Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՈՒՄ 

«     » ------------------- 2018 թվականի,  N – Ն 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2018 փետրվարի 27-ի N 181-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված  կարգի 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերի և 14-րդ կետով սահմանված՝ աջակցության կենտրոն(ներ)ի կողմից ստացված տվյալներին վերաբերող դրույթի,  որոնք ուժի մեջ են մտնում  2019 թվականի հունվարի 31-ին: 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

--------------- --- ի N --Ն որոշման

 

Կ Ա Ր Գ
Ը
ՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները:
  2. Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման նպատակը՝ ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության և բռնությանը նպաստող գործոնների բացահայտման, ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և աջակցության  տրամադրման, ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման գործընթացում արդյունավետ համագործակցության ապահովումն է պետական և ոչ պետական մարմինների միջև: 
  1. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ 
  1. Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառումն իրականացնում է Լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ քննչական կոմիտե), Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ հատուկ քննչական ծառայություն), Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության (այսուհետ՝ գլխավոր դատախազություն), Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ՝ դատական դեպարտամենտ), աջակցության կենտրոն(ներ)ի, խնամակալության և հոգաբարձության մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ՝ առողջապահության նախարարություն), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ կրթության և գիտության նախարարություն) կողմից տրամադրված տվյալների հիման վրա:
  2. Խնամակալության և հոգաբարձության մարմինները, առողջապահության նախարարությունը, կրթության և գիտության նախարարությունը անձանց (այդ թվում՝ անչափահասների, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց) նկատմամբ ընտանիքում բռնության գործադրման (կամ դրա իրական սպառնալիքի մասին) մասին տեղեկությունները ներկայացնում են ոստիկանություն:
  3. Ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի համար ոստիկանության կողմից լրացվում է հաշվառման քարտ՝ համաձայն սույն հավելվածին կից N 1 ձևի, որում գրանցվում են նաև գլխավոր դատախազության կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր գործով ստացված տեղեկությունները:
  4. Գլխավոր դատախազությունում ընտանիքում բռնության գործերով վիճակագրական տեղեկությունները ձևավորվում են քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տվյալների հիման վրա:
  5. Ոստիկանության կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ լրացված հաշվառման քարտերը յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը ներկայացվում են Լիազոր մարմնին՝ կենտրոնացված հաշվառումն ապահովելու նպատակով:
  6. Դատական դեպարտամենտի կողմից ընտանիքում բռնության գործերի հաշվառումն իրականացվում է՝ հիմք ընդունելով դատարանների կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած պաշտպանական որոշումները և քրեական գործերով դատական ակտերը:
  7. Դատական դեպարտամենտի կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր գործով հավաքագրված տեղեկությունները յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը ներկայացվում են Լիազոր մարմնին՝ համաձայն սույն հավելվածին կից N 2 ձևի՝ կենտրոնացված հաշվառումն ապահովելու նպատակով:
  8. Օրենքով սահմանված աջակցություն ցույց տվող հատուկ կառույցներն ընտանիքում բռնության դեպքերի հաշվառումն իրականացնում են՝ հիմք ընդունելով տվյալ կառույցներ ընտանիքում բռնության ենթարկված  անձանց ներկայացրած դիմումները:
  9. Ապաստարաններն ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 10-ը, տրամադրում են աջակցության կենտրոն(ներ)ին:
  10. Աջակցության կենտրոն(ներ)ը համադրում են ապաստարաններից ստացված տվյալները և ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի համար լրացնում են հաշվառման քարտեր՝ համաձայն սույն հավելվածին կից N3 ձևի:
  11. Աջակցության կենտրոն(ներ)ի կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ լրացված հաշվառման քարտերը յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը ներկայացվում են Լիազոր մարմնին՝ կենտրոնացված հաշվառումն ապահովելու նպատակով:
  12. Լիազոր մարմինը սույն կարգի համաձայն ոստիկանության, դատական դեպարտամենտի և աջակցության կենտրոն(ներ)ի կողմից ստացված տվյալների հիման վրա իրականացնում է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում և դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարում:
  13. Լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը իր պաշտոնական կայքում հրապարակում է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տարեկան վիճակագրական հաշվետվություն՝ համաձայն սույն հավելվածին կից N 4 ձևի:
  14. Ընտանիքում բռնության դեպքերի հաշվառում իրականացնող մարմինները  և կենտրոնացված հաշվառում իրականացնող Լիազոր մարմինը մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին համահունչ պարտավոր են խստորեն պահպանել իրենց կողմից ստացված անձնական տեղեկությունների գաղտնիությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան: 

Ձև N 1

 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ N _____ 

1.

Ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձ-անց) անհատական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

անուն, ազգանուն, հայրանուն

 

անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել)

 

ծննդյան թիվը, սեռը

 

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը )

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

 

բնակության վայրի հասցե

 

2.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի (անձանց) անհատական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

անուն, ազգանուն, հայրանուն

 

անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել)

 

ծննդյան թիվը, սեռը

 

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

 

բնակության վայրի հասցե

 

3.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի ընտանեկան կարգավիճակը (օրենքի            4-րդ հոդվածի 1-ին մասի      1-ին կետով նախատեսված անձինք)

 

4.

Ընտանիքում առկա երեխաների թիվը, տարիքը

 

5.

Ընտանիքում գործադրված բռնության տեսակը/ները

 

ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

անտեսում (տեսակը, դրսևորումները)

 

6.

Ընտանիքում բռնության գործադրումը ալկոհոլի, թմրանյութի, թունանյութի ազդեցության տակ

 

7.

Բռնությունը հայտնաբերող (ուղղորդող մարմինը) կազմակերպությունը (այլ)

 

8.

Բռնության գործադրման ժամանակը (օր, ամիս, տարեթիվ)

 

9.

Բռնության գործադրման վայրը

 

10.

Բռնության գործադրման հաճախականությունը

առաջին անգամ

երկու և ավելի անգամ

 

 

11.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) մահվան վերաբերյալ որպես գործադրված բռնության հետևանք

 

12.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցը/ները

 

Նախազգուշացում

 

անհետաձգելի միջամտության որոշում

 

պաշտպանական որոշում

 

13.

Տեղեկություններ բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման վերաբերյալ (խախտված պաշտպանության միջոցի տեսակը, քանակը, հետևանքները)

 

14.

Տեղեկություններ ընտանիքում բռնության դեպքի դատավարական ընթացքի վերաբերյալ

 

 

15.

Ընտանիքում բռնության ենթարկված անձին (անձանց) պատճառված վնասի չափը

 

16.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձին (անձանց) պատճառված վնասի հատուցման վերաբերյալ (ում կողմից է հատուցվել, ինչ չափով)

 

         

 Ձև N 2

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ N _____ 

1.

Ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձ-անց) անհատական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

անուն, ազգանուն, հայրանուն

 

անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել)

 

ծննդյան թիվը, սեռը

 

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը )

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

 

բնակության վայրի հասցե

 

2.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի (անձանց) անհատական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

անուն, ազգանուն, հայրանուն

 

անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել)

 

ծննդյան թիվը, սեռը

 

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

 

բնակության վայրի հասցե

 

3.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի ընտանեկան կարգավիճակը (օրենքի            4-րդ հոդվածի 1-ին մասի      1-ին կետով նախատեսված անձինք)

 

4.

Ընտանիքում առկա երեխաների թիվը, տարիքը

 

5.

Ընտանիքում գործադրված բռնության տեսակը/ները

 

ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

անտեսում (տեսակը, դրսևորումները)

 

6.

Ընտանիքում բռնության գործադրումը ալկոհոլի, թմրանյութի, թունանյութի ազդեցության տակ

 

7.

Բռնության գործադրման ժամանակը (օր, ամիս, տարեթիվ)

 

8.

Բռնության գործադրման վայրը

 

9.

Բռնության գործադրման հաճախականությունը

առաջին անգամ

երկու և ավելի անգամ

 

 

10.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) մահվան վերաբերյալ որպես գործադրված բռնության հետևանք

 

11.

Տեղեկություններ ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառված պաշտպանական որոշման մասին

 

12.

պաշտպանական որոշում կիրառելու մասին դատական ակտը կայացրած դատարանի անվանումը, դատական ակտի կայացման ամսաթիվը

 

13.

Ընտանիքում բռնության գործի դատական քննություն իրականացրած դատարան (ներ)ի անվանումը

 

14.

Տեղեկություններ ընտանիքում բռնության գործի դատական քննություն դատավարական ելք վերաբերյալ

 

 

15.

Կայացված դատավճիռը

մեղադրական

արդարացման

 

 

16.

Տեղեկություններ նշանակված պատժի վերաբերյալ

 

17.

Ընտանիքում բռնության ենթարկված անձին (անձանց) պատճառված վնասի չափը

 

18.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձին (անձանց) հատուցման ենթակա վնասի վերաբերյալ (ում կողմից պետք է հատուցվի, ինչ չափով)

 

         

 Ձև N 3

 

ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆի ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ  ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ N _____ 

 

 

1.

Ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) անհատական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

անուն, ազգանուն, հայրանուն

 

անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել)

 

ծննդյան թիվը, սեռը       

 

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը )

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

 

բնակության վայրի հասցե

 

 

 

2.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի (անձանց) անհատական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները

 

անուն, ազգանուն, հայրանուն

 

անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել)

 

ծննդյան թիվը, սեռը       

 

տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը )

 

տեղեկություններ կրթության վերաբերյալ

 

բնակության վայրի հասցե

 

3.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի ընտանեկան կարգավիճակը (օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձինք)

 

4.

Ընտանիքում առկա երեխաների թիվը, տարիքը

 

5.

Ընտանիքում կիրառված բռնության տեսակը/ները

 

ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

անտեսում (տեսակը, դրսևորումները)

 

 

 

6.

Ընտանիքում բռնության գործադրումը ալկոհոլի, թմրանյութի, թունանյութի ազդեցության տակ

 

 

 

7.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցը/ները

 

Նախազգուշացում

 

անհետաձգելի միջամտության որոշում

 

պաշտպանական որոշում

 

 

 

 

8.

Տեղեկություններ բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման վերաբերյալ (խախտման բնույթը, քանակը, հետևանքները)

 

 

9.

Հայտնաբերող (ուղղորդող մարմինը) կազմակերպությունը (այլ)

 

 

10.

Բռնության գործադրման ժամանակը (օր, ամիս, տարեթիվ)

 

11.

Բռնության գործադրման վայրը

 

 

12.

Բռնության գործադրման հաճախականությունը

առաջին անգամ

 Երկու և ավելի անգամ

 

 

 

13.

Ընտանիքում բռնության դեպքերով տրամադրված աջակցության, ծառայության տեսակը, ժամկետը, ծավալը

 

 

 

14.

Ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման վերաբերյալ տվյալները

 

 

 

15.

Ընտանիքում բռնություն գործադրած անձի ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայության տեսակը, ժամկետը, ծավալը

 

 Ձև 4

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ 

 

1.

Հաշվետու ժամանակաշրջանը

 

 

2.

Ընտանիքում բռնության դեպքերի  ընդհանուր թիվը

 

Որից

 

հարուցված քրեական գործերի ընդհանուր թիվը

 

դատարաններում քննված գործերի ընդհանուր թիվը

 

 

 

3.

Ընտանիքում բռնության դեպքերի  ընդհանուր թիվն ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում

մարզը

թիվը

 

 

4.

Ընտանիքում բռնություն գործադրած անձանց թիվը ըստ գործադրված բռնության տեսակների և սեռային պատկանելիության

Սեռը

արական

իգական

ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

 

սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

 

հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

 

տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

 

անտեսում (տեսակը, դրսևորումները)

 

 

5.

Որից ընտանիքում բռնության գործադրումը ալկոհոլի, թմրանյութի, թունանյութի ազդեցության տակ քանակային տվյալների հաշվառմամբ՝ ըստ գործադրված բռնության տեսակների

ազդեցության տեսակը

թիվը

 

 

ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

անտեսում (տեսակը, դրսևորումները)

 

 

6.

Ընտանիքում բռնություն գործադրած անձանց թիվն ըստ տարիքային խմբի և սեռային պատկանելիության

Սեռը

արական

իգական

14-18 տարեկան

 

 

18-35 տարեկան

 

 

35 տարեկանից բարձր

 

 

 

 

7.

 

 

 

Ընտանիքում բռնություն գործադրած անձանց ընտանեկան կարգավիճակը (օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձինք)

կարգավիճակը

թիվը

 

 

8.

Տեղեկություններ ընտանիքում բռնություն գործադրած անձանց կրթվածության վերաբերյալ

կրթությունը

թիվը

 

 

 

 

 

9.

Տեղեկություններ ընտանիքում բռնություն գործադրած անձանց աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը )

զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը

թիվը

 

 

 

 

10.

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց թիվն ըստ սեռային պատկանելիության և տարիքային խմբերի

Սեռը

արական

իգական

մինչև 18 տարեկան

 

 

18-35 տարեկան

 

 

35 տարեկանից բարձր

 

 

 

11.

Ընտանիքում առկա երեխաների թիվն ըստ տարիքային խմբերի

մինչև 10 տարեկան

10-14 տարեկան

14-18 տարեկան

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

12.

ընտանիքում բռնության ենթարկված անձանց թիվն ըստ բռնության գործադրման հաճախականության և գործադրված բռնության տեսակների

առաջին անգամ

2 և ավելի անգամ

 

 

ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

 

սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

 

հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

 

տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները)

 

 

անտեսում (տեսակը, դրսևորումները)

 

 

 

 

 

 

13.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձի (անձանց) մահվան վերաբերյալ որպես գործադրված բռնության հետևանք՝ ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում

ՀՀ մարզ

թիվը

 

 

 

 

 

 

14.

 

 

 

 

Դատարաններ մուտքագրված պաշտպանական որոշումներ կայացնելու մասին դիմումների ընդհանուր թիվն ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում

ՀՀ մարզ

թիվը

 

 

 

 

 

15.

Ընտանիքում բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցների ընդհանուր թիվն ըստ տեսակների և տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում

ՀՀ մարզ

թիվը

 

 

նախազգուշացում

 

 

անհետաձգելի միջամտության որոշում

 

 

պաշտպանական որոշում

 

 

 

 

 

 

16.

Բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման թիվն ըստ խախտված պաշտպանության միջոցի տեսակի, հետևանքների և տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում

Խախտված պաշտպանության միջոցի տեսակը

Խախտման հետևանքը

ՀՀ մարզը

 

 

 

 

 

17.

Տեղեկություններ ընտանիքում բռնության դեպքերով  գործերի քննության դատավարական ելքի վերաբերյալ՝ քանակային տվյալների հաշվառմամբ

 

 

18.

Կայացված դատավճիռների թիվն ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում

մեղադրական

արդարացման

 

 

 

 

 

 

19.

Տեղեկություններ նշանակված պատժի տեսակների վերաբերյալ՝ քանակային տվյալների հաշվառմամբ ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում

պատժի տեսակը

ՀՀ մարզը

 

 

 

 

20.

Ընտանիքում բռնության դեպքերով տրամադրված աջակցության, ծառայության տեսակը՝ քանակային տվյալների հաշվառմամբ

ծառայության տեսակը

թիվը

 

 

 

21.

Հայտնաբերող (ուղղորդող մարմինը) կազմակերպությունը (այլ)

 

 

 

22.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման վերաբերյալ՝  քանակային տվյալների հաշվառմամբ

 

 

 

 

23.

Տեղեկություններ ընտանիքում բռնություն գործադրած անձի ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայություների մասին՝ քանակային տվյալների հաշվառմամբ

ծառայության տեսակը

թիվը

 

 

 

 

24.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պատճառված վնասի հատուցման դեպքերի վերաբերյալ

 

                   

 

  • Քննարկվել է

    20.03.2018 - 05.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8587

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

04.04.2018

Ձև N 4-ի 11-րդ մասը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընտանիքում առկա երեխաների թիվն ըստ հաշմանդամության»։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

04.04.2018

Ձև N 4-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընտանիքում բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը ըստ սեռի»։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

04.04.2018

Ձև N 4-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց թիվն ըստ հաշմանդամության»։ Տվյալները ներկայացնել երկու տիպով՝ հաշմանդամություն ունեցող, հաշմանդամություն չունեցող։

Տեսնել ավելին