«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետի «ա» ենթակետում «(նկարագրական մաս)» բառերից հետո լրացնել «, իսկ չափագրման դեպքում` ուսումնասիրության ընթացքը տեսաձայնագրված լինելու դեպքում՝ տեսաձայնագրության վերաբերյալ, ինչպես նաև Օրենսգրքի 352.1-ին հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով տեսաձայնագրության մասին հարկ վճարողին տեղեկացնելու կամ հարկ վճարողի դիմումի բացակայության դեպքում՝ տեղեկացված չլինելու վերաբերյալ,» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 352.1-ին հոդվածի`
1) վերնագրում և 1-ին մասում «ստուգման» բառերից հետո լրացնել «կամ չափագրման» բառերը,
2) 4-րդ մասում`
ա. «Թեմատիկ» բառը փոխարինել «Չափագրման ընթացքում կամ թեմատիկ» բառերով,
բ. «հարցի» բառից հետո լրացնել «ստուգման ընթացքում» բառերը:
Հոդված 3.
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
23.01.2025 - 07.02.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2654
Տպել