ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1104-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1104-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Կարգավորման ենթակա խնդիրը
«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1104-Ն որոշումն (այսուհետ՝ որոշում) ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-460-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ, քանի որ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Օրենքով սահմանված կարգով պեստիցիդների գրանցումն իրականացնելու է լիազոր մարմինը, ուստի անհրաժեշտ է բացառել ենթաօրենսդրական իրավական ակտի և Օրենքի անհամապատասխանությունը։ Միաժամանակ որոշման ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունումը բխում է «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման ցանկի 1-ին կետի կատարման հանգամանքից։
Նախագծով առաջարկվող փոփոխությունը ազդեցություն չի կարող ունենալ պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացի վրա։
- Առկա իրավիճակը
Գործող օրենսդրական կարգավորման համաձայն պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը՝ պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) եզրակացության հիման վրա: Միաժամանակ լիազոր մարմինը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է տվյալ պեստիցիդները կամ ագրոքիմիկատները գրանցելու և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու կամ գրանցումը մերժելու մասին որոշում։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին և հաշվի առնելով Օրենքով սահմանված պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման պարզեցված ընթացակարգերը՝ անհրաժեշտություն է առաջացել ենթաօրենսդրական իրավական ակտն համապատասխանեցնել Օրենքին։
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը բխում է․
- Կառավարության 2021-2026թթ. ծրագրի4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf ։
- ՀՀ Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19ի N 1886-Լ որոշման «ՀՀ
գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության» «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության» հավելվածից, մասնավորապես․
«- Հայաստանի Հանրապետությունը հիմնականում ներմուծող երկիր է․ (ներմուծումը մոտ երեք անգամ գերազանցում է արտահանումը): ՈՒստի ՀՀ կառավարության գյուղատնտեսական ռազմավարության առաջնահերթությունը առավել թիրախային ապրանքների ներմուծման միջոցառումներն են»:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի ենթաօրենսդրական իրավական ակտի և Օրենքի համապատասխանությունը, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման ցանկի 1-ին կետի կատարումը։
-
Քննարկվել է
10.02.2025 - 25.02.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2647
Տպել