում ենք լրացնել այս բացը և հստակեցնել ընտրության մեխանիզմը | ||||
| 138 | Րաֆֆի Մովսիսյան 04.03.2025 23:04:40 | Խաղարկային, վավերագրական և անիմացիոն նախագծերի Հայտերի հաստատման փուլի նիստերը տեղի են ունենում միմյանցից առանձին, առաջնորդվելով «Լավագույն Նախագիծ» սկզբունքով՝ առանց անվանակարգերի բաշխվածության, և արձանագրվում են: Եթե առկա է հանձնախմբի անդամի հատուկ կարծիք, ապա վերջինը կցվում է արձանագրություններին: Արձանագրությունները ստորագրում են տվյալ Փորձագիտական հանձնաժողովի անդամները և քարտուղարը: Սույն կետը հակասում է Կինեմատոգրաֆիայի մասին օրենքին, որում հստակ նշվում է, որ պետք է լինի բյուջեի բաշխում։ Առաջարկում ենք հետևյալ ձևակերպումը և բաշխման տոկոսային հարաբերակցությունը. «Խաղարկային, վավերագրական և անիմացիոն նախագծերի Հայտերի հաստատման փուլի նիստերը տեղի են ունենում լիամետրաժ և կարճամետրաժ նախագծերը ուսումնասիրող Փորձագիտական հանձնախմբի կողմից, միմյանցից առանձին, առաջնորդվելով «Լավագույն Նախագիծ» սկզբունքով և հիմք ընդունելով անվանակարգերի ֆինանսական բաշխվածության հետևյալ սկզբունքը՝ Խաղարկային անվանակարգը կազմում է ընդհանուր տարեկան բյուջեի 40%-ը, Վավերագրականը՝ 30%-ը, Անիմացիան՝ 30%-ը»: | ||||
| 139 | Րաֆֆի Մովսիսյան 04.03.2025 23:05:56 | Հիմնադրամի խորհուրդը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում դիտարկում և առարկությունների բացակայության դեպքում հաստատում է ֆինանսավորման ենթակա Նախագծերի ցանկը: Խորհուրդը իրավասու է կինոոլորտում իրականացվող քաղաքականության առաջնահերթությամբ պայմանավորված Նախագծերին տրամադրել սահմանաչափից ավելի ֆինանսավորում՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Խորհրդի լիազորությունները սահմանված են օրենքով, որի հետ այս կետը խորքային հակասության մեջ է, քանի որ խորհրդին վերագրվում է երկրորդ փորձագիտական հանձնաժողովի դեր, որն ակնհայտորեն կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր։ Ուստի առաջարկում ենք այն փոխարինել հետևյալ ձևակերպմամբ. «Հիմնադրամի խորհուրդը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է ֆինանսավորման ենթակա Նախագծերի ցանկը»։ | ||||
| 140 | Րաֆֆի Մովսիսյան 04.03.2025 23:06:53 | Հաշվի առնելով, որ ուսանողական աշխատանքների ֆինանսավորումը Կինոյի հիմնադրամի ուղիղ պարտականություններից չի բխում և առավելապես համապատասխանում է ԲՈՒՀ-ի կամ ԿԳՄՍ նախարարության կրթության բաղադրիչի գործառույթներին, ինչպես նաև հաշվի առնելով հեղինակային և գույքային իրավունքների հետ կապված հնարավոր խնդիրները, առաջարկվում է ուսանողական նախագծերի ֆինանսավորումը հանել Կինոյի հիմնադրամից: Կինոյի հիմնադրամը դեբյուտային ֆիլմերին արդեն իսկ տրամադրում է առավելություններ, ինչը նվազեցնում է ուսանողական աշխատանքների հատուկ ֆինանսավորման անհրաժեշտությունը: | ||||
| 141 | Րաֆֆի Մովսիսյան 04.03.2025 23:08:59 | 5․ Վերջնական գնահատման փուլում յուրաքանչյուր փորձագետ ուսումնասիրում է գնահատման ենթակա Հայտերը, մասնակցում է Հայտատուների հետ հանդիպում-զրույցին, և Փորձագիտական հանձնախմբի հետ յուրաքանչյուր Հայտի համար քննարկումից հետո ներկայացնում է լրացված գնահատման թերթիկ-հիմնավորում (Հավելված 8)՝ հետևյալ չափանիշների գնահատումով․ 1) ֆիլմի գեղագիտական-գեղարվեստական արժեքը. 2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը. 3) ֆիլմի նախագծի իրականացնելիության ներուժը. 4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը. 5) ֆիլմի առաջխաղացման և հանրությանը ներկայացնելու հեռանկարը: Նկատի ունենալով գեղարվեստական արժեքի սուբյեկտիվ բնույթը, սակայն ստեղծագործական ամենակարևոր բաղադրիչ հանդիսանալու հանգամանքը և դրա տարբերակման անհրաժեշտությունը գնահատման մյուս չափանիշներից, առաջարկում ենք վերաձևակերպել համապատասխան կետը հետևյալ սկզբունքով. «Վերջնական գնահատման փուլում յուրաքանչյուր փորձագետ ուսումնասիրում է գնահատման ենթակա Հայտերը, մասնակցում է Հայտատուների հետ հանդիպում-զրույցին, և Փորձագիտական հանձնախմբի հետ յուրաքանչյուր Հայտի համար քննարկումից հետո ներկայացնում է լրացված գնահատման թերթիկ-հիմնավորում (Հավելված 8)՝ հետևյալ չափանիշների գնահատումով․ 1) ֆիլմի գեղագիտական-գեղարվեստական արժեքը.-առավելագույնը 10 (տասը) միավոր՝ 2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը.առավելագույնը 7 (յոթ) միավոր՝ 3) ֆիլմի նախագծի իրականացնելիության ներուժը.առավելագույնը 7 (յոթ) միավոր՝ 4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը.առավելագույնը 7 (յոթ) միավոր՝ 5) ֆիլմի առաջխաղացման և հանրությանը ներկայացնելու հեռանկարը․ առավելագույնը 7 (յոթ) միավոր»: Կարծում ենք, որ 2-րդ և 5-րդ կետերը նման են բովանդակությամբ, ուստի, առաջարկում ենք կամ միավորել դրանք, կամ փոխել 5-րդ կետի ձևակերպումը։ | ||||
| 142 | Րաֆֆի Մովսիսյան 04.03.2025 23:10:03 | Հանձնախմբերի կողմից Նախագծերը գնահատվում են 1 (մեկ) փուլով: Նախագծերի Վերջնական գնահատում (այդ թվում՝ գեղարվեստական արժեքի գնահատում, արտադրության փաթեթների ուսումնասիրում, անհատական հանդիպում-զրույցների անցկացում, վերջնական գնահատում)՝ համաձայն սույն Կանոնակարգի Հավելված 8-ի պահանջների: Այս կետի համար առաջարկում ենք հետևյալ ձևակերպումը՝ «Համաձայն սույն Կանոնակարգի Հավելված 8-ի պահանջների, հանձնախմբերի կողմից Նախագծերը գնահատվում են հետևյալ փուլերով. արտադրության փաթեթների ուսումնասիրում, գեղարվեստական արժեքի գնահատում, անհատական հանդիպում-զրույցների անցկացում, վերջնական գնահատում»: | ||||
| 143 | Րաֆֆի Մովսիսյան 04.03.2025 23:47:55 | Վերոնշյալ կինոգործիչների անունից Կանոնակարգի քննարկման դրված այս տարբերակի բազմաթիվ կետերի առնչությամբ խիստ անհամաձայնության վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է ուղարկվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Պատրաստակամություն ենք հայտնում անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկվող կետերից յուրաքանչյուրի առավել մանրամասն հիմնավորումներ՝ գրավոր կամ հանդիպման ձևաչափով: Աղասի Ազարյան - ռեժիսոր Անահիտ Բաղինյան - մոնտաժի ռեժիսոր Անգինե Իսանյանց - ռեժիսոր Անժելա Ֆրանգյան - ռեժիսոր, պրոդյուսեր Անդրանիկ Սահակյան - կինոօպերատոր, պրոդյուսեր Արմինե Հարությունյան - անիմացիոն ֆիլմերի պրոդյուսեր Արևիկ Ավանեսյան - պրոդյուսեր, սցենարիստ Արթուր Սահակյան - ռեժիսոր Զաքար Դեմիրճյան - անիմատոր, ռեժիսոր, նկարիչ Զարեհ Արևշատյան - կինոգետ, արխիվիստ Իննա Սահակյան - ռեժիսոր, պրոդյուսեր Կարինե Սիմոնյան - պրոդյուսեր Մարինա Ադամյան - ռեժիսոր, պրոդյուսեր Մարիամ Դավթյան - պրոդյուսեր Մկրտիչ Մալխասյան - Հայաստանի Օպերատորների Գիլդիայի նախագահ Մհեր Գաբրիելյան - սցենարիստ Նաիրա Մուրադյան - անիմատոր, ռեժիսոր, նկարիչ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան - պրոդյուսեր, ռեժիսոր, հետազոտող Նոռա Անանյան - ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Ղազարյան - ռեժիսոր, մոնտաժի ռեժիսոր Սիլվա Խնկանոսյան - ռեժիսոր Սոնա Մարգարյան - պրոդյուսեր Վարդան Հովհաննիսյան - պրոդյուսեր Տիգրան Հովսեփյան - պրոդյուսեր Րաֆֆի Մովսիսյան - ռեժիսոր, պրոդյուսեր, կինոքննադատ Օվսաննա Գևորգյան - ռեժիսոր, սցենարիստ Օվսաննա Շեկոյան - ռեժիսոր, սցենարիստ Օֆելյա Հարությունյան - սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր | ||||
| 144 | Ռադիկ Տիգրանյան 04.03.2025 23:42:19 | nikoli bholor nakhagdzerin dem em | ||||
| 145 | Գայա Նազարետյան 04.03.2025 23:56:15 | կողմ եմ տիկին պանդայի ամեն գրածին: հեքիաթներ գրող արվեստագետը չի կարող սխալ լինել | ||||
| 146 | Գայա Նազարետյան 04.03.2025 23:56:18 | կողմ եմ տիկին պանդայի ամեն գրածին: հեքիաթներ գրող արվեստագետը չի կարող սխալ լինել | ||||
| 147 | Վարդ Սողոմոնյան 04.03.2025 23:59:23 | ԿԳՄՍ-ի ցանկացած նախագծին դեմ եմ |