«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Անհրաժեշտությունը.
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 8-ի «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի N 330-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 804-Ա որոշմամբ հաստատված ցանկի 25-րդ կետի միջոցառումը կատարելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետերով սահմանված միջոցառումների կատարմանն ուղղված «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ սույն օրենքի (այսուհետ՝ Օրենք) պաշտոնական հրապարակման օրվանից (2022 թվականի դեկտեմբերի 17) 24 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հաստատի քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի վարքագծի նորմերի սահմանման պահանջով, որի համաձայն քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը պետք է մշակի քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոններ, որոնք պետք է վերաբերեն մասնագետի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ պատասխանատվությանը, արհեստավարժությանը, մասնագիտական կատարելագործմանը, հանրության, գործընկերների և այլոց իրավունքների և օրինական շահերի ճանաչմանը: Այն անհրաժեշտ է Օրենքի կիրարկման, քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց վարքագծի կանոնների ստեղծման և պահպանման, ինչպես նաև մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի անընդհատությունն ապահովելու համար:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը, ակնկալվող արդյունքը.
Քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի պարտականությունների մեջ է մտնում նաև մասնագիտական էթիկայի կանոնների պահպանումը:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չկա սահմանված քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոններ, չի իրականացվում պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնների խախտման բացահայտման և համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործընթաց:
Նախագծով սահմանված էթիկայի կանոնները տարածվում են ինչպես հանրության, գործընկերների և այլոց հարաբերությունների վրա, այնպես էլ պատասխանատու մասնագետի գործունեությամբ պայմանավորված կամ դրանից բխող ցանկացած այլ հարաբերության վրա:
Էթիկայի կանոնները չեն սահմանափակում հասարակական կազմակերպությունների անդամ պատասխանատու մասնագետների համար էթիկայի լրացուցիչ կանոնների կամ կանոնակարգերի ընդունումը:
Սույն նախագծով առաջարկվում է սահմանել քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն բացահայտելու մասնագետի էթիկայի կանոնների խախտումները, այլև ապահովելու որակյալ ծառայություններ, հավասար մրցակցային դաշտի առկայություն պատասխանատու մասնագետների գործունեության ոլորտում:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ պատասխանատվության, արհեստավարժության, մասնագիտական կատարելագործման, հանրության, գործընկերների և այլոց իրավունքների և օրինական շահերի ճանաչման ապահովում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ռազմավարական հետևյալ փաստաթղթերից. Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետ (ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում) և ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի «Նպատակ 9 և 10» (ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում):
-
Քննարկվել է
23.12.2024 - 07.01.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 2048
Տպել