«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
__ հունվարի 2025 թվականի N __ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշման հավելվածում.
1) 12-րդ կետում «միասնական կայքին:» բառերից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Միասնական կայքում նախագիծ տեղադրելիս առկայության դեպքում նշվում են նաև տվյալ նախագծին առնչվող նախագծերը:»,
2) 13-րդ կետում «հնգօրյա ժամկետում:» բառերից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Նույն կերպ անհրաժեշտության դեպքում իրականացվում են տրամադրված տվյալների փոփոխությունները:»,
3) լրացնել նոր՝ 14.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«14.1. Հանրային քննարկում իրականացնող մարմինները պարտավոր են ապահովել տվյալ մարմնի կողմից միասնական կայքում նախագծերի տեղադրումը ապահովող անձանց տվյալների և այդ մարմինների կողմից տեղադրվող նախագծերի կարգավիճակի թարմացումը միասնական կայքում: Հանրային քննարկում իրականացնող մարմինները կարող են միասնական կայքի ծանուցումների բաժնում տեղադրել դեռևս նախագծի մշակման փուլում գտնվող նախաձեռնությունների վերաբերյալ տվյալներ:»:
4) 15-րդ կետում «խախտումների կապակցությամբ» բառերից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Նույն ժամկետում համապատասխան նախագծի հեղինակը պարտավոր է արձագանքել միասնական կայքում անպատասխան մնացած առաջարկներին այդ մասին ադմինիստրատորից հիշեցում ստանալուց հետո:»,
5) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Հանրային քննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք միասնական կայքում կամ հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված համապատասխան միասնական կայքին հղման միջոցով հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները՝ նախապես գրանցվելով՝ նշելով անունը, ազգանունը (իրավաբանական անձի անվանումը), սեռը, էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառը, երկիրը (Հայաստանի Հանրապետության դեպքում նաև՝ մարզը), ցանկության դեպքում՝ բնակության (գտնվելու վայրի) հասցեն, հեռախոսահամարը: Առաջարկությունները կարող են ներկայացվել կայքում՝ առցանց լրացման կամ նախապես լրացված էլեկտրոնային փաստաթուղթը կցելու եղանակով կամ գրավոր, այն է՝ կայքից նախագծի հեղինակի էլեկտրոնային փոստին ուղարկելու կամ հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքին ուղարկելու կամ այդ մարմնին թղթային տարբերակով հանձնելու եղանակով: Նախագծի հեղինակը, կախված նախագծի ծավալից, կարող է հնարավորություն նախատեսել միասնական կայքում առաջարկները առանձին դրույթների՝ հոդվածների կամ գլուխների մակարդակում ներկայացնելու համար: Միասնական կայքի համապատասխան բաժնում հնարավոր է ըստ ոլորտի առաջարկություններ թողնել նորմատիվ իրավական գործող ակտերի կամ միասնական կայքի տեխնիկական խնդիրների կապակցությամբ, որոնք ստացած մարմինը պարտավոր է ոչ ուշ, քանի 5 աշխատանքային օրվա ընթացքում արձագանքել դրանց:»,
6) լրացնել նոր՝ 17.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«17.1. Միասնական կայքում առաջարկ ներկայացրած օգտվողները կարող են արձագանքել իրենց առաջարկի կապակցությամբ տրված եզրակացությանը՝ «հավանել» կամ «չհավանել» կոճակը սեղմելով: Նախագծի հեղինակը կարող է գնահատել ակտիվ օգտվողներին՝ առավելագույնը երեք միավոր տրամադրելով, որոնք արտացոլվում են օգտվողների անվան կողքին՝ աստղերի տեսքով:»,
7) 31-րդ կետում «տեղեկանքը» բառից հետո լրացնել «(դրույթների մակարդակում առաջարկներ ներկայացնելու հնարավորության դեպքում՝ նաև այդ քվեարկությունն արտացոլող տվյալները)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի արդիականացված տարբերակը գործարկելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում համապատասխան հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
-
Քննարկվել է
17.01.2025 - 02.02.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Ավիացիա, Քաղաքաշինություն, Միջազգային հարաբերություններ, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Էկոնոմիկա, Միջուկային անվտանգություն, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Սփյուռք, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Կոռուպցիայի դեմ պայքար, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Պրոբացիա, Քրեակատարողական, Իրավական փոխօգնություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Քրեական օրենսդրություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Սնանկություն, Էլեկտրոնային արդարադատություն, Նոտարական, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն, Հաշտարարություն, Անչափահասների արդարադատություն, Մշակութային շարժական ժառանգության պահպանություն և օգտագործում, Պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանություն, Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն, Ժամանակակից արվեստ, Պետական գույքի մասնավորեցում, Պետական գույքի օտարում, Գույքի հավատարմագրային կառավարում, Պետական գույքի հաշվառում, Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն, Պետական գույքի վարձակալություն, Պետական գույքի օգտագործում և սպասարկում, Սպորտային տուրիզմ, Սպորտային բժշկություն և հակադոպինգային ծառայություն, Արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում, Հանրային առողջապահություն, Մոր և մանկան առողջության պահպանում, Էլեկտրոնային առողջապահություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար, Ընտանեկան բռնությունների դեմ պայքար և անչափահասների իրավունքների պաշտպանություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն, Ատոմային էներգիայի օգտագործում, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր), Ջրային տնտեսություն, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն), Փոստային կապ, Հանրային ծառայություն, Սպառողական, Տեղեկատվության ազատություն ապահովման, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն, Հանրային կառավարում, Վարչական իրավախախտում, Տեսչական համակարգ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3147
Տպել