Հիշել նախագիծը

«ՀՀՇՆ - «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՕԲՅԵԿՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀՇՆ -  «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՕԲՅԵԿՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

«ՀՀՇՆ -  «Շենքերի և շինությունների տեղեկատվական մոդելավորում. Օբյեկտի տեղեկատվական մոդելի ձևավորման կանոնները կյանքի ցիկլի տարբեր փուլերում» ՀՀ շինարարական նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է շենքերի և շինությունների տեղեկատվական մոդելավորման տեղեկատվական մոդելի և դրա բաղադրիչների ձևավորման սկզբունքների, ինչպես նաև դրանց միատեսակ կիրառման ապահովման հետ կապված պահանջների և հասկացությունների սահմանմամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս ՀՀ տարածքում շենքերի և շինությունների տեղեկատվական մոդելավորման BIM (Building Information Modeling)  տեխնոլոգիաների շրջանակներում կյանքի ցիկլի իրագործման տարբեր փուլերում շինարարական օբյեկտների  մոդելի ձևավորման կանոնները մշակված չեն: Տեղեկատվական մոդելի կիրառությունը թույլ կտա.

- բարձրացնել ներդրումային և շինարարական նախագծերի կառավարման մեջ տեղեկատվական մոդելավորման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման մակարդակը.

- ընդլայնել շինարարական ճարտարագիտության կողմից նախագման շրջանակը՝ ամենաարդյունավետ և հուսալի կազմակերպչական և տեխնոլոգիական լուծումների և տարբերակված  մոտեցումների ու վերլուծությունների միջոցով:

- բարելավել քաղաքաշինական ծրագրի իրականացման կառավարելիությունը և հուսալիությունը,

- նվազեցնել քաղաքաշինական ծրագրի իրականացման ոչ արտադրական ծախսերը, բարձրացնել քաղաքաշինական գործունեության արդյունավետությունը տարբեր փուլերում (նախագծում, շինարարություն, հսկողություն, շահագործում),

- ինտեգրել քաղաքաշինական գործունեությունը թվային կառավարման համակարգերին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2024 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է Նորմերի մշակման գործընթացը: 2024 թվականի փետրվարի 27-ին կնքված N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-24/17 պետական գնման պայմանագրի համաձայն՝  <Սեյսմշին> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատվիրվել են Նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 240 օրացուցային օր:

Մշակված փաստաթղթի առաջին և երկրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը, որից հետո այն վերջնամշակվել է և առաջարկվել պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին համապատասխան:

 

2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում՝

Հավելված N 1, «Քաղաքաշինության կոմիտե» բաժին, կետ 5. «Քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման, արդիականացման և միջազգային նորմերին ներդաշնակեցման ապահովում՝ ըստ ձևավորվող խնդիրների լուծման առաջնահերթությունների»,

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում՝

Հավելված N 2, նպատակ 12. «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացում»:

Միաժամանակ հարկ է նշել, որ «ՀՀՇՆ «Շենքերի և շինությունների տեղեկատվական մոդելավորում. Օբյեկտի տեղեկատվական մոդելի ձևավորման կանոնները կյանքի ցիկլի տարբեր փուլերում» ՀՀ շինրարական նորմերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և <Սեյսմշին> սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

  • Քննարկվել է

    14.02.2025 - 01.03.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 841

Տպել