Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումները ուժը կորցրած ճանաչելու» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կդադարեցվի Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տրված տարկետումները:

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Վահան Դաղբաշյան 18.12.2024 13:56:24 Կարծում եմ' կրթություն ավարտած մեր զորակոչիկները ավելի կնպաստեն ամուր և ժամանակակից բանակի կազմավորմանը, ուստի առաջարկում եմ հնարավորություն տալ նման ուսանողներին ավարտել ուսումը , ապա զորակոչվել պարտադիր զինծառայության։
2 Լիլյա Գասպարյան 19.12.2024 11:21:42 Հայտնում եմ Ձեզ, որ Սամվել Արթուրի Գասպարյանը (ծնվ.՝ 02.08.2005 թ., հաշվառման վայրը՝ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ 7 փողոց, տուն 10, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան) այս պահին հանդիսանում է ԵՊԲՀ ուսանող, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N451-Ն որոշմամբ/ գլուխ 2-րդ , կետ 11/ սահմանված բոլոր փաստաթղթերը սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվել են զինվորական հաշվառումն իրականացնող ստորաբաժանում։ Որևէ հիմք տրված տարկետումը դադարեցնելու վերաբերյալ չկա։ Հավանաբար տեղի է ունեցել վրիպակ, խնդրում եմ վերանայել։
3 Ալինա Հակոբյան 24.12.2024 18:47:06 կարծում եմ կրթված զինակոչիկը շատ ավելի է պետք բանակին`իր հասուն մտածելակերպով,համապատասխան մասնագիտությամբ,գրագետ զինվոր ունենալը հզոր բանակ ունենալու կարևոր գրավական էէ
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: