Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի՝ ըստ հատվածների, որից՝ եկամուտների գծով` 1 690 133.5 հազար դրամ ծախսերի գծով՝ 1 690 133.5 հազար դրամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0.0 հազար դրամ

1) համայնքի բյուջեի եկամուտները` հատված 1.

2)համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` հատված 2.

3) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` հատված 3.

4) համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ հատված 4.

5) համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ հատված 5.

6) համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6:

  1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝

1)համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.

2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

  • Քննարկվել է

    11.12.2024 - 26.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Սոցիալական ապահովություն, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Հանրային առողջապահություն, Հանրային ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն, Հանրային ծառայություններ, Տեղական ինքնակառավարում

  • Գերատեսչություն

    Կոտայքի մարզի Նոր Հաճընի համայնքապետարան

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3764

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: