Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1081-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1081-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, նախագծերի ընդունման անհրաժեշտությունը

 Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1081-Ն որոշմամբ, որը բխել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19.1-ին հոդվածի 6-րդ մասից: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 20-ի թիվ ՀՕ-268-Ն օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1081-Ն որոշման նախաբանում:

2. Կարգավորման նպատակը և բնույթը, ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի նպատակը որոշման նախաբանը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 20-ի թիվ ՀՕ-268-Ն օրենքին համապատասխանեցնելն է` որոշման մեջ «19.1-ին հոդվածի 6-րդ մասի» բառերը «29-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերով փոխարինելով:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

4.Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 Նախագծերի ընդունմամբ 2024 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Սույն նախագծերը չեն բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:

  • Քննարկվել է

    31.01.2025 - 15.02.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2189

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: