Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 740-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 472-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի  N 740-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 472-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

Պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքագրման, ինչպես նաև պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման գործընթացների իրականացման նպատակով 2017 թվականին, նախկինում գործող և գործունեությունը դադարեցրած առանձնացված ստորաբաժանման փոփոխության հիմքով, ձևավորվել էր ՀՀ ֆինանսների նախարարության կազմում գործող «Գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն»-ը: 2019 թվականին տեղի ունեցած կառուցվածքային փոփոխության արդյունքում գործակալությունը լուծարվել է և վերջինիս գործառույթները վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:  Գործող համակարգով նախատեսված կարգավորումների համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության minfin.am կայքէջում յուրաքանչյուր ամիս հրապարակվում է շինարարական նյութերի/ապրանքատեսակների գների վերաբերյալ տեղեկատվություն: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վերոնշյալ գների հրապարակման գործընթացում գործնականում արձանագրվում են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝

  • Հրապարակման ենթակա նյութերի ցանկում առկա են ապրանքատեսակներ, որոնք տարիների ընթացքում տեղեկատվության բացակայության պատճառով հնարավոր չի եղել թարմացնել (ավելացնել/պակասեցնել) շինարարական գործընթացի զարգացման հետ համատեղ:
  • Որոշ ապրանքատեսակներ դուրս են եկել շրջանառությունից, ինչով պայմանավորված անհնար է դառնում դրանց գների ստացումն ու հրապարակումը:
  • ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրվող գնային տեղեկատվությունը ներկայացվում է հիմնականում մանրածախ գների հիման վրա, սակայն շինարարները օգտվում են մեծածախ գներից:
  • Առկա են դեպքեր, երբ շինարարները հանդիսանում են ներմուծող/արտադրողներ և նույնիսկ հարկ չի առաջանում համագործակցել այլ մատակարարների հետ, սակայն արտադրանքի արժեքը, որը կայքում ավելի բարձր է ներկայացված կարող է առաջ բերել կոռուպցիոն ռիսկի մեծ հավանականություն:
  • Հնարավոր են դեպքեր, երբ կազմակերպությունները փոխհամաձայնության գալով միմյանց հետ արհեստականորեն բարձրացնում են ապրանքատեսակի գինը, որը նույնպես ակնհայտ կոռուպցիոն ռիսկ է ենթադրում և որը սակայն ֆիզիկապես հնարավոր չէ վերահսկել:
  • Որևէ կազմակերպության կողմից տվյալ ապրանքատեսակի արտադրության դադարեցումը հանգեցրել է նրան, որ արդյունքում մնում է ընդամենը մեկ աղբյուր, որի արժեքը կարող է զգալիորեն բարձր լինել նախորդ ամիս ներկայացված արժեքից։
  • Շինարարական ապրանքներ ներմուծող կամ արտադրող կազմակերպությունների տրամադրած տեղեկատվությունը չի հսկվում պետական մարմինների կողմից և հաճախ գնացուցակում կտրուկ տատանման  հետևանքով առաջացնում է մի շարք խնդիրներ:
  • ՀՀ ֆինանսների նախարարության կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից տեղեկությունները տրամադրվում են կամավոր հիմունքներով: Գնային տեղեկատվություն տրամադրող ընկերությունների համար չկա սահմանված որևէ օրենսդրական ակտ, որի հիման վրա կազմակերպությունները պարտավորվում են յուրաքանչյուր ամիս (կիսամյակ/տարի) ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրել կողմնորոշիչ գներ, ինչով պայմանավորված ընկերությունների տվյալ ցանկից դուրս գալու պարագայում, առկա է ռիսկ, որ տվյալ ապրանքի գծով գնառաջարկ չներկայացվի: Նմանատիպ խնդիրներ են առաջացել մի շարք ապրանքատեսակների մասով, որոնց ներկրումը ՀՀ դադարեցվել է: Նշվածով պայմանավորված ցանկում տեղի են ուեցել մի շարք կրճատումներ:

Վերոհիշյալով պայմանավորված ընկերությունների տվյալ ցանկից դուրս գալու պարագայում, առկա է ռիսկ, որ տվյալ ապրանքի գծով գնառաջարկ չներկայացվի: Հետևապես, անհրաժեշտություն է առաջացել դիտարկել ներկայիս գործող համակարգից տարբերվող նոր համակարգի մշակում և գործարկում, որը առավելագույնս կարտացոլի շուկայական տնտեսության պայմաններում գների ձևավորման մոտեցումները, հիմք ընդունելով շուկայի զարգացման տեմպերն ու դինամիկ աշխարհում թվային տեխնոլոգիաների ու նորարարու­թյունների կիրառման անհրաժեշտությունը՝ գների կանխատեսումների հիմքում դնելով հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն։ Հարկ է նշել նաև, որ վերոնշյալ տեղեկատվությունն առկա է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական համակարգում և տվյալները հնարավոր է ստանալ ինքնաշխատ եղանակով, առաջարկում ենք դիտարկել նաև գների վերաբերյալ տեղեկատվությունը կոմիտեի տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ստանալու տարբերակը:

Միաժամանակ, կարևոր է նշել, որ պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման համակարգը արդյունավետ կարող է իրականացվել միայն այն մարմնի կողմից մշակված կարգավորումների համաձայն, որը անմիջապես պատասխանատու է քաղաքաշինության ոլորտի զարգացման համար։

 

  1. 2. Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վերոնշյալ գների հրապարակման գործընթացում արձանագրված մի շարք խնդիրները, Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքագրման կարգը հաստատելու մասին» N 740-Ն և 2013 թվականի ապրիլի 25-ի «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 472-Ն որոշումները:  Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1656-Ն որոշմամբ հաստատված՝ շինարարական աշխատանքների գնագոյացման նախահաշվային նորմերի ու դրանց կիրառման կարգում։ Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման գործառույթները տեղափոխվեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի իրավասությանը, քանի որ դրանք անմիջականորեն կապված են շինարարության ոլորտի հետ։

         

  1. 3. Ակնկալվող արդյունքը.

    Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 740-Ն և 2013 թվականի ապրիլի 25-ի N 472-Ն որոշումները և փոխոխություններ կկատարվի ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1656-Ն որոշման մեջ: Վերոհիշյալ որոշումները ուժը կորցրած ճանաչելու և համապատախան փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի նոր կարգավորումներ սահմանել ոլորտում և ՀՀ ֆինանսների նախարարության minfin.am կայքէջում յուրաքանչյուր ամիս հրապարակվող շինարարական նյութերի/ապրանքատեսակների գների վերաբերյալ տեղեկատվության փոխարեն հնարավոր կլինի կիրառել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից սահմանված կարգի համաձայն հրապարակվող տեղեկատվությունը և  շուկայի ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալներն ու գները՝ հիմնավորող փաստաթղթերով։ Այս փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ ոլորտում կիրառվող գները և ինդեքսները կլինեն համահունչ շուկայական իրականությանը՝ հիմնված քաղաքաշինության ոլորտի փորձի և կարողությունների վրա:

 

 

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

   Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

    Նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

  • Քննարկվել է

    12.02.2025 - 27.02.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Ֆինանսական

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1470

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: