Հանրակրթության մասին օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի 2.1 ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը։ Երեխաների նեղ մասնագիտական աջակցությունը ցուցաբերվելու է ՏՄԱԿ-ում, որը սովորողներին մասնագիտացված աջակություն տրամադրող կենտրոն է: Քանի որ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների համար սահմանված է կամավոր ատեստավորման գործընթաց, տրամաբանական է, որ համանման գործընթաց պետք է սահմանել նաև նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագետների համար՝ բարձրացնելով մասնագիտության գրավչությունը, ստեղծելով մասնագիտական զարգացման և աշխատանքի նախընտրելիության համար նպաստավոր պայմաններ: Այս ամենը հնարավորություն կտա տրամադրելու որակյալ նեղ մասնագիտական ծառայություններ ԿԱՊԿՈՒ երեխաներին:
ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ռազմավարական նպատակի համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել ՏՄԱԿ-ների մասնագետների աշխատավարձի բարձրացման արդյունավետ հիմք ստեղծել՝ հասնելու սահմանած թիրախին, համաձայն որի՝ «Կրթությունը մարդու հիմնարար իրավունք է, և պետության պարտավորությունն է՝ ապահովել համընդհանուր հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն, ընդ որում՝ հանրակրթության ոլորտում պետության պարտավորությունն է՝ ապահովել նաև դրա անվճար լինելը: Հանրակրթության ոլորտը կարևոր դերակատարում ունի ինչպես անհատի կայացման և ինքնադրսևորման, այնպես էլ հասարակության վերարտադրության և զարգացման հարցում: Դրանով է պայմանավորված, որ կրթության զարգացումն ընդհանրապես և հանրակրթությունը՝ մասնավորապես, կառավարության ծրագրի գերակայությունների շարքում է:
Կրթության բոլոր մակարդակների համար առանցքային են լինելու ներառական կրթական միջավայրի ստեղծումը, կրթության բովանդակության և կրթական ծրագրերի արդիականացումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացումն ու վերազինումը, ժամանակակից տեղեկատվականտեխնոլոգիաների լայն կիրառումը ուսուցման և կառավարման համակարգերում, «կրթություն-գիտություն-աշխատաշուկա» կապի ամրապնդումը: Խրախուսվելու է նաև կրթությունն ամբողջ կյանքի ընթացքում:»:
Հաշվի առնելով, որ կամավոր ատեստավորումը մասնագետի առարկայական իմացության աստիճանն է արձանագրում, հետևաբար, կենտրոնի փոփոխության դեպքում հավելավճարի տրամադրումը պահպանվում է։
Կարևոր նախաձեռնություն է կամավոր ատեստավորման գործընթացում մասնագետի ցուցաբերած համապատասխան արդյունքի հիմքով վերջինիս հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանումը:
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: