Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշման հավելվածի 1.4-րդ կետի «Սոցիալական քաղաքականություն» բաժնի 8-րդ ենթակետի պահանջներից: 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         ՀՀ աշխատանքային օրենսգիրքն (այսուհետ` Օրենսգիրք) ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին, ուժի մեջ մտել 2005 թվականի հունիսի 21-ից: Օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո ենթարկվել է մի շարք փոփոխությունների` սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման պահանջներին համաչափ:

          Վերջին մեծածավալ փոփոխությունները տեղի են ունեցել 2015 թվականի հունիսի 22-ին, երբ Օրենսգրքի դրույթները միջազգային իրավունքի նորմերի (Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ-ի կոնվենցիաների) դրույթներին համապատասխանեցնելու, ինչպես նաև առանձին դրույթների կիրարկման ընթացքում իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների վերլուծության և համապատասխան լուծումներ տալու գործընթացի համատեքստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն օրենքը:

          Այնուամենայնիվ, Օրենսգրքի նշված փոփոխություններից հետո ևս, իրավակիրառական պրակտիկան ցույց է տալիս, որ առկա է Օրենսգրքի դրույթների շարունակական բարելավման ու կատարելագործման անհրաժեշտություն:

          Օրենսգրքի փոփոխությունների հիմքում ընկած է նաև 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ ընդունված ՀՀ Սահմանադրությունը:

ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում օբյեկտիվորեն կարևորվում է նաև գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար աշխատանքային հարաբերությունների կարգավորման որոշակի խթանների և առանձնահատկությունների սահմանումը՝ նկատի ունենալով նաև այս ուղղությամբ միջազգային հաջողված փորձը: Նախագծով նախատեսվում է Օրենսգրքի իմաստով գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատու համարել այն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, որոնց մոտ աշխատողների միջին ամսական թիվը չի գերազանցում հինգը: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում մինչև հինգ աշխատող ունեցող իրավաբանական անձ գործատուների թիվը կազմում է մոտ 9920, իսկ ֆիզիկական անձանցը՝ 40500:

          Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է Նախագիծը, որի շրջանակներում առանձնացվել են այն խնդիրները, որոնց անհրաժեշտ է տալ օրենսդրական կարգավորումներ, մասնավորապես՝

  • աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից՝ աշխատանքի ազատության սկզբունքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը,
  • սահմանել աշխատանքային հարաբերություններում խտրականության արգելման շրջանակները,
  • սահմանել Օրենսգրքի իմաստով գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների շրջանակը,
  • սահմանել գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները, մասնավորապես.
  • իրավունք տալ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուներին չընդունել ներքին իրավական ակտեր,
  • աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից սահմանել գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի և աշխատողի միջև կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը,
  • սահմանել գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների մոտ աշխատանքի ընդունվողների հետ, կողմերի համաձայնությամբ, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման հնարավորություն,
  • գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների կողմից աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքում աշխատողին ծանուցելու և աշխատողի համաձայնությունը ստանալու հետ կապված հարաբերությունները կարգավորել կողմերի համաձայնությամբ և ամրագրել աշխատանքային պայմանագրում,
  • աշխատողի կամ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում կողմերին ծանուցելու ժամկետները սահմանել կողմերի համաձայնությամբ և ամրագրել աշխատանքային պայմանագրում,
  • գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների մոտ աշխատողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու, ինչպես նաև գիշերային և արտաժամյա աշխատանքների համար աշխատողին վճարվող հավելման չափը որոշել կողմերի համաձայնությամբ և ամրագրել աշխատանքային պայմանագրում,
  • գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների մոտ աշխատողների ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդի տևողությունները սահմանել կողմերի համաձայնությամբ և ամրագրել աշխատանքային պայմանագրում,
  • հստակեցնել և ամբողջականացնել պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորող դրույթները,
  • սահմանել արգելք ժամանակավոր աշխատանքային պայմանագրով աշխատող մինչև տասնչորս տարեկան անձանց համար հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի, աշխատանքի ներգրավելու մասով,
  • «մասնագիտական աշխատանքային ստաժ» և «հատուկ աշխատանքային ստաժ» հասկացությունները սահմանել առավել հստակ, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել «ապահովագրական ստաժ» հասկացությունը սահմանող դրույթը՝ նկատի ունենալով, որ ապահովագրական ստաժ հասկացությունը, կենսաթոշակային ապահովության ոլորտում օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, գործնականում կորցրել է իր կիրառական նշանակությունը,
  • սահմանել, որ համատեղությամբ աշխատանք կատարողների, ինչպես նաև գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների մոտ աշխատանքի ընդունվողների հետ, կողմերի համաձայնությամբ, հնարավոր է կնքել նաև որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր,
  • սահմանել աշխատանքի էական պայմանների առավել լայն շրջանակ` հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան,
  • ամրագրել սահմանափակում որոշ տեսակի որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերի դեպքում աշխատանքային պայմանագիրը անորոշ ժամկետով կնքված համարելու կարգավորման մասով,
  • հստակեցնել Օրենսգրքով սահմանված օրական 24 ժամ աշխատաժամանակի ռեժիմի կիրառումը՝ հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան,
  • վերանայել ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը առանձին կատեգորիայի աշխատողների համար մեկ ժամով կրճատելու երաշխիքի անհրաժեշտությունը,
  • հստակեցնել աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում հանգստանալու և սնվելու ընդմիջման տրամադրման հարցերը՝ հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան,
  • դրույթներ ամրագրել կրճատ տևողությամբ կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկի պայմաններով աշխատողների ամենամյա նվազագույն արձակուրդների տևողության որոշման հետ կապված,
  • կարգավորել մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողին, կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդ տրամադրելու հետ կապված հարաբերությունները,
  • աշխատողների բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովման և պաշտպանության, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մատչելիության ապահովման, ինչպես նաև աշխատողների կրթական գործընթացի անընդհատության և շարունակականության ապահովման նպատակով հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերով վերապատրաստման և որակավորման բարձրացման համար աշխատողներին ուսումնական արձակուրդի տրամադրման իրավունք նախատեսել,
  • հստակեցնել չվճարվող արձակուրդի տրամադրման հետ կապված հարաբերությունները,
  • ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքով աշխատավարձի ինդեքսավորմանը վերաբերող դրույթը՝ հաշի առնելով, որ ՀՀ կառավարությունը 2012 թվականից իր ծրագրերում, տնտեսության զարգացման ծրագրերին զուգընթաց, սահմանել է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման նպատակադրումներ, որին համապատասխան՝ 2013 թվականից մեկնարկել է նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է մինչև 2017թ. ապահովել նվազագույն աշխատավարձի չափի հետևողական բարձրացում,
  • ամրագրել միջին աշխատավարձի հաշվարկման համար հիմք հանդիսացող հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չներառվող ամիսների օրացուցային լինելը,
  • ապահովել Օրենսգրքով սահմանված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների վերաբերյալ դրույթների կիրարկման ամբողջականությունը,
  • սահմանել գործատուի մոտ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտին ուսուցման ընթացքում վճարվող կրթաթոշակի չափի հաշվարկման նոր մեխանիզմներ:

 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

          Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո թվով 23 անգամ ենթարկվել է փոփոխությունների և լրացումների: Այս շրջանակներում մեծածավալ փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2010 թվականի հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 2010 թվականի օգոստոսի 7-ից և 2015 թվականի հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հոկտեմբերի 22-ից:

          ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումներն ուղղված են եղել` աշխատանքային հարաբերություններում գործատուների կողմից վարվող փաստաթղթաշրջանառության բեռի թեթևացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատողների ներկայացուցիչների իրավունքների ընդլայնմանը, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի կարգավորմանը, աշխատաժամանակի ռեժիմի և հանգստի ժամանակի կարգավորմանը, միջին ամսական աշխատավարձի հաշվարկման միասնական կարգ սահմանելուն և այլն:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

          Նախագծով առաջարկվող կարգավորումներով կհստակեցվեն Օրենսգրքի այն դրույթները, որոնք իրավակիրառական պրակտիկայում տարընկալման տեղիք են տալիս, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ՝ աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն հիմքեր կնախատեսվեն՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար:

Մասնավորապես Նախագծով տրվել են հետևյալ օրենսդրական կարգավորումները՝

  • աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներում՝ ամրագրվել է աշխատանքի ազատ ընտրության սկզբունքը,
  • սահմանվել է աշխատանքային հարաբերություններում խտրականության արգելման շրջանակը,
  • սահմանվել է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների շրջանակը,
  • սահմանվել են գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները, մասնավորապես.
  • իրավունք է տրվել գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուներին չընդունել ներքին իրավական ակտեր,
  • նախատեսվել է աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից սահմանել գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի և աշխատողի միջև կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը,
  • սահմանել է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների մոտ աշխատանքի ընդունվողների հետ, կողմերի համաձայնությամբ, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման հնարավորություն,
  • գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների կողմից աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքում աշխատողին ծանուցելու և աշխատողի համաձայնությունը ստանալու հետ կապված հարաբերությունները նախատեսվել է կարգավորել կողմերի համաձայնությամբ և ամրագրել աշխատանքային պայմանագրում,
  • աշխատողի կամ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում կողմերին ծանուցելու ժամկետները նախատեսվել է սահմանել կողմերի համաձայնությամբ և ամրագրել աշխատանքային պայմանագրում,
  • գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների մոտ աշխատողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու, ինչպես նաև գիշերային և արտաժամյա աշխատանքների համար աշխատողին վճարվող հավելման չափը նախատեսվել է որոշել կողմերի համաձայնությամբ և ամրագրել աշխատանքային պայմանագրում,
  • գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների մոտ աշխատողների ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդի տևողությունները նախատեսվել է սահմանել կողմերի համաձայնությամբ և ամրագրել աշխատանքային պայմանագրում,
  • «պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներ» բառերը խմբագրվել են և շարադրվել որպես պետական և համայնքային ծառայողներ,
  • հստակ ամրագրվել է տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձանցից բացի նաև ժամանակավոր աշխատանքային պայմանագրերով աշխատող մինչև տասնչորս տարեկան անձանց համար հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի, աշխատանքի ներգրավելու վերաբերյալ արգելքը,
  • տարանջատվել են և առավել հստակ սահմանվել «մասնագիտական աշխատանքային ստաժ» և «հատուկ աշխատանքային ստաժ» հասկացությունները, իսկ «ապահովագրական ստաժ» հասկացությունը սահմանող դրույթն ուժը կորցրած է ճանաչվել,
  • սահմանվել է, որ համատեղությամբ աշխատանք կատարողների, ինչպես նաև գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների մոտ աշխատանքի ընդունվողների հետ, կողմերի համաձայնությամբ, հնարավոր է կնքել նաև որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր,
  • սահմանվել է աշխատանքի էական պայմանների առավել լայն շրջանակ` հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան,
  • ամրագրվել է հստակ կարգավորում, որը սահմանափակում է որոշ տեսակի որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերի դեպքում աշխատանքային պայմանագիրը անորոշ ժամկետով կնքված համարելու դրույթի տարածումը,
  • հստակեցվել է Օրենսգրքով սահմանված օրական 24 ժամ աշխատաժամանակի ռեժիմի կիրառումը՝ հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան, ինչպես նաև ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը մեկ ժամով կրճատելու առումով կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողներից բացառություն է սահմանել նաև օրական 24 ժամ տևողությամբ առանձին կատեգորիայի կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկով աշխատողի համար,
  • հստակեցվել է աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում հանգստանալու և սնվելու ընդմիջման տրամադրման հարցերը՝ հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկան,
  • ոչ լրիվ աշխատաժամանակով, ինչպես նաև Օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առանձին կատեգորիայի աշխատողներից բացի հստակ ամրագրվել են նաև կրճատ տևողությամբ կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկի պայմաններով աշխատողների ամենամյա նվազագույն արձակուրդների տևողության որոշման ձևերը,
  • Օրենսգրքի 164-րդ հոդվածը լրացվել է կողմերի համաձայնությամբ մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ դրույթով,
  • հստակեցվել են Օրենսգրքի 198-րդ հոդվածով ամրագրված աշխատավարձի ժամկետանց վճարման վերաբերյալ դրույթները խմբագրվել են՝ ապահովելով աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների վերաբերյալ դրույթների կիրարկման ամբողջականությունը,
  • Օրենսգրքի 174-րդ և 200-րդ հոդվածներով ամրագրվել են հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերով վերապատրաստման և որակավորման բարձրացման համար աշխատողներին ուսումնական արձակուրդի տրամադրման իրավունքը և ուսումնական արձակուրդի վարձատրության պայմանները,
  • հստակեցվել են չվճարվող արձակուրդի տրամադրման հետ կապված հարաբերությունները,
  • ուժը կորցրած է ճանաչվել Օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված աշխատավարձի ինդեքսավորման կարգավորումը,
  • միջին աշխատավարձի հաշվարկման համար հիմք հանդիսացող հաշվառման ենթակա տասներկու ամիսների հաշվարկի հիմքում հստակ ամրագրվել է տվյալ ամիսների օրացուցային ամիս լինելու պայմանը,
  • սահմանվել են գործատուի մոտ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտին ուսուցման ընթացքում վճարվող կրթաթոշակի չափի հաշվարկման նոր մեխանիզմներ:

      5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: 

6. Ակնկալվող արդյունքը

Իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունների, վերլուծությունների և գնահատումների արդյունքում վեր հանված խնդիրների ամբողջական կարգավորում, աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների համապատասխանեցում: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ անհրաժեշտ է աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանել գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի և աշխատողի միջև կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը: 

 

 

  • Քննարկվել է

    28.02.2017 - 15.03.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

28.02.2017 15:14

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15530

Տպել