Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  • Անհրաժեշտությունը

«Որպես նվիրատվություն գույք ընդունելու, ամրացնելու և Նաիրի համայնքին նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (այսուհետ՝ ՄԱԶԾ)  կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնից որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետությանը հանձնվող գույքը (այսուհետ՝ Գույք) ՄԱԶԾ-ից ընդունելու, հաշվառելու և Գույքի մի մասը Նաիրի համայնքին նվիրաբերելու անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՄԱԶԾ աջակցությամբ «Հայաստանում ճանապարհային անվտանգության վերափոխում։ Հայաստանում ճանապարհային անվտանգության տվյալների, մարդկանց և քաղաքականության միացում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Հայաստանում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի (SDG Innovation Lab) օժանդակությամբ  Մ-1,  Երևան – Գյումրի - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700 (Հոմլենդ գործարանի դիմաց) և կմ 17+400 (ABC խանութի դիմաց) ճանապարհահատվածներում իրականացվել են ճանապարհային անվտանգության «Սև կետերի»  բարեփոխումների պիլոտային ծրագիր։ Նշվածի շրջանակներում կատարված աշխատանքները, տեղադրված ճանապարհային և հետիտնային լուսացույցերը, ճանապարհային նշանները պետք է հանձնվեն Մ-1 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի տնօրինողի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Միաժամանակ, նշված հատվածներում տեղակայված տրանսպորտային և հետիոտնային լուսացույցների աշխատանքների անընդհատությունը և անխափան աշխատանքը ապահովելու համար առաջարկվում է տրանսպորտային և հետիոտնային լուսացույցները, ինչպես նաև վերահսկող սարքերը (կոնտրոլերներ) փոխանցել ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքին՝ գույքի անխափան աշխատանքը և պատշաճ պահպանումը ապահովելու պայմանով (ցանկի 1-8-րդ կետեր)։ Ուստի Գույքի ընդունման, և պատշաճ սպասարկում իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սույն Նախագծի ընդունումը:

  1. Տվյալ ոլորտում իրականցվող քաղաքականությունը

Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի ՄԱԶԾ  կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնից որպես նվիրատվություն ընդունել Գույքը և տրանսպորտային և հետիոտնային լուսացույցները, ինչպես նաև վերահսկող սարքերը (կոնտրոլերներ) նվիրաբերել ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքին։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՏԿԵՆ-ին ընդունելու ՄԱԶԾ  կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի Գույքը կազմակերպելու պետական գույքի համալրումը և հաշվառումը` Հայաստանի Հանրապետության հաշվապահական ստանդարտներին համապատասխան, ինպես նաև տրանսպորտային և հետիոտնային լուսացույցները, և վերահսկող սարքերը (կոնտրոլերներ) փոխանցել ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքին հետագա սպասարկման։

7 Տեղեկատվություն Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

8 Տեղեկատվություն իրավական ակտն ընդունելու դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախ­սերում փոփոխություններ չեն նախատեսվում։

9 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ։

Չկա։

  • Քննարկվել է

    16.12.2024 - 31.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1030

Տպել