Հիշել նախագիծը
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԻՆՈՖՈՏՈՖՈՆՈ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
19 - Կողմ
-
5 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Բելա Ղազումյան 23.01.2025 20:17:40 | Ես ողջունում եմ կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանման քայլերը և առաջարկում եմ դպրոցներին կապ ունենալ համապատասխան արխիվային ծառայությունների հետ, քանի որ դրանք կարող են որպես ուսումնական նյութեր օգտագործվել գրականության և պատմության ժամերին։ | ||
2 | Anush Muzhikyan 27.01.2025 10:58:11 | Մասնաճյուղը ունի ազգային կինոժառանգության խիստ արժեքավոր ֆոնդ, որի համար ստեղծված է հատուկ պահպանության պայմաններ։ Խիստ կասկածում եմ, որ առանց մասնաճյուղի մասնագետ աշխատակիցների հետ քննարկումների (ինչը չի եղել) ֆոնդի տեղափոխումն և պահպանումը արդյունավետ կլինի։ | ||
3 | Anush Muzhikyan 04.02.2025 10:27:56 | Հարգելի Սերգեյ Հովսեփյան շնորհակալ եմ առավել մանրամասն մեկնաբանելու համար։ Փոքր ինչ սխալ եմ ընկալել, հուսամ ամենն առավել լավ լուծում կստանա։ | ||
4 | Սերգեյ Հովսեփյան 01.02.2025 14:27:53 | Ցանկանում եմ արձագանքել Անուշ Մուժիկյանին և նշել, որ փաստաթղթում ֆոնդի ֆիզիկական տեղափոխման մասին խոսք չկա: Շենքը, իր գույքով և ֆոնդով պարզապես կազմակերպչական փոխանցվում է Հայաստանի կինոյի հիմնադրամին, ինչը շատ ավելի դրական կազդի, քան արխիվի տակ քարի պես դրված: | ||
5 | Սերգեյ Հովսեփյան 01.02.2025 14:27:53 | Ինչ վերաբերում է նախագծին ցանկանում եմ հեղինակների ուշադրությունը հրավիրել 2005 թվականի N ՀՕ-186-Ն «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» օրենքի վրա, որը նույնպես անհրաժեշտ է ներառել այս փաստաթղթում, քանի որ 2024 թվականի N 92-Ն վարձութային վկայական տրամադրելու որոշման համաձայն ֆիլմերի պատճեն պետք է հանձնվի հիմնադրամին: Այս երկու ակտերը փոխկապակցված են, քանի որ 2005 թվականին արդեն իսկ սահմանվել էր վարձութային վկարայան տրամադրելու համար հանձնման համար արխիվային պահպանման հանձնման նպատակայնությունը: Խնդրում եմ վերլուծել 2005 թվականի օրենքի 6-րդ հոդվաի 1 մասի դ կետը և 11-րդ հոդվածը փաստթաթուղթը լրամշակելու համար: | ||
6 | Սերգեյ Հովսեփյան 01.02.2025 14:27:55 | Ցանկանում եմ արձագանքել Անուշ Մուժիկյանին և նշել, որ փաստաթղթում ֆոնդի ֆիզիկական տեղափոխման մասին խոսք չկա: Շենքը, իր գույքով և ֆոնդով պարզապես կազմակերպչական փոխանցվում է Հայաստանի կինոյի հիմնադրամին, ինչը շատ ավելի դրական կազդի, քան արխիվի տակ քարի պես դրված: | ||
7 | artak simonyan 02.02.2025 21:06:01 | նպատակահարմար է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեության իրականացումը հենց այս միասնական մարմնի կողմից, քանի որ այդ գործունեությունը սերտ առնչություն ունի հենց նորաստեղծ Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեության տիրույթին։ Սույն նախագծի նպատակն է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից առանձնացնել կինոֆոտոֆոնո ոլորտին առնչվող ժառանգությունը՝ այն միավորելով նորաստեղծ Հայաստանի կինոյի հիմնադրամում՝ տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության ներքո։ Դա կնպաստի նաև «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի արդյունավետ կիրարկմանը։ | ||
8 | Tigranuhi Babayan 04.02.2025 13:58:01 | Հետաքրքիր և արդյունավետ լուծում է ֆոնդի պահպանության, զարգացման և օգտագործման և համար։ | ||
9 | Արշալույս Բերբերյան 07.02.2025 18:47:21 | Գտնում եմ, որ 5-րդ կետում նշված "արխիվ" հասկացությունը պետք է փոխարինել "պետական արխիվ" հասկացությամբ, քանի որ "կինո-, ֆոտո-, ֆոնո-, տեսա- փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման, ինչպես նաև գիտական, մշակութային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործունեություն իրականացնելու իմաստով" գործառույթները ներառված են "պետական արխիվ" հասկացության մեջ, և այդ մասին է խոսվում նաև 6-րդ կետի առաջին ենթակետի փոփոխության մեջ։ Միևնույն ժամանակ նախագիծը համահունչ է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերին, ի կատարումն որոնց ընդունված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի հոկտեմբերի 9-ի N 75-Ն հրամանի հավելված 1-ի երկրորդ կետի համաձայն՝ Հայաստանի կինոյի հիմնադրամն ունի Ազգային մարմնի կարգավիճակ՝ կինեմատոգրաֆիայի բնագավառում, ում վերապահված են նշյալ օրենքի 9-րդ հոդվածով վերապահված լիազորությունները։ Նշյալ որոշումն ուղղված է այդ մարմնի գործունեության տիրույթում կինոժառանգության միավորմանը և մեկ մարմնի միջոցով դրան առնչվող գործառույթներն իրականացնելուն։ |