Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

   Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2023 թվականի ապրիլի 13-ին ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 2023 թվականի հուլիսի 7-ի ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 743-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի պահանջները և հաշվի առնելով ոլորտում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալների էական մեծացումը, դրանով պայմանավորված՝ տարատեսակ գործընթացներում մարդկային գործոնի նվազեցումը, ինչպես նաև թղթային արխիվների կրճատման անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության կողմից 2024 թվականի փետրվարի 23-ին ընդունվել է «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում), որով կանոնակարգվել են անշարժ գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները և հարակից փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու հետ կապված իրավահարաբերությունները: Ներկայումս սահմանափակում կիրառող մարմինները, բացառությամբ դատարանների, անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումները կիրառելու և վերացնելու մասին փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստր են ներկայացնում վերոնշյալ որոշմամբ ստեղծված «Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի (https://docs.e-cadastre.am/, այսուհետ՝ Համակարգ) միջոցով։ Համակարգի կիրառմամբ առավել դյուրին և արագ են դարձվել սահմանափակումների կիրառման և վերացման հետ կապված աշխատանքները՝ հնարավորություն տալով անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշումների կատարումը ապահովել անմիջապես։

   Ի կատարումն ՀՀ վարչապետի կողմից 2024 թվականի հունվարի 12-ին Կադաստրի կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) անցկացված խորհրդակցության N Վ/06-2024 արձանագրության 3-րդ կետի 5․2-րդ ենթակետի, որով հանձնարարվել էր Արդարադատության նախարարության հետ քննարկել դատական մարմինների կողմից սահմանափակումների կիրառման մասին կայացրած ակտերը ևս էլեկտրոնային տարբերակով Կոմիտե ներկայացնելու հնարավորության հարցը, 2024 թվականի նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստ, որի քննարկման արդյունքների համաձայն դատարանների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգերի՝ փոխգործելիության առկայության դեպքում սահմանափակումների կիրառման մասին կայացրած ակտերը Կոմիտե պետք է ներկայացվեն այդ համակարգերի, իսկ փոխգործելիության բացակայության դեպքում՝ Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով՝ նախքան դատավարական փաստաթղթաշրջանառության ամբողջական թվայնացումը և դատարանների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության ապահովումը։

    Նախագծի ընդունման համար հիմք են հանդիսացել նաև գործնականում հանդիպող խնդիրները՝ կապված դատարանների կողմից կիրառվող հայցի ապահովման միջոցների, դրանց վերացման, ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով գույքի արգելադրումների, դրանց վերացման և սնանկության վարույթների ժամանակ կիրառվող սահմանափակումների իրավահարաբերությունների իրացման հետ:

    Վերոգրյալով պայմանավորված և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համակարգը արդեն իսկ գործում է, և դատական մարմինների կողմից սահմանափակումների կիրառման մասին կայացրած ակտերը Համակարգի միջոցով Կոմիտե ներկայացնելու պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանալու, Կոմիտեի կողմից մշակվել են՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ):

  • Քննարկվել է

    06.12.2024 - 26.12.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Հանրային քննարկում

26.12.2024 10:56

Երևան 0023, Արշակունյաց պողոտա 7, info@cadastre.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 528

Տպել