Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

------------------- 2025 թվականի N - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 1641-Լ որոշման 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ համաձայն Հավելվածի։
  2. Սահմանել որ, սուն որոշման 1-ին կետով հաստատված գործողություններն իրականացվում են յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    04.01.2025 - 20.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4698

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

20.01.2025

Էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցման առնչությամբ առաջարկում եմ երեխա ունեցող ընտանիքներին նպաստների համար ծնողների կողմից դիմումները ներկայացնելիս ՊԵԿ-ի տեղեկատվական շտեմարանում համապատասխան ստուգումներ կատարելու արդյունքում դուրս բերել ծնողների աշխատելու վերաբերյալ տեղեկատվութուն և չաշխատող լինելու դեպքում վերջիններիս դիտարկել որպես պոտենցիալ աշխատանք փնտրող անձինք՝ ներգրավելով նրանց զբաղվածության պետական աջակցության ծրագրերում։ Եթե առկա են առցանց աշխատանքների վերաբերյալ գործատուների կողմից ներկայացված թափուր հաստիքներ, առաջարկում եմ ուղեգրումների հարցում առաջնարհերթություն տալ մինչև 3 տարեկան երեխա ունեցող մայրերին։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

20.01.2025

.«Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովման» առումով բացի առողջապահական համապարփակ ապահովագրության գծով լիազոր մարմնի հետ համագործակցությունից, նախաձեռնել և նախատեսել նաև կենսաթոշակային քարտերով անկանխիկ եղանակով կատարված առևտրի դեպքում լրացուցիչ զեղչեր ստանալու հնարավորությունը՝ առևտրային բանկերի և էկոնոմոկիայի նախարարության հետ համագործակցության արդյունքում դուրս բերելով այնպիսի պայմանների ամրագրում, որոնք կենսաթոշակառու-նպաստառուներին թույլ կտան բացի հետվճարից օգտվել նաև լրացուցիչ զեղչային արտոնություններից։ Սա հատկանշական է հատկապես այն դեպքում, որ 2024թ սեպտեմբեր ամսից սկսած հանվել է կոմունալ վարձավճարի դիմաց հետվճար ստանալու բաղադրիչը՝ հանգեցնելով նրան, որ ավելի շատ շահառուներն իրենց գնումները կատարում են մթերքի և տնտեսական առաջնային անհրաժեշտ պարագաների համար։ Վերոգրյալը հնարավորություն կընձեռի մեծացնելու առևտրի ծավալն ու հնարավորությունը։

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

20.01.2025

Գործողությունների ծրագրում պարզ չէ, թե M 1.1.1.7 «Առաջին ընտանեկան մեքենա» ծրագիրը ինչպե՞ս է նպաստելու ընտանիքի ստեղծմանը և պահպանմանը, տվյալ ծրագրի արդյունավետությունը խնդրային է: Առաջարկվում է այս ծրագիրը փոխարինել ավելի արդյունավետ և ընտանիքին աջակցող այլ միջոցառման հետ, ինչպես օրինակ՝ ընդլայնել ընտանիքներին բնակարանային ապահովման շահառուների ցանկը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: