Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հավելվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 11-րդ, 17-րդ և 26-րդ կետերով։

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Oրենքն ընդունվել է 2024 թվականի հունիսի 12-ին և ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ):

Օրենքի 58-րդ հոդվածի համաձայն.

«2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութ ամսվա ընթացքում:

  1. Սույն օրենքի՝ սույն հոդվածի 3-րդ մասում չնշված դրույթները գործողության մեջ են դրվում սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։
  2. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված օրվանից ուժը կորցրած ճանաչել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքը և «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքը:

Համաձայն Ցանկի.

 2-րդ կետի՝  ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 411-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հիմք՝ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ,

5-րդ կետի՝  ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի N 456-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հիմք՝ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաս,

6-րդ կետի՝  ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի N 464-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հիմք՝ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաս,

11-րդ կետի՝  ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 66-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հիմք՝ Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մաս,

17-րդ կետի՝  ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 288-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հիմք՝ Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մաս,

26-րդ կետի՝  ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 987-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հիմք՝ Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մաս:

Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել  մշակել Oրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ուժը կործրած ճանաչել  մի շարք կառավարության որոշումներ:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել  մի շարք կառավարության որոշումներ՝ հիմք ընդունելով Օրեքով սահմանված համապատասխան հոդվածները:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ  ուժը կորցված կճանաչվեն օրենքից բխող մի շարք իրավական ակտեր:

  1. Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    07.01.2025 - 22.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1777

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: