Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի փետրվարի 4–ի N 104-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի փետրվարի 4-ի թիվ 104-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանի նախագծի ընդունման

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 29-ի N955-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 104-Ն հրամանով հաստատված 2-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ` ՊՈԱԿ) ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում իրենց ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային և փաստացի ցուցանիշների շեղումների մասին հաշվետվություններ: Վերոնշյալ ձևաչափը նպատակաուղղված է ուսումնասիրել և գնահատել ՊՈԱԿ-ների հաշվետվություններում առկա տեղեկատվությունը` պարզելու համար, թե արդյոք առկա են որևէ ֆիսկալ ռիսկ կամ ռիսկեր, որոնք կարող են ազդել ՊՈԱԿ-ների արդյունքների վրա, ինչպես նաև բացասական ազդեցություն ունենալ ՀՀ պետական բյուջեի վրա: Այստեղ շեշտադրումները դրվում են ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային և փաստացի ցուցանիշների միջև առկա տարբերությունների, ինչպես նաև այդ տարբերությունների հիմնավորումների ուղղությամբ: Այսինքն, իրականացվում է կազմակերպության ընթացիկ վիճակի ուսումնասիրություն, էական շեղումների բացահայտում և ահազանգում, ինչպես նաև գործունեության գնահատում: Միաժամանակ, կարևորվում է նաև այն հանգամանքը, թե ինչ միջոցառումներ է նախաձեռնել կազմակերպությունը` որևէ էական շեղում շտկելու ուղղությամբ: Կառավարման և հաշվետվողականության համակարգի բարելավման նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել և լրամշակել գործող ձևաչափը: Արդյունքում կբարելավվի ՊՈԱԿ-ների հաշվետվողականությունը, ինչպես նաև հնարավորություն կըձեռնվի առավել ճշգրիտ գնահատել և վերլուծել  ՊՈԱԿ-ների ֆինանսատնտեսական գործունեությունը:

  • Քննարկվել է

    22.03.2018 - 06.04.2018

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8361

Տպել