Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ

Նախագծով սահմանվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և արհեստական կառույցների (այսուհետ՝ ավտոմոբիլային ճանապարհներ) զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց իրականացման համար կատարվող ֆինանսական ներդրումների տեղաբաշխման՝ ռազմավարական տարբեր չափորոշիչների վրա հիմնված առաջնահերթությունների որոշման կարգը։

  • Քննարկվել է

    14.02.2025 - 08.03.2025

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1102

Տպել

Առաջարկներ`

Զավեն Հարոյան

16.02.2025

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների դեպքում բազմաչափանիշային վերլուծության համար կիրառվող գնահատման հետևյալ չափանիշների շարքում, "տնտեսական արդյունավետություն", "այլընտրանքային ճանապարհի առկայություն", "ճանապարհի ինտենսիվություն", "հանրային ազդեցություն" չափանիշներից զատ ընդգրկել նաև "ճանապարհի ընթացիկ վիճակ և նախկինում արված վերանորոգումներ" չափանիշը։ Արդարության, հարմարավետության, տնտեսական արդյունավետության և այլ տեսանկյուններից անընդունելի է, երբ տեսնում ենք որ նույն բավականին բարվոք վիճակում գտնվող ճանապարհը անընդհատ հիմնանորոգվում է, այնինչ նախկինում երբեք չասֆալտապատված կամ անմխիթար վիճակի ճանապարհները այդպես էլ տարիներով մնում են նույն վիճակում։ Որպես չափանիշի ցուցիչներ կարող է դիտարկվել "նախկինունում վերանորոգումը" իր այո կամ ոչ պատասխաններով, ինչպես նաև "ճանապարհի անցանելիությունը" տարբեր գնահատումների տեսքով (օրինակ թեկուզ գերազանց, լավ, բավարար, անբավարար գնահատումներով)։

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.02.2025

Կարգի 36-րդ կետում ավելացնել նաև «հասարակական կազմակերպություների» բառերը

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

16.02.2025

Առաջարկում եմ ներկայացնել «Հիմնավորում» բաժինը; Առավել կարևոր է ներկայացնել Աղյուսակ 1 և 2-ի 2-րդ ,3 րդ և 4-րդ սյունակների թվային արժեքների հաշվարկման և ընտրության հիմնավորումները; Կարծում ենք այստեղ մեծ անհամապատասխանություն կա իրական պատկերը կազմելու առումով

Տեսնել ավելին