ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի________________-ի N- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններումխաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱՄ ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. ».
3) որոշման 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով, իսկ «խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի» բառերը փոխարինել «շահումով խաղի կամ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի գործունեությյունների կազմակերպման տարածքների» բառերով.
4) որոշման հավելվածի`
ա. վերնագրում «ԽԱՂԱՏՈՒՆ ԿԱՄ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ» բառերը փոխարինել «ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱՄ ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ» բառերով.
բ. 1-ին կետում «խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի» բառերը փոխարինել «շահումով խաղի կամ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի գործունեությյունների կազմակերպման տարածքների» բառերով,
գ. 2-րդ և 3-րդ կետերում «Խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով)» բառերը փոխարինել «Շահումով խաղ կամ խաղասրահի միջոցով» բառերով:
դ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« ունի Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքներում շահումով խաղերի գործունեության կազմակերպման համար` առնվազն 250 քառ. մետր, իսկ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքում՝ շահումով խաղերի գործունեության կազմակերպման համար` առնվազն 200 քառ. մետր, ընդհանուր մակերես, և սույն ենթակետում նշված տարածքների առնվազն 50 տոկոսը և առավելագույնը 70 տոկոսն զբաղեցնում է խաղասրահը:».
ե. 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Շահումով խաղի կամ խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչները պարտավոր են ապահովել Լիազոր մարմնի սահմանած չափանիշներին համապատասխան նախասրահի առկայությունը, որտեղից բացվում է մուտք դեպի խաղասրահ նաև առնվազն դրամարկղի և սանհանգույցի առկայությունը:».
զ. 4-րդ կետում «խաղատուն» բառը փոխարինել «շահումով խաղ» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։
-
Քննարկվել է
07.01.2025 - 22.01.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 1663
Տպել