ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 77-Ի N 636-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ, ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հավելվածի 16-րդ կետերով։
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 16-րդ կետով նախատեսված է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 636-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն.
2) խաղային գործունեություն՝ շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, բուքմեյքերային գործունեության, վիճակախաղի կազմակերպման գործունեություն.
Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի «Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 636-Ն որոշման (այսուհետ՝Որոշում) մեջ կատարել փոփոխություններ՝ համապատասխանեցնելով Որոշման մեջ օգտագործվող գործունեության տեսակները և հասկացությունները Օրենքով սահմանված գործունեության տեսակներին և հասկացություններին:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է համատասխանեցնել Որոշման մեջ օգտագործվող գործունեության տեսակները և հասկացությունները Օրենքի պահանջներին:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։
- Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կհամատասխանեցվեն Որոշման մեջ օգտագործվող գործունեության տեսակները և հասկացությունները Օրենքով սահմանված սահմանված գործունեության տեսակներին և հասկացություններին:
Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
07.01.2025 - 22.01.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 1725
Տպել