Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_____  ______________ 2018 թվականի N     -Ա

 

 

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

     Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամա­­նագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

 

  1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության» և «Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018 թվա­կանի ծրագրերը (այսու­հետ` ծրա­գրեր) համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավել­վածի:
  2. Համակարգող հանձնաժողովի նախագահին` ծրագրերի իրականաց­ման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խմբեր և հաստատել ծրագրերի իրականացման ժամանակացույցերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված  

Հայաստանի Հանրապետության վարչապետի

 2018 թվականի __________  ___-ի N ___ - Ա որոշման  

 

 

Կ Ա Զ Մ

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ «ԱՐԻ ՏՈՒՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100 ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրա­պե­տության ոստիկանության պետի տեղակալ

Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի տեղակալ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ

«Հայաստանի ազգային պարարվեստի միություն» հասարակական կազ­մա­կերպության նախագահ (համա­ձայնությամբ)

«Հայաստանի երաժշտական ընկերություն» հասարակական կազ­մա­կերպության նա­խա­գահ (համաձայնությամբ)

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի համա­հայ­կա­կան ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

 

  • Քննարկվել է

    22.03.2018 - 06.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սփյուռք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7199

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի համայնքների միություն

22.03.2018

Հայաստանի համայնքների միության կողմից առաջարկում ենք ներգրավել նաև «Հայաստանի համայնքների միության» գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրիին (համաձայնությամբ)։ Միության նախագահ Էմին Երիցյան

Տեսնել ավելին