Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի N 487 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997  ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 487-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

               Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 06.12.2017թին ընդունված և ՀՀ Նախագահի կողմից 22.12.2017թ.-ին ստորագրված ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին մասին» Հայաստանի Հանրապետության  2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-248-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք), որն ուժի մեջ է մտել 06.01.2018թ.-ին:

         Օրենքով ուժը կորցրած են ճանաչվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումներին վերաբերող դրույթները:       

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Օրենքով ուժը կորցրած են ճանաչվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումներին վերաբերող դրույթները:       

Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել  լրացում կատարելու ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի «Մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող քաղաքացիների և այդպիսի գաղտնիքի պաշտպանության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների համար հատկացվող արտոնությունների մասին» թիվ 487-Ն որոշման մեջ՝ սահմանելով, որ նշված որոշման դրույթները վերաբերում են մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

բնագավառի կարգավորում և պայմանների հստակեցման մեխանիզմների ներդրում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 487-Ն որոշումը Օրենքով սահմանված պահանջներին, ինչպես նաև կարգավորել մինչև Օրենքի ուժի մեջ մտնելը պետական  եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումների հետ կապված հարաբերությունները:

 

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

6.

Ակնկալվող արդյունքը

 

 Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 487-Ն որոշումը Օրենքով սահմանված պահանջներին:

7.

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

 

 

  • Քննարկվել է

    21.03.2018 - 05.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7575

Տպել