«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ, ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ, ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը
Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հավելվածի 4-րդ կետերով։
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Oրենքն ընդունվել է 2024 թվականի հունիսի 12-ին և ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ):
Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն.
- Անձը կարող է խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերել միայն իր միջնորդությամբ Լիազոր մարմնում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված սահմանափակումների բացակայության ստուգում անցնելուց հետո՝ Լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա:
- Անձը կարող է նշանակվել խաղային գործունեության կազմակերպչի պատասխանատու անձ միայն կազմակերպչի միջնորդությամբ Լիազոր մարմնում Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումների բացակայության ստուգում անցնելուց հետո՝ Լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա:
- Օրենքով նախատեսված ստուգման միջնորդության, ստուգման համար անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը, տեղեկությունների և փաստաթղթերի ձևերը սահմանում է Կառավարությունը:
Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել Oրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակել «Խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և պատասխանատու անձ համարվելու ստուգման միջնորդության, ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթերի ներկայացման կարգը և տեղեկությունների և փաստաթղթերի ձեվերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է սահմանել խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և պատասխանատու անձ համարվելու ստուգման միջնորդության, ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթերի ներկայացման կարգը և տեղեկությունների և փաստաթղթերի ձևերը:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։
- Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և պատասխանատու անձ համարվելու ստուգման միջնորդության, ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթերի ներկայացման կարգը և տեղեկությունների և փաստաթղթերի ձևերը:
Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
07.01.2025 - 22.01.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 1470
Տպել